հայ eng heb
armenia-israel.com armenia-israel.com





Հայերն Իսրայելում

Հայերն Իսրայելում

Հայ ժողովրդի և Սուրբ Երկրի միջև պատմական կապը սկսվել է Ասորեստանի և Բաբելոնի օրերից` քրիստոնեության տարածումից առաջ: Նույնիսկ հայ թագավորներից առաջ, մ.թ.ա. 3000թ.-ին, Հայաստանի տարածքից շատ փաստեր են գտնվել Հայաստանի և Միջագետքի միջև առևտրային հարաբերությունների հետ կապված, և հայ վաճառականները լավ հարաբերություններ են ունեցել հրեա վաճառականների հետ: Մի ժամանակ Հայաստանը և Պաղեստինը նույն կայսրության մասն էին: Համաձայն գրի առնված պատմությանը, հայոց թագավոր Տիգրան Երկրորդ Մեծը` «Արքայից արքա»-ն (մ.թ.ա. 95-55թթ.), նվաճեց Բերրի Կիսալուսնի հյուսիսային մասը, ներառյալ Սիրիան, և կարճ ժամանակով ընդլայնեց իր քաղաքական ազդեցությունը Իսրայելի նկատմամբ, որն այդ ժամանակ ղեկավարվում էին հրեական Հասմոնեան թագավորների կողմից: Հայ-հրեական հարաբերությունները հետ են գնում դեպի հայ կայսր Տիգրան Մեծի ժամանակներ, ով, նահանջելով Հուդաեայից, Հայաստան վերադառնալիս 10.000 հրեաների իր հետ վերցրեց: Հրեաներն օգնեցին Տիգրան Մեծին կառուցել մայրաքաղաք Տիգրանակերտը:

Large Armenian miniature (1430)KafaՀայերի ներկայությունը Սուրբ Երկրում հետ է գնում քրիստոնեության վաղ տարիներ, նույնիսկ հայ թագավոր Տրդատ Երրորդի կրոնափոխ լինելուց առաջ` 301թ.-ին: Պատմական վկայություն կա, որ մ.թ. 254թ.-ից առաջ հայ եկեղեցու եպիսկոպոսները հունական ուղղափառ եկեղեցու հետ համատեղ Երուսաղեմում և Ալեքսանդրիայում` Եգիպտոս, ակտիվորեն ընդգրկված էին Հիսուս Քրիստոսի հետ առնչվող սրբավայրերի բացահայտման և հաստատման, ինչպես նաև վաղ քրիստոնեական գանձերի պահպանման գործի մեջ:

Ավելի ուշ, քրիստոնեության ընդունումից հետո, հայ ուխտագնացները կայուն և շարունակական քանակներով սկսեցին ճամփորդել դեպի Սուրբ Երկիր` մասնակցելով հոգևոր ուղևորությունների, քաջաբար դիմանալով բազմաթիվ քաղաքական շարժումների և այլ դժվարությունների: Նրանց մեծ մասը նախընտրեց մնալ Երուսաղեմում և բնակություն հաստատեց հայոց պատրիարքարանի հովանու տակ գտնվող մոտակա տարածքներում, որոնց կենտրոնը Սբ. Հակոբ եկեղեցին էր: Ի վերջո, պատրիարքարանին մոտ գտնվող այս տարածքները, որոնք գտնվում են Երուսաղեմի Հին Քաղաքի հարավարևմտյան անկյունում, ձևավորեցին հայկական թաղամասը, որն այսօր կազմում է Հին Քաղաքի պատից ներս գտնվող աշխարհագրական տարածքի 1/6-ը: Ուխտավորները կառուցեցին տներ, եկեղեցիներ և մենաստաններ այլ տարածքներում ևս, որոնցից մի քանիսն այլևս կանգուն չեն, ինչպես օրինակ Մուսրարա թաղամասում: Երբ Հին Քաղաքի 15-րդ դարի պատից մի քար էր պոկվել, այդտեղ 1991-ին հնագետները հայտնաբերեցին մի հրաշալի խճանկար, որ դրվել էր անհայտ մի հայ քահանայի` Էստադիուսի կողմից 7-րդ դարում: Ամենաակտիվ շրջանում հայերի քանակը Երուսաղեմում կազմում էր 25.000 մարդ:

Համաձայն պատմական գրառումների, մ.թ. 3-րդ դարում հայոց եկեղեցին, իրար հաջորդող եպիսկոպոսների անընդմեջ ղեկավարությամբ, ոչ միայն պահպանեց սրբավայրերի ամբողջականությունը, այլ նաև գլխավոր դերն էր խաղում դրանց պաշտպանության և զավթիչների կողմից իրար հաջորդող ավերումներին հետևող վերանորոգնողական աշխատանքների մեջ:

arm.quarterՄ.թ. 4-ից 8-րդ դարերում եկեղեցական շարժումը ամուր արմատներ գցեց քրիստոնեական աշխարհում Փոքր Ասիայի լեռներից մինչև Սուրբ Երկիր, Սինաի թերակղզի և Եգիպտոսի անապատներ: Համարելով պատվաբեր մասնագիտություն` այն գրավում էր գիտնականներին, ուսուցիչներին և բոլոր բնագավառի արհեստավորներին: Հայկական քաղաքներից հազարավոր վանականների և ուխտավորների հոսքի հետ Սուրբ Երկրում ստեղծվեցին հայկական վանքերը, մասնավորապես Երուսաղեմից դուրս բլրի վրա, Մեռյալ ծովի մոտ և հարավում` Սինայի անապատում: Վանականները դարձան ազդեցիկ ստեղծագործ ուժ և անգին ձեռագրերով ու արխիվներով հարստացրին եկեղեցին: Հայկական ճաշոցի զարգացումը, բաղկացած հայ եկեղեցական ընթերցումների, օրհներգերի, տոների հավաքածուի, եկեղեցական օրացույցի և բազմաթիվ սուրբ օրերի ամբողջական հավաքածուից, բացառիկ առաջխաղացում էր: Այս և այլ տարրեր դարձել են Սուրբ Երկրում հայկական եկեղեցու ավանդույթների ամբողջական մասը` այդպիսով Հայոց պատրիարքարանը դարձնելով ամբողջ աշխարհում շատ բացառիկ հաստատություն:

Հայկական եկեղեցու աճող հեղինակության պատճառով եկեղեցու գլխավոր եպիսկոպոսը բարձրացվեց պատրիարքի կարգավիճակի մ.թ. 5-րդ դարում: Առաջին պաշտոնապես գրանցված Երուսաղեմի պատրիարքի անունը Աբրահամ էր, ով մ.թ. 7-րդ դարի կեսերին խարտիա ստացավ և պաշտոնապես ճանաչվեց արաբ խալիֆ Օմար-Իբն-Երկրորդ-Խաթաբիի Օմայյադ (Դամասկոս) տոհմի կողմից: Խարտիայում թվարկված էին Սուրբ Երկրում հայկական եկեղեցու իրավունքներն ու առավելությունները` երաշխավորելով դրա ամբողջականությունն ու անվտանգությունը:

The Cathedral of St. James, JerusalemՍբ. Հակոբ մենաստանի գլխավոր մուտքին նայող պատին արաբերենով փորագրված արձանագրություն կա, որը բառացի թարգմանությամբ, զգուշացում է բոլոր զավթիչներին. «Մեր Տեր Սուլթանի և արքա Ալ-Դահեր Սայիդ Մոհամեդի այս հրամանագիրը անիծում է բոլոր նրանց և նրանց հետագա սերունդներին, թող ամենակարող Աստված անիծի բոլոր նրանց, ովքեր վնաս կհասցնեն սրբավայրերին: Աբու Խեյեր Ռազանը այսպիսով երաշխավորում էր Սբ. Հակոբ հայկական մենաստանի անվտանգությունը: Մոհամեդի 854թ. (1488 մ.թ.): Այս և նախորդ պաշտպանական հրամանագրերը օգնել են ամրացնել և հավերժացնել պատրիարքարանի ամբողջականությունը և հիմք են ստեղծել իրար հաջորդող նվաճողների համար` պատվելու այս զգուշացումը:

Վերջնական և ամենակարևոր գրավականը եղավ թուրք սուլթան Աբդուլ Մաջիդի գրավոր հայտարարությունը 1852-ին: Այս հայտարարությունը պաշտոնապես հաստատեց «ստատուս քվո»-ի սկզբունքը (այսինքն` գոյություն ունեցող «ինչպես որ կա» պայմանը սրբավայրերում), որը սահմանում, կանոնակարգում և պահպանում է առանց փոփոխությունների, այսպիսով հայկական եկեղեցու իրավունքները հավասարեցնելով կաթոլիկ և հունական ուղղափառ եկեղեցիներին` չնայած դրա համեմատաբար փոքր չափին:

«Ստատուս քվո»-ի արդյունքում մի հետաքրքիր սխեմա մշակվեց կապված սրբավայրերի հսկիչների, խնամքով զբաղվողների հետ, որոնք կոչվում էին «Կավասս»-ներ և մահմեդականներ էին: Լինելով ոչ քրիստոնյա` նրանք կարող էին անաչառ հսկել ցանկացած սրբավայր, այդպիսով չեզոքացնելով երեք խոշոր քրիստոնյա ազգերի միջև մրցակցության կետերը: Դարեր ի վեր այս ֆունկացիաները իրար հաջորդող սերունդներից փոխանցվել են հորից որդուն: Կավասսները, ովքեր պաշտպանում էին հայոց պատրիարքին, այնքան հարազատ են դարձել անցած հարյուրամյակների ընթացքում, որ նրանց հաջորդող սերունդները սովորել են հայերեն և վարժ տիրապետում են դրան:

CHURCH_OF_HOLY_SEPULCHER_FROM_LUTHERAN_TOWERՀետագա տասնամյակների ընթացքում տեղի հայ համայնքը շարունակում էր աճել և բարգավաճել, և առևտրականներն ու վաճառականները կիսում էին իրենց հաջողությունները իրենց եկեղեցու հետ` նվիրաբերելով տարածքներ և աջակցելով նոր եկեղեցիների, կոմերցիոն կառույցների և տների կառուցմանը: Հայերեն լեզվով տպագիր նյութեր ունենալու անհրաժեշտությունը պատճառ եղավ առաջին տպագրահաստոցի ստեղծման համար 1833-ին Երուսաղեմում` Սբ. Հակոբ մենաստանի պատերի ներքո: «Սիոն»-ի` հայոց պատրիարքարանի առաջին պաշտոնական ամսաթերթի առաջին թողարկումը առաջին անգամ հասանելի եղավ հանրությանը 1866-ին: 1841-ին Երուսաղեմից հյուսիս` Ռամլե քաղաքում, հիմնադրվեց առաջին հայկական աստվածաբանական ճեմարանը, իսկ 1845-ին այդ ճեմարանը ֆիզիկապես տեղափոխվեց մենաստանի սահմաններում գտնվող նորակառույց համալիր:

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո և բրիտանացիների կողմից Օսմանյան թուրքերից Պաղեստինի ազատագրումից հետո տեղի ունեցավ մեծ քանակությամբ հայ գաղթականների հոսք, որոնց դիմավորեց պատրիարքարանը և բնակեցրեց տեղի հաստատություններում: Պատրիարքարանում և դրա շրջակա տարածքներում աճող ազգաբնակչության պայմաններում երեխաների կրթությունը դարձավ հետզհետե աճող անհանգստության պատճառ:

Բարեբախտաբար, ճեմարանը պատրաստի համակարգ ուներ տղաների տարրական կրթության համար: Այս մոտեցումն իր էությամբ պետք է ապահովեր հետագայում քահանա ձեռնադրվելող թեկնածուներ ճեմարանի համար: Ինչևէ, առանց աղջիկներին սխեմայի մեջ մտցնելու ջանքերն անավարտ էին թվում: Ի վերջո, 1860-ականներին մի փոքրիկ կառույց հիմնվեց ճեմարանի հարևանությամբ` այդպիսով ստեղծելով Երուսաղեմում աղջիկների առաջին տարրական դպրոցը: Այս դպրոցները շարունակում էին շատ լավ գործել մինչև 1920-ականների սկիզբը:

Armenian kids1925-ին նորընտիր պատրիարք Եղիշե Դուրյանի` կրթության հանդեպ նվիրյալ հավատք ունեցողի ջանքերով ի հայտ եկավ միավորված տարրական դպրոցը: Պատրիարք Դուրյանն ավելի արդիականացրեց ճեմարանի ուսումնական պլանը և որպես գաղթականներ Երուսաղեմ եկած տաղանդավոր ուսուցիչներից և դաստիարակներից ընտրեց բարձր որակավորում ունեցող խորհրդատուների: Նա ձեռնարկեց մեկ կառույցի տակ մի կրթական հաստատություն հիմնելու գործը, որը կկարողանար տեղավորել համայնքի երեխաների աճող քանակը: 1929-ին միավորված տարրական դպրոցը պաշտոնապես բացեց իր դռները: Ամրապնդելով անհամեմատելի տարածքները, ներառյալ Սբ. Գայանեի օրիորդաց դպրոցը, այս տարրական դպրոցը դարձավ առաջին համատեղ կրթական հաստատությունը Սուրբ Երկրում և վերանվանվեց Սուրբ Թարգմանչաց դպրոց «Սրբոց Թարգմանչաց Վարժարան» ի պատիվ Սբ. Սահակի և Մեսրոպի, ովքեր մոտ մ.թ. 400թ.-ին ստեղծել են հայոց այբուբենը: Այն այսօր էլ գոյություն ունի:

Հայոց պատրիարքարանի այս մասերը` դպրոցը, Սբ. Հակոբ եկեղեցին, պատրիարքարանը, հայկական ճեմարանը, Գալուստ Գյուլբենկյանի անվան գրադարանը և Էդվարդ ու Հելեն Մարդիգյանների թանգարանը, և իրենց հովանու տակ գտնվող այլ սրբավայրեր ձևավորում են այսօր Երուսաղեմում հայերի ներկայության կորիզը:

1921-ին Ազգային ժողովը ցրվեց և Երուսաղեմի պատրիարքարանը վերահաստատեց իր անկախությունը իր ներքին գործերի ուղեցույցում: Ինչևէ, այն շարունակում էր հենվել 1881-ի և 1888-ի փաստաթղթերի կանոնիկ և կազմակերպչական ուղեցույցների վրա, որոշ փոփոխություններով պատկանելով Սբ. Հակոբ Եղբայրության ղեկավարությանը: Վերջերս այս փաստաթղթերի արդիական տարբերակը ստեղծելուն ուղղված ջանքերը հաջողություն չեն ունեցել:

Armenian skautsՕսմանյան կայսրության ղեկավարման ժամանակ Երուսաղեմի պատրիարքի ընտրությունը արժանացավ սուլթանի վերջնական հաստատմանը: Բրիտանացիների վերահսկողությամբ կառավարության վավերացման գործընթացը ընկավ բրիտանացի թագավորի և նրա կառավարության ուսերին: Սկզբում նրանք չգիտեին ինչպես վերահսկել այս նոր պատասխանատու իրավիճակը: Ինչևէ, ժամանակին հատուկ գործընթացներ և արձանագրություններ հրապարակվեցին Պաղեստինում գտնվող կոմիսարի միջոցով, որը տևեց մինչև 1948-ի մայիսի 14-ը, երբ պատասխանատվությունն ընկավ Հորդանանի թագավորի վրա, ով վերահսկեց հին քաղաքը մինչև 1967թ.-ը:

1948-ից Երուսաղեմի հայոց պատրիարքի ընտրություններից հետո «ստատուս քվո»-ի սկզբունքով բոլոր հայ պատրիարքները պետք է ճանաչվեին երեք երկրների կողմից` Իսրայելի, Պաղեստինի և Հորդանանի թագավորության:

Այժմ Երուսաղեմի հայոց պատրիարքը 1990-ի մարտի 22-ից արքեպիսկոպոս Թորգոմ Մանուկյանն է:

1948թ. արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ համայնքի մի քանի անդամներ ապաստան գտան Սբ. Հակոբ մենաստանի պատերի ներքո: Շատ ուրիշներ ապահովության համար լքեցին երկիրը` հեռանալով աշխարհի տարբեր երկրներ (սովետական Հայաստան, ԱՄՆ, Հարավային Ամերիկա, Եվրոպա, Ավստրալիա ևն): Այսպիսով որոշ բնակավայրեր ստիպված էին ազատ մնալ` դառնալով բարբարոսության զոհ: Ամենամեծ վնասը հասցվեց ամբողջ թաղամասին 1967թ.-ին Իսրայելի և Հորդանանի թագավորության միջև տեղի ունեցած պատերազմի ժամանակ:

Tarekan joxovՀայտնվելով իրադարձությունների կենտրոնում` ամբողջ թաղամասը դարձավ ռմբակոծությունների զոհ: Այն կառույցները, որտեղ ապրում էին քահանաները և ճեմարանի ուսանողները վնասվել էին երկու կողմերի ռմբակոծությունների արդյունքում և պետք է ամբողջովին տարհանվեին: Բնակելի հատվածի մեծ մասը տարհանվեց: Որոշ տարածքներ անօրինական ճանապարհով յուրացվեցին հրեաների կողմից: Մինչ օրս պատրիարքարանը փորձում է նրանց դուրս շպրտել, բայց անօգուտ: Նրանցից ոմանք երկարատև վարձակալության պայմանագրեր են ստացել: Բնակավայրերի մեծ մասը պատկանում են պատրիարքարանին և ներկայումս պահպանվում են դրա կողմից: Հայկական թաղամասը դեռևս քարտեզների վրա է, բայց դրա ապագան տխուր է թվում: Այն փաստը, որ այն արևելքում հարևան է հրեական թաղամասին, շատ չի օգնում: Վախ կա, որ հայկական թաղամասը գալիք տարիներին նահանջելու է: Հայերը ևս իրենց սեփական հողերից շատ կորցրեցին և Իսրայելում և Պաղեստինում: Այն գրավվել էր երկու կողմերից էլ: Պատերազմներից և Իսրայել/Պաղեստին շարունակական հակամարտություններից և ահաբեկչական հարձակումներից հետո հայկական թաղամասում իրավիճակն ավելի է վատանում:

Օրինակ` 1948-ին Երուսաղեմում հայ ազգաբնակչությունը կազմում էր ավելի քան 25.000: Ներկայումս մոտ 1500 հայեր են ապրում հայկական թաղամասում: Իսրայելում հայերի ընդհանուր քանակը, ներառյալ նախկին սովետական հանրապետությունների, ՀՀ-յան և Արևմտյան ափի հայերին, հաշվվում է մոտ 7000: Բայց հին հայերը, ովքեր մասն են մ.թ.ա. առաջին դարի հայերի սերունդների և ցեղասպանությունից (1915-22) փրկված հայերի, Երուսաղեմում, Յաֆոյում, Ռամլեում և Հայֆայում կազմում են շուրջ 2500 մարդ: Նրանց մեծ մասն ունեն Հորդանանի քաղաքացիություն և ոչ Իսրայելի: Մնացածները ընտանիքներ են նախկին սովետական հանրապետություններից: Նրանք ապրում են Իսրայելի կենտրոնում և երկրի հարավային ու հյուսիսային մասերում: Նրանք հասարակական կազմակերպություն ունեն` հայերի միություն Պետախ Տիկվայում, որ կոչվում է «Նաիրի»: Հայերի Սուրբ Երկրում 2000 տարվա ներկայության ամենակարևոր հարցը Երուսաղեմի` Սուրբ Քաղաքի կարգավիճակն է: Թե որ երկրում կլինի հայկական թաղամաս` դա հայ ազգի համար կարևոր խնդիր է... 

 

http://www.holyland.org/

http://www.armenian-patriarchate.org/page2.html