հայ eng heb
armenia-israel.com armenia-israel.com





Սփյուռք

Սփյուռք

The Armenian diaspora        

    Հայկական  Սփյուռքը հավաքական մի կառույց է, որն ընդգրկում է այն հայերին, ովքեր սփռվել և շարունակվում են սփռվել իրենց բնիկ հայենիք Արևելյան Անատոլիայից և հարավային Կովկասի լեռներից դեպի աշխարհի տարբեր ծայրեր` ներառյալ վեց մայրցամաքները: Հայկական Սփյուռքը գոյություն է ունեցել հայերի պատմության ամբողջ ընթացքում, հաճախ որպես հետապնդումների հետևանք և ավելի հազվադեպ որպես տնտեսական հնարավորությունների արդյունք: Ժամանակակից Հայկական Սփյուռքը մեծապես ձևավորվել էր Առաջին համաշխարհային պատերազմից հետո` ի հետևանք Հայոց Ցեղասպանության, որն Օսմանյան Կայսրության տեղի հայ ազգաբնակչության նախապես պլանավորված բնաջնջում էր Առաջին Համաշխարհային Պատերազմի ժամանակ: Այն հայերն, որոնք կարողացան գոյատևել, սփռվեցին աշխարհի տարբեր մասերում (մոտ կես միլիոն) և ստեղծեցին նոր հայկական համայնքներ` հեռու իրենց հայրենի հողից: Ամուսնությունների և նոր սերունդների ի հայտ գալու շնորհիվ Ցեղասպանությունից փրկված հայերի տոհմածառին պատկանող հայերի քանակը սփյուռքում այժմ կազմում է մի քանի միլիոն:(մոտ .7.5մլն.) Սովետական Միության  անկումից հետո Հայաստանի մոտ մեկ միլիոն հայեր միացան Հայկական Սփյուռքին` մեծապես  Հայստանում տիրող տարբեր տնտեսական պայմանների արդյունքում: Այսօր Հայկական Սփյուռքը կազմված է այն հայերից բաղկացած համայնքներից, ովքեր ապրում են Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից և Վրաստանի Ջավախք շրջանից դուրս, քանի որ այս տարածաշրջանները կազմում են հայերի հայրենիքը: Ամբողջ աշխարհում ապրող հայերի քանակը հաշվվում է 11.000.000մլն.. Դրանցից մոտ 3.300.000մլն.-ն ապրում են Հայաստանում, 140.000 չճանաչված մեծամասնությունը ապրում են Լեռնային Ղարաբաղում (նախկինում Սովետական Ադրբեջանի ինքնավար մարզ) և 120.000` հարևան Վրաստանի Ջավախքի մարզում: Հայկական Սփյուռքը կազմում է այդպիսով 7.000.000մլն.-ից 8.000.000 միլիոն բնակչություն (ամենամեծ համայնքները գտնվում են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Արգենտինայում, Լիբանանում, Սիրիայում, Իրանում, Կանադայում, Ուկրաինայում, Հունաստանում և Ավստրալիայում): (Տես բնակչության քանակի դիագրամը ըստ երկրների): Աշխարհի հայ ազգաբնակչության միայն մեկ երրորդն է ապրում Հայաստանում, և Առաջին Համաշխարհային Պատերազմից առաջ նրանց հայրենիքը մինչև 1920-ականները ներկայիս Հայաստանից վեց անգամ շատ բնակչություն էր ընդգրկում` ներառյալ Թուրքիայի արևելյան շրջանները, Իրանի հյուսիսային մասը, Վրաստանի հարավային մասը, Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանի Նախիջևանի մարզը: 

http://en.wikipedia.org/wiki/Armenian_diaspora