հայ eng heb
armenia-israel.com armenia-israel.com





Պատմություն

Հնադարյան Երկիրը` Արհավիրքների Դեմ Պայքարում

Հայաստանը Պատմության էջերումՆերկայիս Հայաստանի Հանրապետութ-յունը զբաղեցնում է հին Հայաստանի միայն մի մասը, որը ձգվում էր Փոքր Կովկասից հարավ, Հայկական լեռնաշխարհով մինչեւ Տավրոսի լեռներ: Հաճախակի երկրաշարժերը մինչ օրս հիշեցնում են, որ երկրամասը գտնվում է երկրաբանական մեծ ճեղքվածքի մոտ` ասիական եւ աֆրիկյան մայրցամաքային հիմքերի միջեւ: Հայկական լեռնաշխարհը վեր է խոյանում անմիջապես մերձակա տարածքների վրա: Աշխարհագրությունը, անկասկած, առանցքային դեր է խաղացել Հայաստանի պատմության եւ մշակույթի մեջ: Ձեւավորելով կապող օղակ Ասիայի եւ Եվրոպայի միջեւ եւ հանդիսանալով առեւտրի հիմնական մայրուղի` թվում էր, թե Հայաստանին վիճակված չէ պայքարել արհավիրքների դեմ: Երկիրը իր զգալի հարստություններով եւ ներմուծման համար ռազմավարական դիրքով հանդիսանում էր կռվախնձոր տարածաշրջանի շատ ‹գերտերությունների› համար: Դարեր շարունակ հայերը մշտական պայքարի մեջ էին զավթիչների եւ նվաճողների` ասորիների, հռոմեացիների, բյուզանդացիների, պարթեւների, արաբների եւ թուրքերի դեմ, որոնք ժամանակ առ ժամանակ պատերազմում էին` տիրելով երկրին, թեեւ ոչ առանց ամենահամառ դիմադրության: Այս բուռն հարյուրամյակների ընթացքում, հայերը հաջողությամբ պահպանեցին իրենց պատմական ինքնությունն ու ազգային ժառանգությունը` հակառակ ամեն ինչի: Չնայած նման արհավիրքների հայերին հիմնականում հաջողվում էր պահպանել ազգային ինքնավարությունը: Պատմությունը նպաստել է բազմազան եւ յուրահատուկ մշակույթի ձեւավորմանը` հիմնված սոցիալական, ինտելեկտուալ եւ կրոնական գործոնների վրա:

Հայ Ժողովրդի Արմատները

Նոյն Ափ է իջնում Արարատի գագաթին - Հովհաննես ԱյվազովսկիՀայկական բանահյուսությունը պահպանել է մի քանի առասպել հայ ժողովրդի ծագման մասին: Դրանցից հիմնականը պատմում է Հայկի` հայերի նույնանուն հերոսի մասին, ինչպես նաեւ այն մասին, որ հայերը իրենց անվանում էին «հայ», իսկ իրենց երկիրը` Հայք կամ Հայաստան:  Հինգերորդ դարի պատմիչ Մովսես Խորենացին բավականին մանրամասն նկարագրում է Արամի սխրանքները, որի համբավը տարածվում էր իր երկրի սահմաններից շատ հեռու: Հարեւան ժողովուրդները այս մարդկանց անվանում էին արմեններ կամ հայեր: Հնագիտությունը Հայաստանի նախապատմությունը դասում է աշելյան դարաշրջանին /500.000 տարի առաջ/, երբ որսորդությամբ եւ հավաքչությամբ զբաղվող ժողովուրդները երկրներ էին անցնում` հետեւելով արոտավայրեր փնտրող հոտերին:Բարգավաճման առաջին շրջանը Հայկական լեռնաշխարհի բնակիչների մոտ մ.թ.ա. երրորդ հազարամյակում էր: Հայերն այն մարդկանց թվում էին էին, որ հայտնագործեցին բրոնզը, անիվը, սկսեցին խաղող աճեցնել:Առաջին գրավոր հիշատակությունները Հայաստանի բնակիչների մասին Խեթական թագավորության հիերոգլիֆներն են` փորագրած մ.թ.ա. 1388-1347 թթ. Փոքր Ասիայում: Գտնված ամենավաղ մակագրությունը, որը վերաբերում է հենց հայկական հողերին, փորագրված մ.թ.ա. 1114 թ. ասորիների կողմից, նկարագրում է Հայաստանի կենտրոնական շրջանի արքաների միությունը` անվանելով նրանց «Նաիրիի ժողովուրդ»:

 

Ուրարտու. Հայկական Առաջին Թագավորությունը

ՈՒրարտուի Թագավորությունը, 9-6 դդ.Մ.Թ.Ա.Մ.թ.ա. 9-րդ դարում տեղական ցեղերի համադաշնությունը աճեց եւ դարձավ միասնական պետություն` Ուրարտու: Այն զարգանում էր` դառնալով Մերձավոր Արեւելքի ամենաուժեղ պետություններից մեկը եւ տարածաշրջանում գերիշխանության համար Ասորեստանի վտանգավոր հակառակորդը: Ուրարտացիները արտադրում եւ արտահանում էին իրեր կերամիկայից, քարից եւ մետաղից, կառուցում էին ամրոցներ, վանքեր, պալատներ եւ հասարակական այլ խոշոր գործեր: Ոռոգման ջրանցքներից մեկը մինչ օրս օգտագործվում է Երեւանում` Հայաստանի մայրաքաղաքում` քաղաքում, որը կանգնած է հին ուրարտական բերդի` Էրեբունու վրա:


Պարսկական Տիրապետությունը

Պարսկաստանի Դարեհ Թագավորի ՀարթաքանդակըՎեցերորդ դարում Ուրարտուն անցավ Մարաստանին, բայց դրանից շատ չանցած` Մարաստանի գրավումը պարսիկների կողմից` Կյուրոս Մեծի գլխավորությամբ, դուրս մղեց նրանց: Մ.թ.ա. 6-4-րդ դարերում Հայաստանը գտնվում էր Պարսկաստանի տիրապետության տակ: Վերջինիս մշակույթն ու զրադաշտական կրոնը մեծ ազդեցություն գործեցին հայ ժողովրդի հոգեւոր կյանքի վրա, որը ներմուծեց զրադաշտականության առանձնահատկությունները իր բազմաստվածային եւ ոգեպաշտական դավանանքների մեջ: Իբրեւ Պարսկական տիրապետության տակ Հայաստանը բաժանվեց նահանգների` սատրապությունների, որոնցից յուրաքանչյուրը ուներ տեղացի ղեկավար` սատրապ, որը վերահսկվում էր պարսիկ պաշտոնյայի կողմից: Հայերը մեծ տուրքեր էին վճարում պարսիկներին, որոնք հարկահանությանը զուգահեռ անընդհատ բռնագրավում էին հայերի ունեցվածքը: Երվանդունիների արքայական ընտանիքից կառավարող սատրապները ղեկավարում էին երկիրը մոտ 200 տարի, մինչեւ Ասիա արեւմուտքից ներխուժեցին հույները:


Հայաստանի Բաժանումը

Երվանդական Հայաստանը 4-2 մ.թ.ա.Մ.թ.ա. 331թ. Պարսկական կայսրության տարածքում Ալեքսանդր Մակեդոնացու իշխանության հաստատումից հետո հույները նոր սատրապ նշանակեցին` կառավարելու Հայաստանը` Երվանդունիներից Միհրանին: Հունական կայսրությունում, որը ձգվում էր ողջ Ասիայով եւ Եվրոպայով, քաղաքներն արագ էին աճում` տարածելով հելլենիստական ճարտարապետությունը, կրոնը եւ փիլիսոփայությունը: Հունական ազդեցությունը զգալի էր նաեւ հայկական մշակույթի վրա: Գտնվելով Չինաստանը, Հնդկաստանը եւ Կենտրոնական Ասիան Միջերկրական ծովի հետ կապող առեւտրական ճանապարհների հատման կենտրոնում` հայկական քաղաքները ծաղկում էին ապրում շնորհիվ տնտեսական փոխանակման: Հույների ազդեցությունը մեծ էր նաեւ զրադաշտականության հայկական տարբերակի ստեղծման գործում` սեփական դավանանքների կրոնական առանձնահատկություններով: Մ.թ.ա. 323 թ. Ալեքսանդր Մակեդոնացու հանկարծակի մահից հետո նրա կայսրության բաժանումը եւ նրա գեներալների միջեւ պատերազմը հանգեցրին երեք հունական արքայությունների ստեղծմանը: Չնայած Սելեւկյանների միապետության կողմից ճնշմանը`երեք արքայություններից մեկը` Երվանդունիների արքայությունը, պահպանեց վերահսկողությունը երեք հունական արքայություններից ամենամեծի նկատմամբ, որում Հայաստանն ինքը բաժանվեց Մեծ Հայաստանի, Փոքր Հայաստանի եւ Ծոփքի:

 

Հայաստանի Վերածնունդը. Տիգրան Մեծ

Տիգրան Մեծի Թագավորությունը 95-55թթ. մ.թ.ա.Սելեւկյանների տիրապետությունը Հայաստանի նկատմամբ վերջնականապես ավարտվեց, երբ մ.թ.ա. երկրորդ դարում տեղացի գեներալ Արտաշեսը իրեն հռչակեց Մեծ Հայքի արքա եւ մ.թ.ա. 189թ. հիմնադրեց նոր արքայատոհմ: Արտաշեսը ընդարձակեց իր տարածքը` որոշակիացնելով երկրի սահմանները եւ միավորելով հայ ժողովրդին: Հայաստանը հասավ իր հզորության գագաթնակետին Տիգրան II Մեծի կառավարման օրոք /մ.թ.ա. 95-55թթ./, ով իրեն հռչակեց «արքայից արքա»: Տիգրան II-ի օրոք Հայաստանն ավելացրեց իր ռազմական ներուժը եւ քաղաքական ազդեցությունը: Ըստ հույն պատմիչ Պլուտարքոսի` հռոմեացի զորավար Լուկուլոսը այս արքայի մասին ասել է. «Հայաստանում իշխում է Տիգրանը` շրջապատված այն հզորությամբ, որը հետ վերցրեց Ասիան պարթեւներից, հույն գաղութարարներին մղեց դեպի Մարաստան, նվաճեց Սիրիան եւ Պաղեստինը եւ կտրեց դրանք Սելեւկյաններից»: Իսկ հռոմեական հռետոր եւ քաղաքական գործիչ Ցիցերոնը Տիգրան Մեծի մասին գրում է. «Նա Հռոմին ստիպեց դողալ իր զինված ուժերի հզորության առջեւ»: Հայաստանի սահմանները ձգվում էին Կասպից ծովից մինչեւ Միջերկրական ծով:

 

Արշակունիների Արքայատոհմ

Հայաստանը մ.թ.ա. 2դ. - 387 թ. մ.թ.Տիգրան Մեծի հաղթանակներից հետո, եկավ նրա անկման ժամանակաշրջանը, ինչը տեղի ունեցավ մ.թ.ա. 66 թ.: Նրա որդին` Արտավազդ II-ը, թագավորում էր Մեծ Հայքում 20 տարի, մինչեւ Անտոնիոն եւ Կլեոպատրան նրան շղթայված բերեցին Եգիպտոս: Արտավազդը հրաժարվեց Կլեոպատրային թագուհի անվանել եւ գլխատվեց:Մ.թ.ա.64 թ.Արշակունիների նոր արքայատոհմը` պարթեւական Արշակունիների ճյուղը, եկավ իշխանության, եւ երկիրը ընդհանուր առմամբ շուտով դարձավ բուֆերային գոտի, որտեղ գերիշխանության համար պայքարում էին հռոմեացիներն ու պարթեւները:


 

Աշխարհի Առաջին Քրիստոնյա Պետությունը

Մեսրոպ ՄաշտոցՀայաստանի պատմության ամենակարեւոր իրադարձություններից մեկը քրիստոնեության ընդունումն է: Նոր կրոն ընդունելով` Հայաստանը ստեղծեց իր յուրահատուկ քրիստոնեական կենսակերպ, եւ դրանով դարձավ արեւմտյան աշխարհի մի մաս: Գրիգոր Լուսավորչի կողմից որպես քրիստոնյա մկրտված Տրդատ III-ը 301 թ. քրիստոնեությունը հռչակեց պետական կրոն: Այսպիսով` Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որը պաշտոնապես ընդունել է քրիստոնեությունը`որպես պետական կրոն: Դա Կոնստանտին կայսեր կողմից Միլանի հրովարտակի հռչակումից 12 տարի առաջ էր. դրանով հռչակվում էր հանդուրժողականություն Հռոմեական կայսրությունում բնակվող քրիստոնյաների նկատմամբ: Հետագայում սրբերի շարքը դասված Գրիգոր Լուսավորիչը ընտրվեց նոր հայկական ազգային եկեղեցու առաջին Կաթողիկոս:Բաժանված հայ ժողովրդի համար 405 թ. հայ գրերի ստեղծումը դարձավ յուրահատուկ միավորիչ գործոն: Գիտնական եւ հոգեւորական Մեսրոպ Մաշտոցը հայկական այբուբենի ստեղծեց 36 տառ /3 տառերը ավելացվել են ավելի ուշ/, ինչը շրջակա երկրների հետ համեմատությամբ առանձնահատուկ դարձրեց Հայաստանը լեզվաբանորեն եւ հոգեւոր տեսանկյունից: Այբուբենը, որում առկա են շատ հատուկ բաղաձայններ, անփոփոխ է արդեն 1600 տարի:

 

Պայքար Հավատի Համար

Վարդան ՄամիկոնյանՔրիստոնեական հավատի ընդունումը անխուսափելի կերպով իր հետ բերեց քաղաքական բնույթի բարդություններ եւ լուրջ տագնապ հարուցեց հարեւան Պարսկաստանում: Սասանյանների կողմից կառավարվող պարսիկները օգտվեցին Հայաստանի ներքին թուլությունից եւ արշավ սկսեցին քրիստոնեությունը արմատախիլ անելու եւ այն զրադաշտականությամբ փոխարինելու համար: Այդ համընդհանուր վտանգի առաջ իշխանները, պալատականները եւ հայ ազգը միավորվեցին եւ 451 թվականին Ավարայրի դաշտում սպարապետ Վարդան Մամիկոնյանի հրամանատարությամբ հերոսաբար մարտնչեցին պարսիկների դեմ: Պարսիկներն ունեին մեծ թվային առավելություն, եւ հայերը պարտություն կրեցին. Վարդան Մամիկոնյանը եւ բազում այլ քաջորդիներ ընկան մարտի դաշտում: Ավարայրի ճակատամարտում պարտությունից հետո պարտիզանական պատերազմը շարունակվեց լեռնային շրջաններում: Վարդան Մամիկոնյանի տոհմից Վահան, գլխավորեց ժողովրդական պայքարը, որի արդյունքում 484 թ. Նվարսակի ճակատամարտում հայերի տարած հաղթանակից հետո վերականգնվեց դավանանքի ազատություն եւ Հայաստանը ստացավ որոշակի ինքնավարություն:

 

Բագրատունիների Արքայատոհմ

Բագրատունիների ԹագավորությունըՅոթերորդ դարում արաբները ներխուժեցին Հայաստան եւ գրավեցին երկիրը: 9-րդ դարից սկսած Հայաստանում սկսվեց անկախության ժամանակաշրջան, երբ Բագրատունիների հզոր արքայատոհմը պահպանում էր իր քաղաքական իշխանությունը: Միջազգային առեւտրի վերականգնումը բերեց գեղարվեստական եւ գրական գործունեության ծաղկման եւ վերածննդի: Մայրաքաղաք Անիի բնակչությունը 100 հազար էր, ավելի քան Եվրոպայի ցանկացած քաղաքային կենտրոնում: Կրոնական կյանքը ծաղկում էր ապրում եւ Անին հայտնի էր որպես «հազար եւ մեկ եկեղեցիների քաղաք»: 11-րդ դարի կեսին, Հայաստանի մեծ մասը գրավեց Բյուզանդիան:

 

Կիլիկիայի Հայկական Թագավորությունը

Կիլիկիայի Հայկական ԹագավորությունըԲագրատունիների թագավորության անկումն ավարտվեց Միջին Ասիայից նոր զավթիչների` սելջուկ-թուրքերի արշավանքներով: Հանդիպելով փոքր դիմադրության թուլացած Բյուզանդիայի կողմից` սելջուկ-թուրքերը տարածվեցին Փոքր Ասիայում, ինչպես նաեւ Հայկական լեռնաշխարհում: Այդ ներխուժումը ստիպեց մեծ քանակությամբ հայերի շարժվել դեպի հարավ` Տավրոսի լեռների կողմը, ավելի մոտ Միջերկրական ծովին, որտեղ էր 1080 թվականին Ռուբենի գլխավորությամբ (Ռուբինյանների արքայատոհմ) նրանք հիմնադրեցին Կիլիկիայի հայկական թագավորությունը: Սերտ հարաբերությունները խաչակիրների եւ Եվրոպայի հետ բերեցին արեւմտաեվրոպական մտքի տարածմանը, ֆեոդալական հասարակարգի հաստատմանը: Կիլիկյան Հայաստանը դարձավ բարոնների, ասպետների եւ գյուղացիների երկիր: Կիլիկիայի դատավորները կրում էին եվրոպական հագուստ: Հայերենի հետ հավասարապես օգտագործվում էին լատիներենն ու ֆրանսերենն օգտագործվում էին մեկտեղ: Կիլիկյան ժամանակաշրջանը համարվում է հայկական լուսավորչականության ոսկե դարը, որը հայտնի է իր զարդանախշերի առատությամբ եւ արեւմտյան մանրանկարների վրա ազդեցությամբ: Կիլիկիայի աշխարհագրական դիրքը Միջերկրական ծովի ափին հնարավորություն ընձեռեց կիլիկյան հայերին ներգրավվել միջազգային առեւտրի մեջ Արեւմտյան Ասիայի եւ Եվրոպայի հետ: Մոտ 300 տարի Կիլիկիայի հայկական թագավորությունը ծաղկում էր, սակայն 1375 թվականին այն անցավ Եգիպտոսի մամլուքներին: Կիլիկիայի վերջին միապետը` Լեւոն 6-րդ թագավորը մահացավ ֆրանսիական Կալե քաղաքում 1393 թվականին, իսկ նրա աճյունը ամփոփված է Սեն-Դենիում (Փարիզի մոտ)` Ֆրանսիայի արքաների դամբարանում:


 

Պարսկական Տիրապետությունը Արեւելյան Հայաստանում

Հայաստանը 11-12դդ.Այն ժամանակ, երբ հայերը ծաղկում էին ապրում Կիլիկյան թագավորությունում, Արեւելյան Հայաստանում ապրող հայերը ենթարկվում էին մոնղոլների ասպատակություններին: Ավելի ուշ` 16-րդ եւ 17-րդ դդ. Հայաստանը բաժանված էր Օսմանյան Թուրքիայի եւ Սեֆյան Պարսկաստանի միջեւ: Հայկական լեռնաշխարհի զավթումից հետո հայերը կորցրին անկախ քաղաքական կյանքի հնարավորությունը: Պարսից Շահ Աբաս I–ը վարում էր ամբողջական հայկական շրջանների բնակչության տեղահանման քաղաքականություն, որպեսզի Օսմանյան կայսրության առաջխաղացման ճանապարհին ամայի տարածքներ ստեղծի եւ փորձառու առեւտրականների եւ արհեստագործների դասին տանի իր նոր մայրաքաղաք Սպահան: Նոր Ջուղայի` Սպահանի արվարձանի հայկական համայնքը վայելում էր Շահ Աբաս 1-ինի հովանավորությունը եւ դարձավ Սեֆյան Պարսկաստանի տնտեսական հիմնասյուներից մեկը: Պարսիկները իշխում էին Արեւելյան Հայաստանում մինչեւ 1828 թ., երբ այն միացվեց Ռուսաստանին: Այդ ժամանակահատվածում պատմական Հայաստանի մեծ մասը գտնվում էր Օսմանյան կայսրության տիրապետության տակ:

 

Օսմանյան կայսրությունը եւ Հայերի Ցեղասպանությունը

Armenian genocide 191519-րդ դարում օսմանյան տիրապետության տակ ապրող հայերը տառապում էին խտրականությունից, բարձր հարկերից եւ զինված հարձակումներից, որոնք կազմակերպվում եւ իրականացվում էին կենտրոնական եւ տեղական իշխանությունների թողտվությամբ: Որպես քրիստոնյաների` հայերին չէր տրվում իրավական պաշտպանություն անարդարությունների դեպքում: Նրանց նկատմամբ անտանելի չափերով հարկահանություն էր իրականացվում, հայերին արգելվում էր զենք կրել մի երկրում, որտեղ ոչ մահմեդականների սպանությունը հաճախ անպատիժ էր մնում, ու նրանք իրավունք չունեին դատարանում վկայություն տալ իրենց անունից: 19-րդ դարի վերջը նշանավորվեց վախճանվող Օսմանյան կայսրության անհանդուրժողական քաղաքականությամբ, որն իր գագաթնակետին հասավ 1894-1896 թթ. հայկական մարզերում զանգվածային ջարդերի ժամանակ, որն ուղեկցվում էր նաեւ տեղ-տեղ հայերի կողմից դիմադրությամբ:

Հայերի ունեցած այն հույսերը, թե 1908թ. երիտթուրքերի իշխանության գալը կարող է ավելի լավ ժամանակներ բերել, շուտով հօդս ցնդեցին: Որովհետեւ 1909թ. գարնանը եւս մեկ արյունահեղություն տեղի ունեցավ Ադանայում, որի հետեւանքով համառ դիմադրությունից հետո 30000 հայեր զոհվեցին: Առաջին համաշխարհային պատերազմը Օսմանյան կայսրության երիտթուրքերի կառավարության համար լավ հնարավորություն ստեղծեց լուծելու «հայերի խնդիրը»: 1915թ. ռազմական գաղտնի հրաման արձակվեց ձերբակալել եւ շտապ ոչնչացնել հայկական համայնքի ղեկավարներին: Օսմանյան բանակում ծառայող հայազգի տղամարդիկ առանձնացվեցին, զինաթափվեցին եւ գազանաբար սպանվեցին:

Ստամբուլի կառավարությունը տեղահանեց ողջ հայկական բնակչությանը: Քաղաքների եւ գյուղերի հայերը քշվեցին Սիրիայի, Միջագետքի եւ արաբական անապատներ: Բռնի տեղահանման եւ «վերաբնակեցման» ընթացքում շատ հայեր ծեծվելով սպանվեցին, ցցի նստեցվեցին, կենդանի թաղվեցին, նրանցից շատերը խեղդվեցին գետերում, գլխատվեցին եւ սովամահ եղան: Ցեղասպանությունը ուղեկցվում էր աննկարագրելի դաժանություններով եւ հայերի շարժական եւ անշարժ գույքի բռնագրավմամբ: 20-րդ դարի այս առաջին ցեղասպանության ժամանակ 1.5 միլիոն մարդ զոհվեց: Զանգվածային ջարդերի հերթական ալիքները տեղի ունեցան Բաքվում /1918/, Շուշիում /1920/ եւ այլ վայրերում:

 

Հայաստանի 1-ին Հանրապետությունը եւ Խորհրդային Իշխանությունը

Admin.map of CaucasusԱռաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության պարտությունը եւ Ռուսական կայսրության փլուզումը հայերին հնարավորություն տվեց` հռչակելու իրենց անկախությունը: Սարդարապատի, Ղարաքիլիսայի եւ Բաշ-Ապարանի ճակատամարտերում թուրքերի դեմ տարած հաղթանակներից հետո 1918 թ. մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը: Նորաստեղծ հանրապետությունը հանդիպեց անհաղթահարելի դժվարությունների` պատերազմ, շրջափակում, գաղթականներ: Սակայն նույնիսկ այս պայմաններում հայերը իրենց ողջ եռանդն ուղղեցին իրենց երկրի վերականգնման հրատապ խնդիրների լուծմանը: Միաժամանակ թուրքերի եւ բոլշեւիկների կողմից ճնշման պատճառով Հանրապետությունը 1920 թ. դադարեց գոյություն ունենալ:

Խորհրդային Կարմիր բանակը մտավ Արեւելյան Հայաստանի եւ 1920 թ. նոյեմբերի 29-ին հռչակեց այն խորհրդային Հանրապետություն: Հայաստանը մտավ Անդրկովկասյան Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետության կազմի մեջ 1922 թ., իսկ 1936 թ. այն դարձավ Խորհրդային Միության մաս կազմող հանրապետություններից մեկը: 20-րդ դարի երկրորդ կեսին Հայաստանի տնտեսական, գիտական եւ մշակութային կյանքը ծաղկում էր ապրում, տեղեկատվական տեխնոլոգիաները եւ արդյունաբերության ճյուղերը զարգանում էին: 1980-ականներին ողջ Խորհրդային Միությունում տեղի ունեցող բուռն փոփոխությունները անխուսափելիորեն ազդեցություն ունեցան նաեւ Հայաստանի վրա:

 

Անկախություն

Armenia now1988 թ. Հայաստանում սկսվեց շարժում` ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի հայերի, վերջիններիս` իրենց ինքնորոշման իրավունքի իրականացման համար մղվող սահմանադրական պայքարում: /Առավելապես հայերով բնակեցված այս տարածաշրջանը Ստալինի ցուցումով Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոյի 1921 թ. անօրինական որոշմամբ հանձնվել էր Ադրբեջանին: Նույն` 1988թ., Հայաստանը մեծապես տուժեց ուժեղ երկրաշարժից, որոնք հազարավոր մարդկանց կյանքեր խլեց, իսկ մատակարարումները ինչպես Խորհրդային Միությունից, այնպես էլ Արեւմուտքից արգելափակված էին Ադրբեջանի կառավարության կողմից, որը խորհրդային ԿԳԲ-ի հատուկ ուժերի օգնությամբ էթնիկ զտումներ էր իրականացնում Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ: Այս երկու հարցերը գերակայություն ունեին Հայաստանի քաղաքական ասպարեզում` սկսած խորհրդային շրջանում Հայաստանում անցկացված առաջին ժողովրդավարական ընտրություններից: 1990թ. Հայոց համազգային շարժումը խորհրդարանում զբաղեցրեց ձայների մեծամասնությունը եւ ձեւավորեց կառավարություն: 1990 թ. օգոտոստոի 23-ին Գերագույն խորհուրդը ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը: 1991թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ բնակչությունը համապետական հանրաքվեի ժամանակ ճնշող մեծամասնությամբ քվեարկեց անկախության օգտին, եւ ստեղծվեց անկախ Հայաստանը:

Անկախությունից հետո Հայաստանի տնտեսությունը կաթվածահար վիճակում էր. նորանկախ հանրապետությունը ստիպված էր դիմագրավել Ադրբեջանի ագրեսիային եւ Թուրքիայի շրջափակմանը, ապաստան տրամադրել Ադրբեջանից տեղահանված 400.000 հայերին, ինչպես նաեւ օգնել Արցախի հայերին` պաշտպանվելու էթնիկ զտումների եւ լայնածավալ ռազմական գործողությունների ադրբեջանական քաղաքականությունից: Հայաստանի եւ Սփյուռքի օգնությամբ Արցախի հայերին հաջողվեց հաղթանակ տանել պատերազմում, ստեղծել անվտանգության գոտի Լեռնային Ղարաբաղի շուրջը եւ ստիպել Ադրբեջանին հրադադար կնքել: Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի դիվանագիտության գերակայություններից մեկը:

Տեղեկատվությունը ստացվել է ՀՀ Արտաքին Գործերի Նախարարությունից: