հայ eng heb
armenia-israel.com armenia-israel.com





Հայաստանի մասին

Հաաստանը` քաղաքակրթության օրրան


Noah Descending from Ararat by AivazovskyՀայաստանն, որ ճանաչվել է որպես քաղաքակըր-թության օրրան, գեղեցիկ երկիր է հարուստ կենսա- փորձ ունեցող ժողովրդով և երկարատև ու մշակույթով հարուստ պատմությամբ: Որպես արդյունք` Հայաս- տանը գրավիչ զբոսաշրջության վայր է: Երկրի ամբողջ տարածքում կարելի է գտնել Անտիկ դարաշրջանի և միջնադարյան բազմաթիվ հուշարձաններ և պատմա-մշակութային ժառանգության գլուխգործոցներ:      

Զբոսաշրջությունը Հայաստանում արմատներով գնում  է դեպի երկրի պատմական և բնական տեսարժան վայ- րերը, ինչպիսիք են Սևանա լճի ջրային առողջարան- ները, Արզնիի և Ջերմուկի տաք աղբյուրները, Դիլի- ջանի, Աղվերանի, Ծաղկաձորի, Բյուրականի և Գու- գարքի անտառները և հարավ-արևելյան շրջանների լեռնային բնական քարայրները ու ժայռերը:


Ararat mountain5165 մետր բարձրություն ունեցող Արարատ լեռը, որն աշխարհագրորեն տեղակայված է Թուրքիայի տարած- քում, Հայաստանի ազգային խորհրդանիշն է   և տեսանելի է հարավ-արևմտյան շրջանների գրեթե բոլոր վայրերից: Արարատ լեռան վեհ գագաթները հրաշալի տեսարան են բացում դեպի Երևան: Խոր Վիրապի վանքը և հնագույն քաղաք Դվինը (մ.թ.ա.   2 դար) գտնվում են մայրաքաղաք Երևանից միջին հեռավորության վրա: Հայաստանի ամենասիրելի կոմպոզիտորներից մեկի` Կոմիտասի արձանը գտնվում է Կոմիտասի անվան Կոնսերվատորիայի դիմաց: Բազմաթիվ յուրատեսակ ստեղծագործութ- յուններից բացի Կոմիտասը ճամփորդել է ամբողջ երկրով մեկ` գրի առնելով ժողովրդական երգերը հետագա սերունդների համար: Երևանը, որը բույն է դրել վեհաշուք Արարատ լեռան ձյունածածկ բարձունքների ստվերում, որտեղ Նոյան Տապանն առաջին անգամ հանգրվանեց Մեծ Ջրհեղեղից հետո, Հայաստանի մայրաքաղաքն է: Ավելի քան 1.2 մլն բնակչությամբ Երևանը աղմկոտ քաղաք է: Քաղաքի կենտրոնը` Հանրապետության հրապարակը, նախագծված է հայ ազգային ճարտարապետության ոճով, որտեղ գտնվում են Կառավարության շենքը, նախարարների պալատն և այլ կառավարական գրասենյակներ, ինչպես նաև Էրեբունի և Մարիոթ Արմենիա հյուրանոցները:


Yerevan_NightsՀանրապետության հրապարակում են գտնվում նաև Հայաստանի Պատմության Թանգարանն և Ազգային Պատկերա-սրահը: Այստեղ կարելի է գտնել հնագույն Ուրարտուի և Հայաստանի հնադարյան պատմության հետաքրքիր նմուշներ ու նյութեր: Ազգային Պատկերասրահում կարելի է տեսնել հայ արվեստի բացառիկ հավաքածու` սկսած մ.թ. 7-րդ դարից: Մայրաքաղաքի բազմաթիվ թանգարան- ների շարքում կարելի է երկուսն առանձ-նացնել՝ գեղանկարիչ Մարիտիրոս Սար -յանի (1880-1972) և 20-րդ դարի կոմպոզի -տոր Արամ Խաչատրյանի  (1903-1978) տուն-թանգարանները:                                                                                              

Երևանը` Հայաստանի հնագույն մայրաքաղաքը, ջերմորեն ընդունում է բոլորին: Այն աշխարհի ամենահին քաղաքներից մեկն է: Ամենավաղ բնակությունը այստեղ արձանագրվել է մ.թ.ա. 782թ.-ին: Արգիշտի Առաջին թագավորը ներկայիս Երևանի հյուսիս-արևելյան մասում հիմնեց մի բերդաքաղաք` հետևյալ քարե արձանագրությամբ: «Խալդի աստծո զորությամբ Մենուայի որդի Արգիշտին կառուցեց այս անառիկ ամրոցը և անվանեց այն Էրեբունի…»: Երևանի Էրեբունի թանգարանում դեռևս կարելի է տեսնել մասունքներ` կապված մեր պատմության այս հատվածի հետ: Երևանի բազմաթիվ հետաքրքիր վայրեր այցելելիս կծանոթանաք աշխարհի ամենահին ազգերից մեկի մշակույթի և պատմության հետ:


 

Armenia and Nagorno-KarabakhԻնչ են պատմում օտար աղբյուրները    Հայաստանի մասին

Time Magazine Almanac 2001, pp. 271-272

Հայաստան

 (Վիճակագրական տվյալները

կրճատված են)

Աշխարհագրական դիրքը

Հայաստանը գտնվում է հարավային Կովկասում և նախկին Սովետական հանրապետությունների շարքում ամենափոքրերից մեկն է: Հյուսիսից այն սահմանակից է Վրաստանին, արևելքից` Ադրբեջանին, Իրանին` հարավից և Թուրքիային` արևմուտքից: ժամանակակից Հայաստանը հնագույն Հայաստանի ընդամենը մի փոքր մասն է: Ամուր ժայռերի և հանգած հրաբուխների երկրի ամենաբարձր գագաթը Արագած լեռն է` 4095 մետր բարձրությամբ(13,453 ֆուտ):

 

Պատմությունը

Urartian-godԱշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկը` Հայաստանը, իր կազմի մեջ ընդգրկում էր մի ժամանակ Արարատ լեռն, որն ըստ բիբլիական ավանդության, համարվում է այն լեռն, որի վրա հանգրվանել էր Նոյան Տապանը ջրհեղեղից հետո: Այն աշխարհում առաջին երկիրն էր, որ պաշտոնապես ճանաչեց քրիստոնեությունն` որպես պետական կրոն ( մ.թ. 301): Մ.թ.ա. 6-րդ դարում հայերը բնակվեցին Ուրարտու (Արարատի ասորական անունը) թագավորությունում, որն անկում էր ապրում: Տիգրանի Մեծի կառավարման ժամանակաշրջանում (մ.թ.ա. 95-55) Հայոց Կայսրությունը հասավ իր բարձունքին և դարձավ Ասիայի ամենահզոր տերություններից մեկը` ձգվելով Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով: Իր երկարատև պատմության ընթացքում, Հայաստանը զավթվել է տարբեր կայսրությունների կողմից: Օտար տիրապետության մշտական սպառնալիքի տակ հայերը դարձան կոսմոպոլիտ, ինչպես նաև կատաղի պայքարողներ իրենց մշակույթի և ավանդույթնների համար: Դարեր ի վեր Հայաստանը նվաճվել էր հույների, հռոմեացիների, պարսիկների, բյուզանդացիների, մոնղոլների, արաբների, օսմանյան թուրքերի և ռուսների կողմից: 16-րդ դարից մինչև Առաջին Համաշխարհային պատերազմը Հայաստանի զգալի մասը ղեկավարվում էր իրենց վայրի զավթիչներից մեկի` Օսմանյան Թուրքիայի կողմից, որի լծի տակ հայերն ազգային խտրականության ու կրոնական հետապնդումներից, ծանր հարկերից հալածվելով, ենթարկվում էին նաև զինված հարձակումների: Ի պատասխան հայ ազգայնական շարժումների` թուրքերը հայերի մասսայական կոտորածներ կազմակերպեցին 1894 և 1896 Armenian Genocide, 1915թվականներին: Ամենասարսափելի կոտորած- ները տեղի ունեցան 1915 թ.-ի ապրիլին`  Առաջին Հանաշխարհային պատերազմի ժամանակ, երբ թուրքերը իրականացրեցին հայերի մասսայական տեղահանությունը դեպի Սիրիայի և Միջագետքի  անապատներ: Ընդհանուր առմամբ 1.5 մլն հայ էր սպանվել կամ սովամահ արվել: Սա համարվում է 20-րդ դարում տեղի ունեցած առաջին Ցեղասպանու-թյունը: Առաջին Համաշխարհային պատերազ- մի ժամանակ թուրքերի պարտությունից հետո, 1918թ. մայիսի 28-ին ստեղծվեց Հայաստանի Անկախ Հանրապետությունը, որը գոյատևեց մինչև 1920թ.-ի նոյեմբերի 29-ն, երբ Կարմիր Բանակը մտավ Հայաստան: 1922թ.-ի մարտի 12-ին Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը միացան և ձևավորեցին Անդրկովկասյան Սովետական Սոցիալիստական Հանրապետությունը, որը դարձավ ՍՍՀՄ-ի մասը: 1936թ.-ին վերակազմավորումից հետո Հայաստանը դարձավ ՍՍՀՄ կազմում առանձին պետություն: 1988-ին Սպիտակի ավերիչ երկրաշարժին զոհ գնացին հազարավորներ մարդիկ, անօթևան մնացին հազարավոր ընտանիքներ, և այն տնտեսական կործանման բերեց երկիրը: Սովետական Միության փլուզումից հետո 1991թ.-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանը հռչակեց իր անկախությունը:

Nagorno Karabakh1990-ականների սկզբին Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմով՝ ընդդեմ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի, փորձ արվեց լռեցնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ձգտումը՝ խաղաղ ճանապարհով հասնելու ինքնորոշման, իսկ արդյունք էլ եղավ Ադրբեջանից ավելի քան 400000 հայերի ներգաղթն և շուրջ 70000 մարդկանց տեղահումը, որոնք ստիպված էին լքել իրենց բնակության մշտական վայրերը: 1990-ականների սկզբից Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման արդյուն -քում առաջացած Լեռնային Ղարաբաղի հակամար- տությունը բարդացրեց տնտեսական իրավիճակը նորաստեղծ անկախ պետությունում:

 

1994-ին հրադադարի համաձայնագիր ստորագրվեց Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև, սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար բանակցությունները շարունակվում են Եվրոպայում Անվտանության և Համագործակցության Կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի շրջանակներում: Հայկական Սփյուռքը գոյություն է ունեցել ազգի ամբողջ պատմության ընթացքում և հայերի արտագաղթը առավել մեծ ծավալների հասավ սկսած Սովետական Միությունից անկախանալուց հետո: Աշխարհի 10 մլն հայերի 60%-ը ապրում են երկրից դուրս, մեկական մլն ԱՄՆ-ում և Ռուսաստանում: Մեծ հայկական համայնքներ կան Վրաստանում, Ֆրանսիայում, Իրանում, Լիբանանում, Սիրիայում, Արգենտինայում և Կանադայում:

 

Մշակութային ժառանգությունը

MatenadaranՀայ մշակութային ձեռքբերումների մասին լրացու -ցիչ տեղեկություններ կարելի է իմանալ թանգա-րաններում, թատրոններում և համերգասրահ-ներում: Թատրոնը Հայաստանում ունի ավելի քան 2000 տարվա ավանդույթ: Կարող եք այցելել բազմազան ներկայացումների, տիկնիկային թատրոնների ներկայացումների և ջազ երաժըշ-տության համերգների: Մեսրոպ Մաշտոց պողո -տայում, որն հանդիսանում է Երևան քաղաքի գլխավոր մայրուղին, գտնվում է Մատենադա- րանը` հնագույն ձեռագրերի ինստիտուտը: Մատենադարանում է գտնվում հնագույն ձեռա- գրերի աշխարհի ամենամեծ հավաքածուն (շուրջ 16.000): Հավաքածուն ընդգրկում է օտարազգի փիլիսոփաների շատ արժեքավոր աշխատանք- ներ, որոնցից մի քանիսը պահպանվել են միայն հայերեն թարգմանությամբ: Դրանց թվում են Արիստոտելի, Եվսեբիոս Կեսարացու և շատ ուրիշների գործեր: Արվեստի սիրահարները կարող են այցելել Ազգային պատկերասրահ, որտեղ ցուցադրվում են եվրոպացի և ռուս նկարիչների աշխատանքների հարուստ հավաքածուներ: Հանրապետության հրապարակում տեղակայված այս տպավորիչ ճարտարապետությամբ շենքում է գտնվում նաև հայտնի հայ նկարիչների, ինչպիսիք են Այվազովսկին և Սարյանը, գործերի հարուստ ազգային հավաքածուն: Դեռևս վաղ տարիքից հայերի մեջ սերմանվում և ամրապնդվում է ստեղծագործական ոգին: Հետևաբար, մանկական պատկերասրահը իր տեսակի մեջ միակն էր աշխարհում, որ հանդես եկավ մշտական ցուցահանդեսներով: Այն գտնվում է Աբովյան 13 փողոցում` հին Երևանի ամենալավ պահպանված փողոցներից մեկում:                                                                                                

State Academic Opera and Ballet Theater of ArmeniaԱզատության հրապարակի գլխավոր հատկանիշներից մեկը`  է, որի արտաքին տեսքը նման է 7-րդ դարի Զվարթնոցի տաճարի ճարտարապետությանը:  Օպերայի դահլիճը բաղկացած է մի շքեղ համերգա-սրահից: Այժմ շատ հայտնի հայ գրողների, պոետների և նկարիչների տուն-թանգարաններ են գործում զբոսա-շրջիկների համար: Նրանց աշխատանքային ժամերը տարբեր են, ուստի խնդրում ենք նախապես զանգա-հարել:Վայելեք զբոսանքը Երևանում և ծանոթացեք յուրահատուկ ճարտարապետական լուծումներին: Երևանի ճարտարապետական տեսքը առանձնանում է նրանով, որ շենքերի մեծ մասը կառուցված են տուֆի և բազալտի տարբեր գույների քարերով, որոնք երկուսն էլ հրաբխային ծագման քարեր են: Սա Երևանը դարձնում է այն հազվադեպ քաղաքներից մեկը, որտեղ չկան ներկված շենքեր: Քաղաքում պահպանվել են միջազգային ճանաչում ունեցող հայտնի քանդակագործների արձաններ, ինչպիսիք են Երվանդ Քոչարը, Լևոն Թոկմաջյանը և ուրիշներ:

Արձանների մեծ մասը պատկերում են հայ ազգային հերոսներին կամ փառաբանում են ազգային կարևորություն ունեցող իրադարձությունները: Առաջարկվում է տեսնել հետևյալը` Սասունցի Դավթի արձանը` հայ հավաքական կերպարի խորհրդանիշը: Վարդան Մամիկոնյանի` մ.թ. 451 թ. Ավարայրի ճակատամարտի հերոսի արձանը: 18-րդ դարի աշուղ Սայաթ-Նովայի արձանը, Խաչատուր Աբովյանի արձանը, ով հայտնի է ժամանակակից հայոց լեզվում հեղափոխություն մտցնելու և Արարատ լեռը մագցլելու համար: Հայտնի հայ պոետների` Հովհաննես Թումանյանի և Ավետիք Իսահակյանի, նկարիչ Մարտիրոս Սարյանի, ով հայտնի է իր վառ գույներով և հայոց բնապատկերների յուրահատուկ մեկնաբանություններով: Երեկոյան կարող եք հանգստանալ փարիզյան ոճի սրճարաններում կամ զբոսնել Հանրապետության հրապարակի հրաշալի շատրվանների մոտ:

Հայաստանն հաճախ անվանում են թանգարան բաց երկնքի տակ:

Garni_TampleԱմբողջ Հայաստանի տարածքում կան շուրջ 40.000 պատմական հուշարձան: Մ.թ. 301-ին հայերն առաջին ազգն էին, որ ընդունեցին քրիստոնեությունը որպես իրենց երկրի պետական կրոն: Որպես արդյունք հայոց մշակութային ժառանգության մեծ մասը ձևավորված է քրիստոնեական հավատքի հետ կապված սիմվոլներով և արժեքներով: Հայաստանում պահպանվող 40.000 հնագույն հուշարձաններից շատերը քրիստոնեական եկեղեցիներ և վանքեր են, որոնց մեծ մասը կառուցվել են քանդված հեթանոսական տաճարների հիմքի վրա: Հայաստանում միայն մեկ հեթանոսական տաճար է մնացել` Գառնիի տաճարը: Իրենց եկեղեցիները կառուցելով, հայերը զգալի ներդրում են կատարել աշխարհի ճարտարապետական ավանդության մեջ: Նրանք մշակեցին եկեղեցու հատակագիծը խաչի տեսքով պատկերելու գաղափարը: Այս վաղ քրիստոնեական բազիլիկա ոճն ավելի ուշ ներմուծվեց եվրոպական տաճարների գոթական ճարտարապետության մեջ: Հայկական խաչքարերն ազգային ժառանգության յուրահատուկ մասն են: Հայաստանում կա շուրջ 4000 խաչքար և նրանցից յուրաքանչյուն ունի եզակի նախշեր:

Dilijan, lake_ ParzԷջմիածինը Հայաստանի հոգևոր կենտրոնն է: Այն Հայ Առաքելական եկեղեցու սուրբ նստավայրն է:Մայր Տաճարը կառուցվել է մ.թ. 301-ին նախկին հեթանոսական տաճարի տեղում: Հայաստանի լեռնային տարածքները հարուստ են հանքային ջրի աղբյուրներով` հայտնի իրենց բուժիչ հատկություններով: Չնայած հայկական հանքային ջրերն այնպիսի աղբյուրներից, ինչպիսիք են Ջերմուկը, Արզնին, Բջնին, Հանքավանը և Դիլիջանը շշալցվում են և լայնորեն տարած-վում ամբողջ երկրում, խորհուրդ է տրվում այդ ջրերի բուժիչ հատ- կություններից օգտվել` այցելելով աղբյուրներն, որոնցից յուրաքանչյուրը գեղեցիկ և հայտնի առողջարաններ են: Օրինակ Դիլիջանը իր փարթամ անտառներով և հրաշալի բլուրներով իդեալական է արշավների և ճամբարների կազմակերպման համար, որի գեղեցկությունն ոգեշնչել է շատ հայտնի կոմպոզիտորների և երաժիշտների, ինչպիսիք են Բենյամին Բրիտտենը, Արամ Խաչատուրյանը, Դիմիտրի Շեստակովիչը, Մստիսլավ Ռոստրոպովիչը և շատ ուրիշներ, ովքեր օթևանել են երաժիշտների համար նախատեսված առողջարանում:

 

Ինչ կարելի է տեսնել Հայաստանում

River _AraksՀայաստանը զբաղեցնում է 2977 հազար քառակուսի կիլոմետր տարածք: Տարածքի միջին բարձրությունը 1800 մետր է ծովի մակարդակից, ամենաբարձր գագաթը` 4090 մետր և ամենացածր կետը` Դեբետ գետի կիրճը 380 մետր: Հայաստանը զբաղեցնում է Հայկական Լեռնաշխարհի մի մասը: Այն մտնում է Ալպ-Հիմալայան լեռնային համակարգի մեջ և կարող է անվանվել «Լեռների կղզի»: Օդանավով Հայկական Լեռնաշխարհի վրայով թռչելիս կարելի է տեսնել լեռների անվերջ շղթա, բար-ձունքներում թաքնված լճեր, լեռնային հոսանքներ և ջրվեժներ, հովիտներ, մեկուսացված լեռնաշխարհներ: Այս ամենի մեջ Սևանա լիճը բացահայտում է ինքն իրեն մշտապես փոփոխվող գույներով` դառնում երկնքի հետ ներդաշնակ կամ հակադրվում կապույտ երկնքի հետ: Գրեթե մեղք է լինել Հայաստանում և չտեսնել Սևանա լիճը կամ չլողալ դրա մեջ: Սևանը խորհրդավոր լիճ է: Այն գտնվում է ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա,  առավելագույն խորությունը 99 մետր : ՈՒնի մի թերակղզի, որը մի քանի տասնամյակ առաջ կղզի է եղել: 28 գետ է թափվում լիճը և միայն մեկ գետ` Հրազդանն է սկիզբ առնում դրանից: Հայաստանի տարածքում կա 10 բնական լիճ, 15 սրընթաց գետ, 5 կիրճ, որոնք ձևավորում են բարձր և ցածր գագաթների շղթա:

Tatev_MonastryԱյցելեք այս Ավետյաց Երկիրը, որտեղ ականատես կարող եք լինել մարդու ստեղծած հրաշքնե-րին`առկա բնության հրաշալիքների կողքին: Ասեղնագործ խաչքարերը` փորագրված ժայռերի վրա, կարծես ընդգծում են դրանց բնական ծագումը: Կամ կարող եք նայել նաև Գեղարդի վանքին` տեղակայված խոր կիրճում: Դարեր շարունակ արհեստավորները պայքարել են քա-րերի դեմ և ստեղծել են ժայռերի մեջ փորագրված մի հուշարձան, որին կարծես մարդկային ձեռք երբևէ չի դիպչել: Շատ տեսարժան վայրերում` խիտ անտառներով կամ խորը կիրճերով ծածկված լեռներում, կարելի է գտնել ցրված, բայց որոշակի ներքին տրամաբանությամբ իրար հետ կապված ճարտարապետական գլուխգործոցներ, ինչպիսիք են Հաղարծինի վանական համալիրը (X-XIII մ. թ.), Գոշավանքը (X-XIII մ.թ.), Կեչարիսը (XI-XX մ.թ.), Սանահինի և Հաղպատի վանական համալիրները (X-XX մ.թ.), Օձունը (VI-VII մ.թ.), Մարմաշենը (IX-XIII մ.թ.), Լոռու բերդը և բերդաքաղաքը (II հազարամյակ մ.թ.ա. -XVII մ.թ.), Հնեվանքը (XII-XIII մ.թ.): Եթե ուզում եք քայլել և արկածային տպավորություններ ստանալ, կարող եք ներքև իջնել կիրճով և հետո բարձրացնել ձեր գլուխը: Դուք կտեսնեք անմատչելի ամրոցների մի շղթա` ընկղմված արևի ճառագայթների մեջ, որոնք թվում է թե դուրս են եկել ժայռերի հետևից և կախված են օդում: Դուք կարող եք մագլցել դեպի Ամբերդի (VII-XV մ.թ.), Հալիձորի (XVII մ.թ.), Բաղաբերդի (V մ.թ.), Գառնիի (I մ.թ.ա.) ամրոցներն և կզգաք դարերի ոգին, մարդու մտքի կռիվը և դրա ուժի գերակշռությունը բնության հանդեպ:

Shaki_WaterfallԼճերի, գետերի և աղբյուրների այս երկիրը հարուստ է նաև հանքային ջրերով: Ջերմուկում, Բջնիում, Դիլիջանում և այլ առողջարաններում կարելի է հանքային ջրերով լոգանքներ ընդունել և տարբեր հիվանդություններից բուժվել: Հայաս-տանի ջրային գեղեցկություններից մեկն է, որը թափվում է 18 մետրից և լցվում Հրազդան գետը, որն անցնում է Սյունիքով և միանում Արաքս գետին: Զբոսնեք Հայաստանի անտառներով, որ-տեղ կարող եք տեսնել տարատեսակ կենդա-նիներ և թռչուններ: Կարող եք որսի գնալ, ուղղակի փորձել և հավանաբար չեք հիաս-թափվի: Հայաստանը գեղեցիկ է ոչ միայն ամռանը, այլ նաև ձմռանը, երբ սարերն ու հովիտները ծածկվում են ձյունով: Ծաղկաձոր քաղաքում ճոպանուղիով կարող եք բարձրանալ  Թեղենիս լեռան կատարը, զննել բարձունքների շքեղությունը, տաք ավազի վրա պատրաստված մի բաժակ արևելյալ սուրճ խմել և դահուկներով սահել սարերից ներքև: Շիրակի դաշտավայրը նույնպես կարող է ձեզ ձմեռային սպորտի հնարավորություններ ընձեռել: Հարթավայրերում և, մասնավորապես, Սևանա լճի ափին կամ Արաքս գետի ափերին կարող եք դիտել թռչունների վերաբնակեցումը գարնանը և աշնանը, վայելել ֆլամինգոների երգը և տարբեր տեսակների և գույների արագիլներ տեսել: Քայլեք հայկական քաղաքների փողոցներով, որոնք լի են բուսականությամբ: Նրանցից յուրաքանչյուրը պարտեզի է նման. երկարացրու ձեռքդ և վերցրու թութ կամ կեռաս, դեղձ կամ ծիրան: Յուրաքանչյուր քաղաք իր լեգենդն ու պատմությունն ունի, իր յուրօրինակությունը: Օրինակ Երևանը` Հայաստանի 13-րդ մայրաքաղաքը, 2011-ին կդառնա 2793 տարեկան, այն ավելի հին է, քան Կարթագենն: Երևանը գեղեցիկ է իր նոր և հին շենքերով, լայն փողոցներով, մեծ և փոքր թանգարաններով և ցուցահանդեսներով: Եթե ուզում եք տեսնել ամբողջ Երևանը, պետք է վեր բարձրանաք Հաղթանակի զբոսայգի և ամբողջ քաղաքը կսփռվի Արարատ լեռան ստորոտում: Եթե մի փոքր լարեք ձեր երևակայությունը, կնկատեք Նոյյան Տապանը Արարատ լեռան ձյունոտ գագաթին: Մարդկությունը այստեղ է ծնվել, բնակվել այս հովտում և Հայաստանի տարածքում քրիստոնեությունը առաջին անգամ ընդունվել է որպես պետական կրոն:

Տեղեկատվությունը տրամադրել է Հայաստանի Հանրապետության Արտաքին Գործերի Նախարարությունը: