հայ eng heb
armenia-israel.com armenia-israel.com





ԼՂ-ի մասին

ԼՂ-ի մասին

NKRԼեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ)

Փաստեր Ղարաբաղի Հանրապետության մասին

Ընդհանուր տարածքը` 4400 ք. կմ

Հարևան երկրները` Ադրբեջանի Հանրապետություն, արևմուտքում Հայաստանից Ղարաբաղի ամենամոտ կետը 4 կմ հեռավորութւյան վրա է: Ղարաբաղի ներկայումս զբաղեցրած տարածքները այն սահմանակից են դարձնում Հայաստանի հետ և Իրանի հետ հարավում:

Ղարաբաղի մայրաքաղաքը` Ստեփանակերտ Խոշոր քաղաքները` Ստեփանակերտ, Շուշի, Մարտակերտ, Ասկերան, Մարտունի, Հադրութ

Դրոշը` Երեք հավասար հորիզոնական շերտեր դեպի արևմուտք ցույց տվող աղեղով (սպիտակ բաժանումը)

Անկախացման ամսաթիվը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ստեղծվել է 1991թ.-ի սեպտեմբերի 2-ին և հռչակել իր անկախությունը 1992-ի հունվարի 6-ին:

Բնակչությունը` 157,200 (1995), Բնակչության խտությունը` 31 անձ 1 քառ. կմ-ի համար, Էթնիկ կազմը` հայեր 95%, ասորիներ, հույներ և այլն 5%, Ռելիեֆը` լեռնային, Ամենաբարձր գագաթը` Կիրս լեռը (2,725 մ ), Ամենամեծ ջրային տարածքը` Սարսանգի ջրամբար, Գետերը` Տերտեր, Խաչեն Կլիման` նման է Հայաստանի կլիմային, Լեզուն` հայերեն, Կրոնը` Հայ Առաքելական Ուղղափառ Եկեղեցին, Հոգևոր կենտրոնը` Գանձասար, Դրամական միավորը` դրամ (տրամ)

 

Պետական խորհրդանիշերը

Nagorno_karabaghԼեռնային Ղարաբաղի դրոշը իրենից ներկայացնում է աջանկյուն կտոր` երեք հորիզոնական շերտերից. վերևինը` կարմիր, միջինը` կապույտ և ներքևինը` նարնջագույն, և դրանցից յուրաքանչյուրն ունի 20սմ լայնություն: Դրա վրա կա սպիտակ հնգատամ գորգի նախշ, որը սկսվում է դրոշի աջ կողմի երկու ծայրերից և միացված է դրոշի 1/3-ի վրա: Դրոշի լայնքի պրոպորցիան երկարության հետ կազմում է 1:2 [60 -120 սմ]:



The State_ Emblem_ of_ the _NKR Լեռնային Ղարաբաղի պետական գերբը պատկերում է լայն բացված թևերով մի արծվի` արևի ճառագայթների տակ և Արտաշեսյան դինաստիայի թագը: Կենտրոնում` ազգային դրոշի և Կիրո լեռան ֆոնի վրա պատկերված է «Մենք ենք մեր սարերը» քանդակի նկարը: Ներքևում, արծվի ճանկերում խաղողի և թթենու ճյութեր են և ցորենի հասկեր պատկերված: Վերևի կիսաշրջանում հայերեն գրություն կա. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` Արցախ:

 

 



Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրհներգը Պատմությունը և ներկայիս իրականությունը


Maps of Armenia and NKRՍՍՀՄ-ի փլուզումից հետո նախկին Սովետական պետության Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը և հայերով բնակեցված Շահումյանի շրջանը միավորվեցին` ձևավորելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` ԼՂՀ: ԼՂՀ-ի անկախությունը հռչակվեց 1991-ի սեպտեմբերի 2-ին` ըստ համապատասխան միջազգային իրավունքների հիմնական նորմերի: Այդ ժամանակից սկսած` հանրապետության ղեկավարները մշտապես հետևել են Կովկասում խաղաղություն և կայունություն պահպանելու քաղաքականությանը: Լեռնային Ղարաբաղը (հայերեն` Արցախ) գտնվում է հայկական բարձրավանդակի հյուսիսարևելյան տարածքի մոտ: Հնագույն ժամանակներից ի վեր այն եղել է պատմական Հայաստանի մարզերից մեկը: Հյուսիսարևելյան սահմանը, համաձայն հնագույն աղբյուրների, եղել է Քուռ գետը: Հնագույն հայկական Ուրարտու թագավորությունում (9-6 դդ ք.ա.) Արցախն անվանվում էր Ուրտեխե-Ուրտեխենի: Լեռնային շրջանի բնությունն ու կլիման պայմանավորված են դրա բարենպաստ աշխարհագրական դիրքով: Ստրաբոն, Պլինի Ավագը, Կլավդիոս Պտղոմեոսը, Պլուտարքոսը և ուրիշներ նշում են, որ Հայաստանի և Աղվանքի (Կովկասյան Ալբանիա, դրա ամենահնագույն կովկասյան հարևաններից մեկը, որ ներկայացնում է լեռնային ժողովուրդների մի խառնուրդ) միջև սահմանը եղել է Քուռ գետը: Մ.թ. 387-ից հետո Հայաստանը բաժանվեց Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև: Արևելյան Անդրկովկասը, ներառյալ Արցախը, հայտնվեցին պարսկական լծի տակ: Մինչև ուշ միջնադար սա չազդեց շրջանի էթնիկ սահմանների վրա. Քուռի աջ ափը Արցախի հետ միասին շարունակեցին մնալ հայերով բնակեցված:

Միայն 18-րդ դարի կեսերին քոչվոր թուրքական ցեղերը սկսեցին ներթափանցել Ղարաբաղի հյուսիսային սահմաններ` սկսելով դարավոր երկար պատերազմներն ընդդեմ հայկական ազնվական ընտանիքների: ԼՂ-ի ազնվականությունը ժառանգական ֆեոդալ լորդերի` մելիքների ղեկավարությամբ կարողացավ պահպանել իրական ինքնավարությունը` շնորհիվ անձնական, ազնվական և այլ տեսակի զորամասերի: Ստիպված լինելով դիմադրել Օսմանյան Թուրքիայի զորքերի հարձակումներին, քոչվոր ցեղերի ներխուժումներին, հարևան ղեկավարների թշնամական բաժանումներին և պարսկական շահերի զորքերին` Արցախի մելիքները փորձում էին ազատել իրենց օտար մուսուլմանական տիրապետությունից: Այդ նպատակի համար Ղարաբաղի մելիքները կապի մեջ էին ռուսական ցարերի հետ, ինչպիսիք են Պետրոս Առաջինը և Պավել Առաջինը` 17-18-րդ դդ. ընթացքում: 1805թ.-ին Արցախի պատմական տարածքը, որ արհեստականորեն անվանվում էր «Ղարաբաղի խանություն», Արևելյան Անդրկովկասում այլ ընդարձակ տարածքների հետ միացվեց Ռուսական Կայսրության «հավիտենական կառավարմանը»: Դա վավերացվեց Գուլիստանի (1813) և Թուրքմենչայի (1828) պայմանագրերով` ստորագրված Ռուսաստանի և Պարսկաստանի կողմից: Խաղաղ ժամանակաշրջան էլ կար, որը տևեց մինչև 1917թ-ը:

Caucas_ under_ the_ Russian_ EmpireՌուսական կայսրության անկումից հետո, որպես արդյունք Կովկասում վերջերս հիմնված պետությունների հետ կատարվող նոր փոփոխությունների, ԼՂ-ը դարձավ պատերազմի թատերաբեմ: Հայաստանի Անկախ Հանրապետությունը և նորաստեղծ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը` ստեղծված թուրքական միջամտության շնորհիվ, պատերազմ մղեցին տարածքի համար 1918-1920թթ-ին: Ձևավորման պահից սկսած` Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը տարածքային պահանջներ ներկայացրեց Անդրկովկասում կարևոր հայկական տարածքների հանդեպ: Օգտվելով երկրում տիրող խառը իրավիճակից` կապված Առաջին Համաշխարհային Պատերազմի, Ռուսական Կայսրության անկման և որպես շարունակություն 1915թ.-ի հայերի Ցեղասպանության հետ, թուրքական ուժերը, միանալով ադրբեջանական զորամասերին, 1918-1920թթ. ոչնչացրին հարյուրավոր հայկական գյուղեր: Հայերի կազմակերպված կոտորածները տեղի ունեցան Բաքվում և Գյանջայում: Միայն ԼՂՀ-ում ռազմական ուժերին լուրջ դիմադրություն ցուցաբերեցին, չնայած այն փաստին, որ 1920թ.-ի մարտի 28-ին մայրաքաղաք Շուշին այրվել էր, թալանվել և բնաջնջվել էր տեղի հայ ազգաբնակչությունը: Այդ ժամանակ միջազգային հանրությունը ծայրահեղ հրատապ համարեց ներգրավվել հակամարտության լուծման մեջ: 1

920-ի դեկտեմբերի 1-ին Ազգերի Առաջին Լիգայի 5-րդ հանձնաժողովը, հիմնվելով 3-րդ ենթահանձնաժողովի հաշվետվության վրա, միաձայն դեմ արտահայտվեց Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետությանը Ազգերի Լիգա ընդունելուն` հաշվի առնելով Ադրբեջանի տարածքային նկրտումները և հայերի լայնածավալ կոտորածները: Ազգերի Լիգան հակամարտության վերջնական լուծումից առաջ ճանաչեց ԼՂ-ը վիճարկվող տարածք, որն ընդունվեց բոլոր կողմերի, այդ թվում Ադրբեջանի կողմից: Այդպիսով, 1918-1920թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ձևավորման ընթացքում ինքնիշխանությունը չընդգրկեց ԼՂ-ը կամ Նախիջևանը: Անդրկովկասում Սովետական իշխանության ամրապնդումը ուղեկցվեց նոր քաղաքական համակարգով: 1920-ին, Սովետական Ադրբեջանի ստեղծումից հետո, ռուսական ուժերը ժամանակավորապես գրավեցին Ղարաբաղը` ըստ Սովետական Ռուսաստանի և ՀՀ միջև պայմանագրի, մինչև հակամարտության խաղաղ լուծումը: Հայաստանում Սովետական ռեժիմի հաստատումից անմիջապես հետո Ադրբեջանի ՀեղԿոմը (Հեղափոխական Կոմիտե` այդ ժամանակվա բոլշևիկյան իշխանության գլխավոր գործիքը) հայտարարություն արեց` ճանաչելով ԼՂ-ը, Զանգեզուրը և Նախիջևանը` որպես Հայաստանի անբաժանելի մասեր: Փաստորեն, հայտարարությունը մերժեց Ադրբեջանի հանրապետության որևէ պահանջը ԼՂ-ի, Զանգեզուրի և Նախիջևանի հանդեպ: Այս հռչակագրի վրա հիմնված և 1921-ի հունիսին հայ և ադրբեջանական կառավարությունների միջև կնքված համաձայնագրին հետևելով, Հայաստանը ԼՂ-ը հայտարարեց իր անբաժանելի մասը: Հայոց կառավարության կողմից թողարկված հրամանագիրը տպագրվեց հայկական և ադրբեջանական մամուլում («Բաքվի աշխատող» թերթ, Ադրբեջանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական հանձնաժողով, 22 հունիսի, 1921թ.): Այսպիսով, ԼՂ-ի փաստագրված միավորումը Հայաստանի հետ միջազգային օրենքի կոնտեքստում Անդրկովկասյան կոմունիստական ռեժիմի վերջին օրինական գործողությունն էր: Ռուսաստանը և միջազգային հանրությունը ողջունեցին միացման ակտը: Ազգերի լիգայի ժողովը 1920-ի դեկտեմբերի 18-ին վավերացրեց միացումը բանաձևի մեջ: Ազգերի Լիգայի գործադիր քարտուղարը անդամ երկրներին և ՌՍՖՍՌ-ի արտաքին գործերի նախարարության ժողովրդական կոմիսարիատին ուղղված իր հուշագրում, և 1920-21թթ. սովետական 11-րդ նստաշրջանին ուղղված տարեկան հաշվետվությունում, ճանաչեց միավորումը: Ինչևէ, շատ ժամանակ չանցած Բոլշևիկյան ղեկավարությունը Ռուսաստանում քաղաքականորեն ոգեշնչված էր և ցանկանում էր նպաստել «միջազային կոմունիստական հեղափոխությանը»: Դրան հասնելու համար Թուրքիային հանձնարարվեց «Արևելքում հեղափոխության ջահակրի» դերը: Սրա արդյունքում փոխվեց վերաբերմունքը` կապված Ադրբեջանի և Թուրքիայի էթնիկապես մտերիմ հարաբերությունների հետ և վիճարկվող տարածքների, այդ թվում ԼՂ-ի հարցը: Ադրբեջանի ղեկավարները` Մոսկվայի ղեկավարության ներքո, վերսկսեցին զրույցները`կապված ԼՂ-ի հանդեպ իրենց պահանջների հետ:

Administrative map of caucasus in USSR, 1952-19911921 Կովկասյան Բյուրոյի լիագումար նիստը չեղյալ համարեց Ազգերի Լիգայի որոշումը և հրաժարվեց ընդունել հանրաքվեն` որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման հայտնի մեխանիզմ: Ստալինի անմիջական ճնշման տակ որոշում ընդունվեց ուժով բաժանել ԼՂ Հայաստանից` հակասելով միավորման ակտին և ոտնահարելով գաղափարը, չնայած որ պայման էր դրվել, որ այն հայկական հողերի վրա, որոնք գտնվում էին ադրբեջանական ՍՍՀ-ի ղեկավարման տակ, պետք է ստեղծվեր ազգային ինքնավարություն մեծ արտոնություններով: Ադրբեջանը ամեն հնարավոր կերպ հետաձգում էր ԼՂ-ին ինքնավարություն շնորհելը: Երկու տարվա զինված պայքարից հետո, որ մղում էին ղարաբաղցիները, և ՀԿբԿ-ի պնդումից հետո, ի վերջո, 1923-ին երկրի մի փոքր մասում ստեղծվեց ինքնավար մարզ: ԼՂ-ը, ակնհայտորեն հեռվից ընդունված որոշմամբ, բաժանվեց մասերի: Մի մասը դարձավ ինքնավար, մինչդեռ մյուս մասը միացվեց Սովետական Ադրբեջանի վարչական մարզերին այնպես, որ Հայաստանի և Հայկական ինքնավար մարզի միջև ֆիզիկական և աշխարհագրական կապերը չեզոքացվեցին: Այդպիսով, այն տարածքների զգալի մասնաբաժինը, որ Ազգերի Լիգան ճանաչել էր որպես «վիճարկվող», ուժով կցվեց Ադրբեջանին և ինքնավար մարզի սահմաններից դուրս մնացին ԼՂ-ի շատ տարածքներ (Գուլիստան, Քելբաջար, Կարախաթ, Լաչին, Շամխոր և այլն): Փաստորեն, Ղարաբաղի հարցը չլուծվեց, բայց սառեցվեց 70 տարով: ԼՂ-ի հայերի մեծամասնությունը շատ առիթներով դիմեց նամակներով և խնդրագրերով Մոսկվայի կենտրոնական ղեկավարությանը` պահանջելով 1921-ի ոչ սահմանադրական և անօրինական որոշումը չեղյալ հայտարարել և ԼՂ-ը փոխանցել Հայաստանին: Նույնիսկ ստալինյան ռեպրեսսիաների ժամանակ, երբ ամբողջ ազգաբնակչությանը իրենց պատմական հայրենիքից աքսորելու իրավիճակը հասունացել էր (ինչպես և մյուս աղգերի մոտ, ովքեր ենթարկվել էին ռեպրեսսիաների), ԼՂ-ի հայերի պայքարը ազատվելու Ադրբեջանական ՍՍՀ-ից չդադարեց:

1988-ը շրջադարձային եղավ ԼՂ-ի պատմության մեջ: Արցախի ժողովուրդը իր ձայնը բարձրացրեց` պաշտպանելու իրենց իրավունքներն ու ազատությունը: Հարգելով գոյություն ունեցող բոլոր օրինական նորմերը և որդեգրելով բացառապես հայտնի միջոցներ` արտահայտելու իրենց կամքը, ԼՂ-ի հայ ազգաբնակչությունը պահանջեց, որ ԼՂ-ը միացվի Հայաստանին: Այս իրադարձությունները վճռական էին ոչ միայն արցախահայության կյանքում, բայց փաստորեն, կանխորոշեցին ամբողջ հայ ազգի հետագա ճակատագիրը: 1988-ի փետրվարի 20-ին (Սովետական) ԼՂ-ի Ինքնավար Հանրապետության Խորհրդի արտակարգ նիստին ազգային պատգամավորները պատմական որոշում կայացրին: Սա ընդգրկեց նաև կոչ Սովետական Ադրբեջանին դուրս գալ մարզի կազմից, կոչ Սովետական Հայաստանին միանալու և կոչ ՍՍՀՄ Գերագույն Խորհրդին` ճանաչելու այս փոփոխությունը հիմնված օրինական նորմերի և ՍՍՀՄ-ում նմանատիպ վեճերը լուծելու նախադեպերի վրա: Յուրաքանչյուր փորձ` ուղղված վեճը քաղաքակիրթ ձևով քննարկելուն, հանդիպում էր դաժանության մեծացման, հայ ազգաբնակչության իրավունքների մասսայական և լայնատարած արհամարհանքի, տնտեսական շրջափակման և այլն: ԼՂ-ից հարյուրավոր կիլոմետրեր հեռու հայերի մասսայական կոտորածներ և սպանություններ էին կազմակերպվում ադրբեջանական քաղաքներում` Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Շամխորում և հետո ամբողջ Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանի և ԼՂ-ի գյուղերից ու քաղաքներից ավելի քան 450.000 հայեր դարձան փախստական: ԼՂ-ի ազգային պատգամավորների և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստը 1991-ի սեպտեմբերի 2-ին հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) հաստատումը ԼՂԻՄ (Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի) նախկին սահմաններում և Շահումյանի շրջանում: ԼՂՀ-յան համար ստորագրվեց անկախության հռչակագիրը: Օրինական անկախությունը հաստատվեց` հիմնվելով 1990-ի ապրիլի 3-ի ՍՍՀՄ օրենսդրության վրա, «Կարգավորումը, որ ղեկավարում է հարցերը, կապված ՍՍՀՄ-ի կազմից միության երկրի դուրս գալու հետ»: Այս օրենքը ղեկավարում էր ազգային ինքնավարությունների իրավունքը` անկախորեն որոշելու իրենց պետաիրավական կարգավիճակը ՍՍՀՄ-ի կազմից դուրս գալուց հետո: Այդ նույն ժամանակ Ադրբեջանի Գերագույն Խորհուրդը (1991-ի նոյեմբեր), հակառակ բոլոր օրինական նորմերի, օրենք ընդունեց չեզոքացնել ԼՂԻՄ-ը, որն էլ ՍՍՀՄ-ի Սահմանադրական դատարանը հայտարարեց հակասահմանադրական:

Սովետական միության փլուզումից մի քանի օր առաջ` 1991-ի դեկտեմբերի 10-ին ԼՂ-ում հանրաքվե անցկացվեց, որի արդյունքում ազգաբնակչության մեծամասնությունը քվեարկեց հօգուտ Ադրբեջանից լիակատար անկախության: ԼՂՀ-ն խորհրդարանական ընտրություններին հաջորդեց առաջին կառավարության ձևավորումը: Անկախ ԼՂՀ-ի կառավարությունը սկսեց աշխատել կատարյալ շրջափակման, պատերազմի և ադրբեջանական ագրեսիայի պայմաններում: Օգտագործելով իր տարածքում գտնվող ՍՍՀՄ 4-րդ բանակի պատերազմական միջոցները և զենքերը, Ադրբեջանը սկսեց մեծածավալ ռազմական գործողություններ ընդդեմ ԼՂ-ի: Ինչպես հայտնի է, պատերազմը փոփոխական հաջողությամբ շարունակվեց 1991-ի աշնանից մինչև 1994-ի մայիս: Կային ժամանակներ, երբ ԼՂ-ի տարածքի գրեթե 60 տոկոսը գրավվել էր, մինչդեռ մայրաքաղաք Ստեփանակերտը և այլ տարածքներ գրեթե անդադար ենթարկվում էին օդային և ռազմական ռմբակոծության: ԼՂՀ-ն պաշտպանական ուժերը կարողացան ազատագրել Շուշի քաղաքը 1992-ի մայիսին և միջանցք բացեցին դեպի Լաչին` հնարավորություն ստեղծելով վերամիավորել ԼՂՀ-ն և Հայաստանի տարածքները, այդպիսով մասամբ չեզոքացնելով ԼՂՀ-ն բազմամյա շրջափակումը:

1992-ի հունիս-հուլիսին ադրբեջանական բանակը գրավեց ԼՂՀ-ն ամբողջ Շահումյանի շրջանը, Մարտակերտի զգալի մասը և Մարտունու, Ասկերանի ու Հադրութի որոշ մասնաբաժիններ: 1992-ի օգոստոսին ԱՄՆ Կոնգրեսը մի որոշում ընդունեց` դատապարտելով Ադրբեջանի գործողությունները և արգելելով ԱՄՆ կառավարությանը տնտեսական աջակցություն ցուցաբերել այդ երկրին: Ադրբեջանական ագրեսիային դիմակայելու համար կյանքը ԼՂՀ-ում ամբողջովին կենտրոնացավ ռազմական ջանքերի վրա: ԼՂՀ-ն Պաշտպանության Պետական Կոմիտեն ձևավորվեց 1992-ի օգոստոսի 14-ին: Առանձին պաշտպանական ջոկատներ վերակազմավորվեցին` ձևավորելով ԼՂ-ի պաշտպանության բանակը, հիմնված կարգապահության և կենտրոնական հրամանատարության վրա: ԼՂՀ-ն պաշտպանության բանակը կարողացավ Ադրբեջանից ազատագրել նախկինում գրավված տարածքները և ռազմական գործողությունների ժամանակ գրավեց մի քանի ադրբեջանական տարածքներ, որ սահմանակից էին ԼՂՀ-ին և որոնք օգտագործվել էին որպես կրակագծեր ընդդեմ հայերի: Անվտանգության գոտու ստեղծումը խանգարեց այն անմիջական վտանգին, որ սպառնում էր ԼՂՀ-ն խաղաղ բնակչությանը: Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեքում 1994-ի մայիսի 5-ին Ադրբեջանը, ԼՂ-ը և Հայաստանը, Ռուսաստանի, Ղրղզստանի և ԱՊՀ Միջխորհրդարանական ժողովի միջնորդությամբ ստորագրեցին Բիշկեքյան փաստաթուղթը: Համաձայն դրա` հակամարտության կողմերը համաձայնում էին հրադադար հաստատել, որն ուժի մեջ մտավ մայիսի 12-ին և գործում է մինչ օրս: 1992-ին ԵԱՀԿ Մինսկի խումբը ձևավորվեց լուծելու ԼՂ-ի խնդիրը: Դրա ենթակայության տակ բանակցային գործընթաց է ստեղծվել` պատրաստվելու ԵԱՀԿ Մինսկի Համաժողովին, որը պարտավորվում է վերջնական լուծում գտնել ԼՂ-ի կարգավիճակի համար:



1991-1994-ի պատերազմը


1991

War_ for_ Independence1991-ի սկզբից Ադրբեջանը հարձակումներ գործեց ԼՂ-ի և Շահումյանի տարածաշրջանի հայերի վրա: Ադրբեջանական հեռուստատեսությունը եթեր հեռարձակեց Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի հրամանագիրը` ներկայացնել նախագահական կառավարում ԼՂԻՄ-ի և դրան կից ադրբեջանական տարածաշրջանների հանդեպ: Շրջանում հայտնվեցին թերթիկներ, որոնք պարունակում էին ուլտիմատում-պահանջ, որ հայ ազգաբնակչությունը պարտավոր էր լքել ԼՂ-ի սահմանները որքան հնարավոր է շուտ: Հունվարի 14-ին Ադրբեջանի Գերագույն Խորհրդի նախագահությունը որոշում ընդունեց մեկ շրջանի մեջ և Գերանբոյ անվան տակ միավորել երկու հարևան շրջանները` հայկական Շահումյանը և Ադրբեջանի Կասում-Իսմաիլովը: Ադրբեջանի ղեկավարությունը ակնհայտորեն փորձում էր չեզոքացնել մեկ այլ հայկական շրջան` արտաքսելով դրա տեղի բնակիչներին և ադրբեջանցիներով վերաբնակեցնելով հայկական գյուղերը: Այդ ժամանակ Շահումյանի շրջանն ուներ 20.000 բնակչություն, որի 82 տոկոսը հայեր էին: Հունվարի 22-ին Ստեփանակերտի օդանավակայանում ՕՄՕՆ-ը` Ադրբեջանի հատուկ ուժերը, մերժեց ՌՍՖՍՌ-ի Գերագույն Խորհրդի մի խումբ պատգամավորների մուտքը, ովքեր ժամանել էին իրավիճակին ծանոթանալու:Պատգամավորները ժամանել էին ռուսական Գերագույն Խորհրդի ցուցումների համաձայն և հետ ուղարկվեցին Բաքու: ԼՂ-ում և հարևան հայկական շրջաններում իրավիճակը դարձավ լարված: Նմանատիպ գործողություններից մեկը, որ պատճառ դարձավ շրջանում իրավիճակի վատացման, Գործող Օղակն էր: Հայերի դեմ 1991-ի ապրիլի վերջերին և մայիսի սկզբներին այս պատժիչ գործողությունները ընդգրկեցին ՍՍՀՄ ներքին գործերի նախարարության ուժերը և Ադրբեջանի հատուկ ռազմական ստորաբաժանումները: Անձնագրային «ստուգման» պատրվակով պետական ահաբեկչության մի աննախադեպ գործողություն իրականացվեց, որի նպատակն էր ոչնչացնել Շարժման «ուղեղը» և ազգային միասնականությունը: Առաջին զոհերը դարձան Ադրբեջանի Խանլար շրջանի Գետաշեն և Մարտունաշեն գյուղի բնակիչները: Տղամարդկանց տարան անհայտ ուղղությամբ, որտեղ «անձնագրային ստուգում» տեղի ունեցավ` դաժանության, թալանի և կողոպուտի պայմաններում: Երեք օրերի ընթացքում 24 ղարաբաղյան գյուղերի բնակիչներ ենթարկվեցին նմանատիպ վերբերմունքի և աքսորման: Գյուղերից երկուսը Խանլարի շրջանում էին, երեքը` Շահումյանի, 15-ը` Հադրութի և չորսը` Շուշիի շրջանում: Ղարաբաղում և Հայաստանին մոտ սահմանում այս գործողությունների արդյունքում ավելի քան 100 մարդ սպանվեց և մի քանի 100 էլ գերի վերցվեցին:

Ապրիլի 24-ին Հայոց Գերագույն Խորհրդի նախագահը նամակ ուղղեց ՍՍՀՄ-ի ղեկավարությանը` խնդրելով շտապ միջոցներ ձեռք առնել պաշտպանելու և շրջանի հայ ազգաբնակչության անվտանգության երաշխիքներն ապահովելու համար: Մայիսի 3-ին Հայկական կուսակցության կազմակերպման ակտիվ անդամները դիմեցին ՍՍՀՄ նախագահ Մ. Գորբաչյովին նույն խնդրանքով: Մայիսի 4-ին տեղի ունեցավ Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը Մ. Գորբաչյովի և Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի հետ, բայց հանդիպման արդյունքում նրանք հանդես չեկան պաշտոնական հայտարարությամբ: ՍՍՀՄ ներքին գործերի նախարարության զորքերը ադրբեջանական ՕՄՕՆ-ի հետ շարունակեցին իրականացնել իրենց պատժիչ գործողությունները:

Ակնհայտ էր, որ զարգացումների ուղղությունը տանում էր դեպի մեծածավալ պատերազմի: Մայիսի 6-ին ՍՍՀՄ Գերագույն Խորհուրդը քննարկեց հայերի պահանջները` հավաքել ՍՍՀՄ ազգերի պատգամավորների կոնգրես կապված արագ վատթարացող իրավիճակի հետ ԼՂԻՄ-ում և հայ-ադրբեջանական հարաբերություններում: Որոշում ընդունվեց խնդրի մասին քննարկումները շարունակել ՍՍՀՄ Գերագույն Խորհրդի Ազգությունների Խորհրդի հանձնաժողովում: Այդ ընթացքում նույն օրը 700 հայ գաղթականներ ռազմական ուղղաթիռներով Գետաշենից տեղափոխվեցին Ստեփանակերտ: Ստեփանակերտի հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված հանրահավաքը մայիսի 7-ին արգելվեց ռազմական կոմենդանտի գրասենյակի կողմից: Մեկ օր առաջ զինված զորքերը երթևեկում էին քաղաքում` բարձրախոսներով տեղյակ պահելով մարդկանց, որ զենք էր կիրառվելու չհնազանդվելու դեպքում: ԼՂ-ում ծայրահեղ իրավիճակի արդյունքում շրջանի խորհրդի գործադիր կոմիտեն տեղում և ամբողջ աշխարհով հայտարարեց, որ նրանք տարածաշրջանում հայտարարել են արտակարգ դրություն: Նույն օրը գործադիր կոմիտեն դիմեց ՄԱԿ-ին և մի շարք երկրների ղեկավարությանը` խնդրելով փրկել ԼՂԻՄ-ի հայ բնակչությանը ֆիզիկական բնաջնջումից և շնորհել նրանց քաղաքական ապաստան: 1991-ի հուլիսի 19-ին շրջանի խորհրդի գործադիր կոմիտեի ընդլայնված նիստ տեղի ունեցավ, որի ժամանակ քննարկվեցին տարածաշրջանում քաղաքական և տնտեսական իրավիճակի կայունացման միջոցները: Ղեկավարությունը որոշեց վերականգնել ԼՂԻՄ-ի Ազգերի Պատգամավորների Խորհրդի ղեկավարությանը, կայացնել տարածաշրջանի Խորհրդի նոր ընտրություններ, ձևավորել գոյատևման ծրագիր Արցախի համար և մանրակրկտորեն պատրաստվել Ադրբեջանի դեմ զինված դիմադրության: Ստեղծվեց Ադրբեջանի հետ բանակցություններ վարելու ներկայացուցչական պատվիրակություն: Որպես արդյունք Բաքվում անցկացվող այս բանակցությունների` ժամանակավոր խաղաղություն հաստատվեց: Հունիսի 24-ին ԼՂԻՄ-ի պատվիրակությունը մեկնեց Մոսկվա` հանդիպելու սովետական ղեկավարության հետ հաշվի առնելու տարածաշրջանի մարմինների իշխանության և ֆունկցիաների վերականգնումը և հնարավոր երկխոսությունը ադրբեջանական կողմի հետ խաղաղ ճանապարհով լուծելու ԼՂ-ի հարցը: Հունիսի 29-ին ՍՍՀմ փոխնախագահ Գ. Յանաևը հաստատեց նախաձեռնությունը և խոստացավ օժանդակել երկխոսությանը և Ղարաբաղի խնդրի խաղաղ լուծմանը:

War for IndependenceԼՂԻՄ-ի պատվիրակության ջանքերը հանդիպել ՍՍՀՄ նախագահ Մ. Գորբաչյովին, ձախողվեցին: Նույն օրը ԼՂԻՄ-ի ներկայացուցիչներին ընդունեց Գերագույն Խորհրդի նախագահ Ա. Լուկյանովը, ով կարծիք հայտնեց, որ կարիք կա վերականգնելու տարածաշրջանի Ազգերի Պատգամավոների Խորհուրդը և խոստացավ Գերագույն Խորհրդի պատվիրակությունը ուղարկել ԼՂ` ուսումնասիրելու իրավիճակը: Հանդիպումներ եղան նաև ՍՍՀՄ պաշտպանության նախարար Բ. Պուգոյի, դատախազի տեղակալ գեներալ Տրուբինի և նախկին ՍՍՀՄ արտգործնախարար Ե. Շեվարնաձեի հետ: Բայց այս բոլորը քիչ բան տվեց գործնական արդյունքների առումով: Ադրբեջանի ղեկավարությունը շարունակեց հայ ազգաբնակչության արտաքսման քաղաքականությունը` արդարացնելով դրանք որպես կամավոր մեկնումներ երկրից: Այս գործողություններն ուղեկցվում էին գազանություններով, տանջանքներով, սպանություններով, թալանով, ավազակությամբ, դաժանությամբ և բռնությամբ: Հուլիսի 19-ին ԼՂ-ի տարածաշրջանային Ազգերի պատգամավորների խորհրդի նիստը քննրակեց երկխոսության սկիզբը ադրբեջանական կողմի հետ հակամարտության խաղաղ լուծման համար: Հուլիսի 20-ին ԼՂԻՄ-ի պատվիրակությունը հանդիում ունեցավ Ադրբեջանի նախագահ Ա. Մութալիբովի հետ, բայց ոչ մի կոնկրետ արդյունքի չհասան: Ղարաբաղի ժողովրդի ազգային-ազատագրական շարժման համար շրջադարձային եղավ իրենց պետության ստեղծումը: Դա միակ ճանապարհն էր` ապահովելու ազգաբնակչության և տարածքի անվտանգությունը: Սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂ-ի Ռեգիոնալ Խորհրդի և Շահումյանի շրջանի Կառավարման Խորհրդի համատեղ նիստը, որտեղ համաձայնեցվեց, որ ԼՂ-ի սահմաններում և Շահումյանի շրջանում բոլոր ժողովուրդների ցանկությամբ պետք է հռչակվեր ԼՂ-ի հանրապետությունը: Լեոնարդ Պետրոսյանն ընտրվեց ԼՂՀ-ն Գործադիր Կոմիտեի նախագահ: Դրանից անմիջապես հետո հետևեց Ադրբեջանի պատասխանը, երբ առաջին անգամ Ստեփանակերտը ենթարկվեց ռմբակոծության «Ալազան» հրթիռներով: Սա պետք է դառնար կանոնավոր իրադրաձություն: Սեպտեմբերի 22-ին Ռուսաստանի և Ղազախստանի նախագահները` Բ. Ելցինը և Ն. Նազարբաևը, որոնց ուկեղցում էր Ա. Մութալիբովը, ժամանեցին Ստեփանակերտ` խաղաղություն հաստատելու առաքելությամբ:

Սեպտեմբերի 23-ին Ժելեզնովոդսկում` Ռուսաստան, Բ. Ելցինի և Նազարբաևի խնդրանքով բանակցություններ սկսվեցին հայկական, ադրբեջանական և ղարաբաղյան պատվիրակությունների միջև` լուծելու ԼՂ-ի խնդիրը և որպես արդյունք այս բանակցությունների պաշտոնական հաղորդակցություն որդեգրվեց: ԼՂ-ի պատվիրակությունը ղեկավարում էր Ռոբերտ Քոչարյանը` ազգային-ազատագրական շարժման ղեկավարներից մեկը: Բ. Ելցինի և Ն. Նազարբաևի միջնորդելու նախաձեռնությունը չնպաստեց ԼՂ-ում իրավիճակի բարելավման: Հակառակը, ադրբեջանցիները արագորեն սրեցին ռմբաակոծությունները` հարձակվելով հայերով բնակեցված տարածքների վրա: Հոկտեմբերի 15-ին Ռուսաստանի և Ղազախստանի նախագահների ներկայացուցիչները ժամանեցին Բաքու` ծանոթանալու Ժելեզնովոդսկի համաձայնագրի իրականացմանը: Ադրբեջանի նախագահ Ա. Մութալիբովը պետք է ընդուներ նրանց և նա էր, ով նշեց, որ միայն Ադրբեջանն է իրավասու լուծելու ԼՂ-ի հակամարտության հարցը և որ երկրից դուրս ոչ ոք չպետք է միջամտեր դրա ներքին գործերին:

War _for_ IndependenceԱյդ ընթացքում հակահայկական անկարգություններ կազմակերպվեցին Բաքվում, ադրբեջանական Հայտնի Ճակատի կողմից` կոչ անելով ստեղծել կանոնավոր բանակ Ղարաբաղը գրավելու համար: Նույն տարում` նոյմեբերի 26-ին, Ադրբեջանի Գերագույն Խորհուրդը ընդունեց մի օրինագիծ` չեղյալ համարելու ԼՂ-ի ազգային տարածքային ամբողջականությունը և ԼՂ-ի շրջանները վերանվանվեցին և ենթարկվեցին նորաստեղծ վարչական կենտրոններին: Նոյեմբերի 28-ին ՍՍՀՄ Սահմանադրական Ղեկավարության ՍՍՀՄ Սահմանադրությամբ կնիքված որոշումը դատապարտեց Ադրբեջանի օրենսդրական մարմնի գործողությունները, որոնք ոտնահարում էին ԼՂԻՄ-ի կարգավիճակը: Ղարաբաղի ժողովրդի ազգային ազատագրական պայքարի ամենակարևոր փուլերից մեկը դարձավ ամբողջ հանրապետությունում անցկացված հանրաքվեն` 1991-ի դեկտեմբերի 10-ին, որի արդյունքում մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց ԼՂՀ-ն անկախության օգտին: Դեկտեմբերի 28-ին, չնայած ադրբեջանական բանակի անդադար ռմբակոծություններին, ԼՂՀ-ում անցկացվեցին հանրապետության Գերագույն Խորհրդի ընտրությունները: 1992-ի հունվարի 6-ին ԼՂՀ-ի նորաստեղծ օրենսդրական մարմինը, գործելով ժողովրդի ինքնորոշման կարևոր իրավունքի անունից և հիմնվելով ԼՂ-ի ժողովրդի կամքի վրա` արտահատված հանրաքվեի միջոցով, ընդունեց ԼՂՀ-ն անկախության հռչակագիրը: Նույն օրը պատգամավորները դիմեցին Միավորված Ազգերին և աշխարհի բոլոր երկրներին` խնդրելով ճանաչել ԼՂՀ-ը և օգնել կանխել Արցախի հայերի ցեղասպանությունը: Հունվարի 8-ին նիստը ընտրեց հանրապետության օրենսդրական մարմնի ղեկավարին: 32-ամյա Արթուր Մկրտչյանը դարձավ ԼՂՀ-ն Գերագույն Խորհրդի առաջին նախագահը: Օլեգ Եսայանը հաստատվեց Նախարարների Խորհրդի ղեկավարի պաշտոնում: Օգտվելով Սովետական Միության փլուզումից, Ադրբեջանը շարունակեց ռազմական հարձակումները ԼՂՀ վրա: Ստեփանակերտը շրջապատող ադրբեջանցիներով բնակեցված գյուղերը վերածվեցին մեծ ռազմական բազաների, որտեղից հանրապետության մայրաքաղաքը մշտապես ավերվում էր ռազմական տեխնիկայի միջոցով: Սկսվեց ղարաբաղյան հակամարտության մեջ աննախադեպ հրթիռակոծություն «Գրադ» հրթիռներով` մասսայական ոչնչացման մի զենք, որի կիրառումը խաղաղ ազգաբնակչության հանդեպ արգելված է մի շարք միջազգային համաձայնագրերով: Առաջին անգամ ադրբեջանական կողմը կիրառեց «Գրադ» հրթիռները` ռմբակոծելով Շահումյանի շրջկենտրոնը, որի արդյունքում շատ մարդիկ, այդ թվում երեխաներ զոհվեցին: 1991թ.-ի վերջին նախկին Սովետական 4-րդ բանակի միավորումները հետ կանչվեցին, հազիվ էին նրանք հասցրել ներգարվվել հակամարտության մեջ: Հանրապետությունը մնաց միայնակ` դեմ առ դեմ ադրբեջանական կանոնավոր զորամիավորումների դեմ: Նրանք ապահովված էին ժամանակակից ռազմական տեխնիկայով և զինամթերքով, այդ թվում օդուժով, որ վարձակալված էին օտար երկրներից: 1992-ի սկզբներին ադրբեջանական զինված ուժերը զգալիորեն աճեցին Ադրբեջանի տարածքում գտնվող նախկին սովետական բանակի Անդրկովկասյան ռազմական շրջանի ռազմական պահեստների հաշվին: Այնտեղ պահվում էին հազարավոր վագոններ ռազմատեխնիկա, որը ինչպես վկայում էին ռազմական փորձագետները, բավական կլիներ մշտական ռազմական գործողություններ անցկացնել առնվազն մեկ տարի:

 

1992

War_ for_ Independence1992-ի առաջին օրը Աղդամի տարածքից ադրբեջանական զորքերը 10 տանկերով և Հետևակի մարտական մեքենաներով հարձակվեցին հայկական Խրամորտ գյուղի վրա և այրեցին այն: ԼՂՀ-ն մայրաքաղաքը և հայկական գյուղերը ենթարկվեցին հետագա անդադար հրթիռահարումների: Հունվարի 25-26 ադրբեջանական բանակը ռազմական գործողություն սկսեց Շուշիի շրջանի Կարինտակ գյուղի դեմ: Հարձակումը ճնշվեց երկօրյա համառ կռվից հետո. ադրբեջանական ռազմամիավորումները զգալի կորուստներ ունեցան: Հունվարի 31-ին Ադրբեջանը ռազմական գործողություն սկսեց ամբողջ ճակատով: Ռազմական հարձակումները ստիպեցին ԼՂՀ-ը կազմակերպել և բարելավել իր պաշտպանությունը: Ինքնապաշտպանական ուժերի շտաբ ստեղծվեց` կենտրոնացնելու և կանոնակարգելու այս գործողությունները: Տարվա սկզբին Արցախի տարածքում ավելի քան 10 ընկերություններ և ոստիկանական խմբեր ստեղծվեցին` ներգրավելով ավելի քան 1000 մարդ: Սա դարձավ ամենակարևոր քայլերից մեկը կանոնավոր բանակ ստեղծելու ուղղությամբ: Հունվարի 21-22 գիշերը ադրբեջանական ՕՄՕՆ-ի շտաբը` տեղակայված Ստեփանակերտի Կրկջան (նախկին Քարքարաշեն) թաղամասում, ոչնչացվեց: Այնուհետև փետրվարի 10-ից ոչնչացվեցին Ստեփանակերտին կից Մալիբեյլի (այժմ` Աջափնյակ) և Ղուշչիլար գյուղերի կրակակետերը: Այնուամենայնիվ, իրավիճակը շարունակվում էր լարված մնալ: Թշնամու կրակակետերից, մեծ մասամբ տեղակայված ադրբեջանա-հայկական ամբողջ սահմանի երկայնքով, խոշոր տրամաչափի զենք էր կիրառվում` պատճառելով հսկայական վնասներ: Փետրվարի 24-ին ԼՂՀ Գերագույն Խորհրդի Պրեզիդիումը որոշում ընդունեց ուժերի իրավական կագավիճակի վերաբերյալ, որոնք ենթարկվելու էին մեկ միասնական հրամանի: Սերժ Սարգսյանը նշանակվեց Ինքնապաշտպանական Կոմիտեի նախագահ:

Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջնային առաջադրանքներից մեկը Խոջալույում (այժմ` Իվանյան) թշնամու պլացդարմը հեռացնելն ու ոչնչացնելն էր: Այստեղ տղամարդկային ուժի զգալի ներուժ կար, մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա: Ասկերան բնակավայրը մայրաքաղաք Ստեփանակերտին կապող միջանցքի վերաբացումը ռազմա-մարտավարական կարևորություն ուներ: Բացի այդ, անհրաժեշտ էր ազատել հանրապետության միակ օդանավակայանը, որը կառավարվում էր ադրբեջանական այդ տարածքի կողմից: Փետրվարի 25-ին Արցախի ինքնապաշտպանական ստորաբաժանումները, դիրք գրավելով Խոջալուի արևմուտքում, պահանջեցին, որ թշնամիները լքեն ռազմական բազան և թույլ տան քաղաքացիների մուտքը ստեղծված մարդասիրական միջանցքով: Այնուհետև Ադրբեջանի նախագահ Ա. Մութալիբովը խոստովանեց, որ «միջանցքը ստեղծվել էր հայերի կողմից քաղաքի ազգաբնակչության համար: (Նեզավիսիմայա Գազետա, ապրիլ 2, 1992): Այդ ընթացքում ադրբեջանական ուժերը մեկ այլ ձևով էին գործում. գյուղի ազգաբնակչությանը օգտագործելով որպես վահան, նրանք վերսկսեցին ԼՂՀ-ն բնակեցված վայրերի ռմբակոծությունները, և երբ նրանք ստիպված էին լքել գյուղը, կրակում էին քաղաքացիների վրա Աղդամի շրջանի սահմանին մոտ: Այդ նույն Ա. Մութալիբովը այս աննախադեպ հանցանքը կապեց ընդդիմադիր Հայտնի Ճակատի ջանքերի հետ` հեռացնելով իր նախագահի պաշտոնից` ամբողջ կատարվածի պատասխանատվությունը իրենց վրա բարդելով:

War _for_ IndependenceՄարտի սկզբներին ադրբեջանական բանակը սկսեց մեծածավալ ռազմական գործողություններ ամբողջ առջևի գծով: Հիմնական հարձակման նպատակը Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջաններն էին: Կատաղի ճակատամարտերի արդյունքում հարձակումը հետ մղվեց: Խոջալուի ռազմական բազայի չեզոքացումը չնվազեցրեց մշտապես տեղացող ռմբակոծությունների տարափը: Շուշի քաղաքից ԼՂՀ-ն մայրաքաղաքի հրթիռային ռմբակոծությունները շարունակվում էին հաջորդող օրերի և գիշերների ընթացքում: Մայիսի 7-ին ռազմական ՄԻ-24 ուղղաթիռները հարձակում գործեցին Ղարաբաղի պաշտպանական դիրքերի վրա` Ստեփանակերտի հարավ-արևելքում: Հաջորդաբար նույն օրը մոտ 200 Գրադ հրթիռներ և այլ տեսակի արկեր բաց թողնվեցին Շուշիի լեռներից և հարևան ադրբեջանական կրակակետերից` պատճառելով շատ աբերածություններ: Երկաթգծի կայարանում և քաղաքի մի շարք տներում հրդեհ բռնկվեց: Ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը որոշում ընդունեց չեզոքացնել այս բնակեցված վայրերի թշնամու ուժեղ կետերը: Մայիսի 8-ի երեկոյան Արցախի ինքնապաշտպանական ենթամիավորումները հարձակում ձեռնարկեցին, որը ղեկավարում էր Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը, վերահսկողության տակ վերցնելով Շուշի-Լաչին գլխավոր ճանապարհը: Կեսգիշերին Շուշիի պաշտպանությունը հյուսիսից և հարավից կոտրվեց: Փողոցային կռիվների արդյունքում հայկական կազմավորումները մինչև երեկո գրավել էին քաղաքի կենտրոնական թաղամասերը: Մայիսի 9-ին Շուշին լիովին ազատագրվել էր: Շուշիում և ԼՂՀ-ն այլ տարածքներում կրակակետերը ոչնչացնելուց հետո ինքնապաշտպանական ուժերը հանձնարարություն ստացան բացել առաջնային կարևորության Շուշի-Լաչին-Զաբուխ ճանապարհը, որը կվերացներ շրջափակումը և կվերականգներ հանրապետության նորմալ գործունեությունը: Մայիսի 18-ին ղարաբաղյան բանակի ենթամիավորումները, որոնք ձևավորվել էին ռազմական գործողությունների ժամանակ (մայիսի 9-ը համարվում է ԼՂՀ-ն Պաշտպանության Բանակի օրը), մտան Լաչին (այժմ` Բերձոր, Քաշաթաղի շրջան)` այդպիսով կոտրելով եռամյա շրջափակման օղակը: Մայիսի 20-ին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի երկարությամբ Լաչինի միջանցքով հարյուրավոր տոննաներ մարդասիրական օգնություն հասցվեց ԼՂՀ-ն մայրաքաղաք. սնունդ, դեղորայք և այլ առաջին անհրաժեշտության պարագաներ: Շուշի-Լաչին օպերացիայի ավարտից հետո հակամարտության տարածքում լարվածությունը թուլացավ:

Այդ ժամանակ թշնամին պատրաստվում էր մեծածավալ ռազմական գործողությունների: Հունիսի 12-ին ադրբեջանական զորքերը հարձակումներ սկսեցին հյուսիս-արևելյան, արևելյան և հարավ-արևելյան ճակատային մասերում: ԼՂՀ-ն նախկին Սովետական 4-րդ բանակի ուժերը նույնպես ներգրավվեցին: Զինված տեխնիկայի, «Գրադ» հրթիռների և օդանավերի օգնությամբ թշնամին գրավեց ամբողջ Շահումյանի շրջանը, Մարտակերտ և Ասկերան շրջանների մի մասը և մոտեցավ Ասկերանի շրջկենտրոնին: Աննախադեպ մեծածավալ հարձակումների արդյունքում ադրբեջանական ազգային բանակը ոչնչացրեց և այրեց մի շարք գյուղեր, 40.000 բնակիչներ դարձան գաղթական: Հաշվի առնելով այս իրավիճակը, հունիսի 18-ին ԼՂՀ-ն Գերագույն Խորհուրդը արտակարգ իրավիճակ հայտարարեց հանրապետությունում: Մասնակի մոբիլիզացիա անցկացվեց` ներգրավելով սերժանտներին, 18-40 տարեկան զորակոչիկներին, մինչև 50 տարեկան սպաներին և հատուկ ուսուցում ստացած կանանց:

 War_ for_ IndependenceՀունիսի առաջին ամիսներին ադրբեջանական բանակը, ընդարձակելով հարձակման ուղղությունները, գրավեց շրջկենտրոն Մարտակերտը և շրջանի մի շարք գյուղեր: Սպառնալիքը կախվեց Արցախի գլխավերևում, որի տարածքի 40 տոկոսը գրավվել էր ադրբեջանական զորքերի կողմից: Օգոստոսի 11-ին Ադրբեջանի նախագահը հրաման ստորագրեց ռազմական ծառայության զորակոչել բոլոր նրանց, ովքեր բանակից ազատվել էին 1991-1992-ին, ինչպես նաև երկարացվեց նրանց ծառայությունը, ովքեր արդեն զինված ուժերում էին: Ագրեսիայի ավելացման և տարածքների հետագա գրավումը կանխելու համար կազմակերպվեց պաշտպանությունը բարելավելու անհրաժեշտությունը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի վերակազմակերպումը: Այս նպատակով օգոստոսի 12-ին ԼՂՀ-ն Գերագույն Խորհրդի Պրեզիդիումը` Գեորգի Պետրոսյանի ղեկավարությամբ որոշում ընդունեց, որով երկիրը հայտնվեց պատերազմի շեմին: Սկսվեց 18-45 տարեկան տղամարդկանց մոբիլիզացիան: Օգոստոսի 15-ին հաստատվեց Պաշտպանության Պետական Կոմիտեն և նրան անցավ լիակատար գործադիր և օրենսդիր իշխանությունը: ՊՊԿ-ն` Ռ. Քոչարյանի ղեկավարությամբ ստեղծվել էր մոբիլիզացնելու տղամարդկանց և հանրապետության նյութական ռեսուրսները, ընկերություններին, հաստատություններին և կազմակերպություններին պատերազմական կարգավիճակի բերելու համար: Տարբեր ինքնավար ինքնապաշտպանական ուժերի միավորումը և միասնական բանակի տեղծումը մեկ հրամանատարության տակ դարձավ գլխավոր առավելությունը: Այդ ժամանակ ծանր ճակատամարտերը շարունակվում էին ճակատի տարբեր մասերում: Ադրբեջանի օդային ուժերը շարունակում էին հարձակվել տեղի խաղաղ ազգաբնակչության վրա: Օգոստոսի 18-ին Ստեփանակերտի վրա ռումբեր բաց թողնվեցին, որոնց կիրառումը արգելված էր միջազգային օրենքով: Հաջորդող օրերին Մարտունիի, Մարտակերտի և Ասկերանի շրջանների գյուղերը ենթարկվեցին օդային ռմբակոծությունների: Ուշ ամռանը Մարտակերտի հատվածը շարունակում էր մնալ ճակատի ծայրաստիճան լարված մասերից մեկը:

Օգոստոսի 26-ին բազմաթիվ զոհերի գնով թշնամուն հաջողվեց վերցնել Մարտակերտ-Քելբաջար գլխավոր ճանապարհը, որը մեծ մարտավարական կարևորություն ուներ: Այս հատվածում զորքերն ուժեղացնելու համար կատարվեց ուժերի վերախմբավորում, որի արդյունքում սեպտեմբերի սկզբներին ԼՂՀ-ն Պաշտպանության Բանակին հաջողվեց դադարեցնել թշնամու առաջխաղացումը և ձեռնարկվեց հակահարված Ասկերանի և այս շրջանի գյուղերի ուղղությամբ: Նույն ժամանակաշրջանում ամբողջովին գրավված Շահումյանի շրջանում պարտիզանական շարջում սկսվեց: Հոկտեմբերի վերջին տասնօրյակում ադրբեջանական զորքերը երկու անգամ փորձեցին փակել Լաչինի մարդասիրական միջանցքը, ինչևէ նրանք կանգնեցվեցին դրանից 12 կմ հեռավորության վրա և հետո հետ մղվեցին: Հոկտեմբերի 19-ին Ղարաբաղյան ուժերը սկսեցին հակահարված միջանցքի հարավում և դուրս եկան դեպի Կուբաթլի շրջանի սահմաններ: Նոյեմբերի 12-ին ԼՂՀ-ն Պաշտպանության բանակը Մարտակերտի հարավարևելյան շրջանում հակահարվածային գործողությունների ընթացքում հսկողության տակ վերցրեցին Թարթառ-Մարտակերտ-Քելբաջար գլխավոր ճանապարհը: Մարտակերտի ճակատի ամբողջ երկարությամբ մեկ ամիս շարունակ կատաղի կռիվ էր արվում: 1992-ի վերջերին ամբողջ ճակատի երկարությամբ թշնամական գործողությունների մեղմացում նկատվեց:



1993 

Monte Melkonyan1993-ի հունվարի սկզբին ադրբեջանա-ղարաբաղյան ռազմական գործողությունները ամբողջ ճակատով նոր փուլ մտան: Ադրբեջանը ներգարվեց իր սպառազինությունը` հարձակվելով օդուժով, ծանր տանկերով, զանազան այլ տեսակի զենքերով: Հունվարի 14-ին ադրբեջանական զորքերը մեծածավալ հարձակում ձեռնարկեցին Քիչան և Սիխավանդ գյուղերի և Մարտակերտի շրջանի Ճարտար գյուղի ուղղությամբ: Ինչևէ, թշնամին չկարողացավ առաջ անցնել այս մասերում: Փետրվարի սկզբին հյուսիսային ճակատում ծանր կռիվներ տեղի ունեցան: ԼՂՀ-ն ինքնպաշտպանական բանակի հրամանատարությունը Մարտակերտի շրջանի գրավված տարածքը ազատագրելու նպատակով հրաման տվեց հակահարված տալ թշնամուն: ՄԻ քանի օրում թշնամու դիմադրությունը կոտրելուց հետո, ղարաբաղյան ուժերը դուրս եկան Մարտակերտ-Քելբաջար ճանապարհի մարտավարական մասի վրա: Փետրվարի վերջին ծանր կռիվների արդյունքում ղարաբաղյան բանակը կարողացավ լիակատար հսկողություն վերահաստատել Սարսանգ ջրամբարի նկատմամբ, որտեղ տեղակայված էր էլեկտրակայանը, որը հանրապետության համար կարևոր նշանակություն ուներ: Մարտի 27-ից ապրիլի 15-ը ընկած ժամանակահատվածում սկսվեցին Քելբաջարի շրջանի ռազմական բազաների վերացման գործողությունները, որոնք ԼՂՀ-ն արևմտյան սահմանների համար լուրջ վտանգ էին ներկայացնում: Ապրիլի 3-ին Քելբաջարի շրջկենտրոնի կրակակետերը չեզոքացվեցին: Քելբաջարը Գյանջայի (Գանձակ) հետ կապող խաչմերուկը վերցնելուց հետո ղարաբաղյան ուժերը ապրիլի 5-ին դուրս եկան Օմարի լեռնանցք: Ապրիլի 2-րդ կեսից ճակատում իրավիճակը դարձավ համեմատաբար հանգիստ: Ինչևէ, գարնան վերջին իրավիճակը կտրուկ փոխվեց: Կարճ ժամանակ անց թշնամին վերսկսեց ռազմական գործողությունները ամբողջ ճակատով մեկ` ընտրելով արևելյան Մարտունիի հատվածը հիմնական հարձակման համար: Բոլոր ջանքերը, ճեղքել ղարաբաղյան զորքերի պաշտպանությունը, ձախողվեց: Ամռան սկզբին Պաշտպանության Բանակի հրամանատարությունը սկսեց Մարտակերտ քաղաքի ազատագրման ծրագիրը` միաժամանակ մի քանի ուղղություններով ռազմական գործողություններ սկսելով: Ճակատամարտերն իրենց գագաթնակետին հասան հունիսի 27-ին, երբ շնորհիվ որոշիչ և կանոնակարգված գործողությունների, Մարտակերտը ազատագրվեց մեկ տարի Ադրբեջանի շրջափակման տակ գտնվելուց հետո: Հունիսի 14-ին Գերագույն Խորհրդի Պրեզիդիումը ընտրեց ԳԽ Պրեզիդիումի անդամ Կարեն Բաբուրյանին որպես ԼՂՀ-ն Խորհրդարանի գործող նախագահ:

Հուլիսի 4-ին ադրբեջանական բանակը սկսեց մեծածավալ հարձակումներ Ասկերանի, Հադրութի և Մարտակերտի հատվածներում` զինված օդային և ռազմական տեխնիկայով: Բոլոր հատվածներում թշնամին ճնշվեց և հետ մղվեց դեպի իր նախնական դիրքերը: Մարտավարական գագաթնակետը Աղդամի շրջանի Շելլի գյուղի մոտ, որտեղ Ասկերանի շրջանի և Ստեփանակերտի բնակչությունը ենթարկվում էր մշտական  ռմբակոծությունների, անցավ ղարաբաղյան Բանակի հսկողության տակ: Այնուամենայնիվ, ԼՂՀ-ն մայրաքաղաքը շարունակում էր մնալ Աղդամից մշտական ռմբակոծությունների տակ, որտեղ կային մեծ քանակությամբ զինամթերք և «Գրադ» հրթիռներ: Ստեփնակերտի անվտանգությունն ապահովելու համար Արցախի զինված ուժերի առջև խնդիր դրվեց չեզոքացնել Աղդամի ռազմական բազան: Հուլիսի 23-ին ղարաբաղյան ուժերը, կոտրելով թշնամու դիմադրությունը, մտան Աղդամ: Սա վերացրեց ոչ միայն ԼՂՀ-ն մայրաքաղաքի սիստեմատիկ հրթիռահարումների սպառնալիքը, այլ նաև Ասկերանի և շրջակա տարածքների հանդեպ հետագա վտանգը: Այս մեծ ռազմական բազայի վերացումից հետո Ադրբեջանի ղեկավարությունը ստիպված էր հանդես գալ հրադադարի առաջարկով: Հուլիսի 25-ին հակամարտության ընթացքում առաջին անգամ եռօրյա ռազմական գործողությունների դադարեցման համաձայնագիր կնքվեց:

War _for_ IndependenceԻնչևէ, օգոստոսի սկզբին իրավիճակը արագորեն փոխվեց: Ղարաբաղյան դիրքերի հանդեպ հարձակումները վերսկսվեցին: Դրանք հիմնականում տարվում էին Ջեբրայիլի ուղղությամբ: Շնորհիվ ԼՂՀ-ն Պաշտպանության Բանակի փորձառու գործողությունների այդ ընթացքում թշնամու մի քանի ռազմական բազաներ ոչնչացվեցին: Օգոստոսի 16-ին ադրբեջանական Ֆիզուլի քաղաքից հարձակում ձեռնարկվեց Մարտունիի հարավային սահմանների և Հադրութի արևելյան սահմանի ուղղությամբ: ԼՂՀ-ն Պաշտպանության Բանակի ռազմական միավորումները կարողացան ոչ միայն պաշտպանել իրենց դիրքերը, այլ ճակատամարտերի ընթացքում նաև ազատագրեցին Հադրութի շրջանի հարավային նախկինում գրավված մի շարք գյուղեր: Օգոստոսի 2-րդ կեսին կռիվ տեղի ունեցավ Ֆիզուլի-Ջեբրայիլ-Կուբաթլի գծի երկարությամբ: Օգոստոսի 22-ին ադրբեջանական զորքերը ստիպված էին լքել Ֆիզուլի քաղաքը և նույնանուն շրջանը: Երկու օրից ղարաբաղյան զորքերը մտան շրջկենտրոն Ջեբրայիլ և երկու օր անց իրենց հսկողության տակ վերցրեցին նույնանուն շրջանի տարածքը: Օգոստոսի 26-ին Հադրութի շրջանի տարածքը ամբողջովին ազատագրվեց: Օգոստոսի 29-ին ադրբեջանական կողմը փորձ կատարեց, ճեղքելով ԼՂՀ-ն պաշտպանական դիրքերը, անցնել Լաչինի Մարդասիրական Միջանցքի հարավային մաս, բաց ԼՂՀ-ն Պաշտպանության Բանակի ենթաստորաբաժանումները, հետ մղելով թշնամուն, հակահարված տվեցին և օգոստոսի 31-ին մտան շրջկենտրոն Կուբաթլի: Նույն օրը տասնօրյա ժամկետով հրադադարի պայմանագիր ստորագրվեց Ադրբեջանի և ԼՂՀ-ն միջև, ինչպես նաև սեպտեմբերի 10-ին երկու երկրների ղեկավարների հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերվեց:

War_ for _IndependenceԻնչևէ, համաձայնագիրը որևէ արդյունք չտվեց` խնդրի լուծումը ռազմականից քաղաքական դաշտ տեղափոխելու առումով: Հարաբերական խաղաղությունը ճակատում տևեց մոտ մեկուկես ամիս: Հոկտեմբերի 10-ի գիշերը Ադրբեջանը վերսկսեց Հադրութի հատվածում ռազմական գործողությունները: Հոկտեմբերի 21-ին ադրբեջանական բանակը հարձակումներ սկսեց Հադրութ-Ջեբրայիլ ուղղությամբ, որի արդյունքում նրանց հաջողվեց գրավել մի շարք մարտավարական լեռներ` կրկին սպառնալով Հադրութի և հարևան գյուղերի ազգաբնակչությանը: Հոկտեմբերի 24-ին ԼՂՀ-ն ինքնապաշտպանական բանակի զորքերը ձեռնարկեցին հակահարված ճակատի հարավային ուղղությամբ` չեզոքացնելով թշնամու մի շարք կրակակետեր` մասնավորապես Հորատիսում: Վերցնելով այս ռազմական բազան Ղարաբաղի ուժերը Ջեբրայիլ և Կուբաթլի շրջանների մի մասը` Զանգելան, կղզիացրեցին Ադրբեջանի մնացած տարածքից: Նոյեմբերի 1-ի առավոտյան Պաշտպանության Բանակի զինվորները գրավեցին շրջկենտրոն Զանգելանը` հարակից բնակեցված կետերով: Դեկտեմբերի 10-ից ադրբեջանական կողմը երեք անգամ հարձակվեց ճակատի հարավ-արևելյան մասի վրա, բայց յուրաքանչյուր ժամանակ ղարաբաղյան բանակը կարողացավ հետ մղել թշնամու հարվածները: Դեկտեմբերի 15-ին Ադրբեջանի Աղդջաբեդի շրջանի բազաներից սկսվեց մասսայական հրթիռային կրակահերթ Մարտունիի շրջանի, այդ թվում Մարտունի քաղաքի վրա: Դեկտեմբերի 19-ին տանկերով և օդուժով զինված ադրբեջանական զորքերը կրկին հարձակվեցին Մարտունիի շրջանի արևելյան մասի ղարաբաղյան զորքի դիրքերի վրա: ԼՂՀ-ն զինված ուժերը կարողացան կանգնեցնել հարձակումը և դեկտեմբերի 20-ի գիշերը թշնամուն հետ մղեցին դեպի իր նախնական դիրքերը: Դեկտեմբերի 22-ին ղարաբաղյան զորքերի դիրքերը ենթարկվեցին հրթիռահարման: Հաջորդ օրվա ընթացքում թշնամին անհաջող փորձեր արեց` կոտրել ճակատային գծով մոտ 30կմ ձգվող Ղարաբաղի պաշտպանական սահմանները: Դեկտեմբերի 26-27 ադրբեջանական զորքերը հարձակումներ սկսեցին Մարտակերտի, Մարտունիի և Հադրութի ուղղությամբ, բայց նրանց չհաջողվեց առաջ անցնել: 1993-ի վերջին Հորատիսի երկաթգծի կայարանից մինչև Հայաստանի պետական սահման ամբողջ տարածքը անցել էր ղարաբաղյան կողմի հսկողության տակ, որը հնարավորություն տվեց անվտանգության տարածք ստեղծել ԼՂՀ-ն հարավային սահմանների մոտ: Այս ժամանակ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարեց 18-40 տարեկան բոլոր տղամարդկանց մոբիլիզացման մասին: Դրան գումարած Ադրբեջանական բանակը համալրելու համար մոտ 1.5 հազար մոջահեդներ Աֆղանստանից ներգրավվեցին, որի մասին միջազգային դիտորդները բազմիցս վկայել են: Վարձու զինվորների մասնակցությունը պատերազմում հաստատվեց թերթերի, ռազմական քարտեզների, նամակների և նկարների, բառարանների, ազգային արտարժույթների միջոցով, որոնք ձեռք էին բերվել ղարաբաղյան զինվորների կողմից որպես ավար:



1994

War_ for Independence1994-ի սկզբին Ադրբեջանը մեկ փորձ ևս արեց տիրելու իրավիճակին` ուժեղացնելով հարձակումները ամբողջ ճակատում: Օմարի լեռնանցքից դեպի Արաքս ծանր մարտ տեղի ունեցավ: Չնայած լուրջ կորուստներին` թշնամին չհրաժարվեց իր ծրագրերից: Դիմակայելով պաշտպանությանը և մի շարք հաջող հակահարվածներ տալուց հետո, ԼՂՀ-ն ինքնապաշպանական բանակը սկսեց ոչնչացնել թշնամու բազաները Օմարի լեռնանցքի տարածքում փետրվարի սկզբերին: Փետրվարի 18-ին հյուսիսային հատվածը, այդ թվում Օմարի լեռնանցքը, ամբողջովին ղարաբաղյան ուժերի հսկողության տակ էր: Այդպիսով, Քելբաջարի շրջանը ամբողջովին գրավվեց ԼՂՀ-ն Պաշտպանության Բանակի զորքերի կողմից: Փետրվարի վերջին և մարտի սկզբին հիմնական մարտը տեղի ունեցավ ճակատի հարավ-արևելյան հատվածում` Հորատիսի ուղղությամբ: Թշնամու զորքերը, զինված ուժերը փորձեցին կոտրել Ղարաբաղի պաշտպանությունը` առաջ ընթանալով դեպի Ֆիզուլի: Բայց վերջինս կարողացավ ոչ միայն պաշտպանել իր դիրքերը, այլ նաև հարձակում սկսել մի շարք հատվածներում: Ապրիլի 10-ին հակահարվածների ընթացքում, հյուսիս-արևելյան ճակատում ԼՂՀ-ն զինված ուժերը մի շարք մարտավարական բարձունքների հասան Գուլիստան-Թալիշ հատվածում: Ապրիլի կեսերին ԼՂՀ-ն Պաշտպանության Բանակը ազատեց Թալիշ, Չիլի, Մադաղիս և Լևոնարխ հայկական գյուղերը: Հաջողությունն ուղեկցեց ղարաբաղյան զորքերին նաև ճակատի հարավային ուղղությամբ: Այդ ընթացքում նրանք կարողացան վերցնել Աղդամ-Բարդա գլխավոր ճանապարհը իրենց հսկողության տակ: Ռազմական պարտությունները ստիպեցին Ադրբեջանին ընդունել զինադադարի Ռուսաստանի Դաշնության առաջարկը: Մայիսի 5-ին Ռուսաստանի, Ղրղզստանի և ԱՊՀ Միջխորհրդարանական Վեհաժողովի միջնորդությամբ, Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեքում Ադբեջանը, ԼՂ-ը և Հայաստանը պայամանգիր ստորագրեցին, որը ԼՂ-ի հակամարտության լուծման պատմության մեջ մտավ Բիշկեքի Պայմանագիր անունով և որի հիման վրա հրադադարի համաձայնագիր ընդունվեց: Մայիսի 12-ին Մոսկվայում Բիշկեքի համաձայնագրերը օրինական ձևավորելու համար հանդիպում եղավ Հայաստանի Պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի, Ադրբեջանի Պաշտպանության նախարար Մամեդրաֆֆի Մամեդովի և ԼՂՀ-ն Պաշտպանության Բանակի հրամանատար Սամվել Բաբայանի միջև, որի ժամանակ հաստատվեց ավելի վաղ ընդունված ռազմական գործողությունների դադարեցման կողմերի մտադրությունը:

War_ for IndependenceՊատրաստվեց նաև մի փաստաթուղթ. «Համաձայնագիր` իրականացնելու 1994-ի փետրվարի 18-ի պայմանագիրը, ըստ որի ազատագրվում էին Ադրբեջանի և Ղարաբաղի զորքերը, խուլ բուֆերային գոտի էր հաստատվում կողմերի միջև և խաղաղապահ զորքեր էին բերվում այդ տարածք: ՌԴ և ՀՀ պաշտպանության նախարարներ Պավել Գրաչեվը և Սերժ Սարգսյանը և ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը ստորագրեցին այս փաստաթուղթը: Բայց Ադրբեջանի Պաշտպանության նախարար Մամեդրաֆֆի Մամեդովը չստորագրեց փաստաթուղթը: Նա հրատապ հետ կանչվեց Բաքու: ԼՂՀ-ն ղեկավարությունը հիանալի գիտակցում էր, որ զինադադարի պայմաններում, երբ փաստորեն, երկու լավ զինված ճամբարների միջև հակամարտությունը շարունակվում էր, բանակը միակ վստահելի երաշխիքն էր ժողովրդի և պետության համար: Այդպիսով, այսօր Ղարաբաղի բանակում իրականացվում են հիմնական կառուցվածքային և անձնակազմի բարեփոխումներ` ուժեղացնելու բանակի մարտունակության արդյունավետությունը, ԼՂՀ-ն պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հրամանատարությամբ: Տեխնիկական բազան ընդլայնվում է, աշխատանք է տարվում տղամարդկանց հետ:

ԼՂՀ-նՊաշտպանությանԲանակըպատրաստէինչպեսնախկինումհակահարվածհասցնելցանկացածագրեսիայի: