հայ eng heb
armenia-israel.com armenia-israel.com





Նորություններ

19 12 2011
Հրատարակման է պատրաստվում Հայաստանի հրեաների մասին պատմող գիրք

15.09.2011

Հայաստանի հրեական համայնքը պատրաստվում է իր հիմնադրման 20-ամյակի տոնակատարություններին: Դրանց շրջանակներում ծրագրվում է հրատարակել Հայաստանի հայտնի հրեաների մասին գրքեր: Լուրեր Հայաստանից-News.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ այս մասին տեղեկացրել է հրեական համայնքի «Մագեն Դավիդ» թերթի խմբագիր Ադելինա Լիվշիցը:

«Այդ գիրքը այն հրեաների մասին է, ովքեր իրենց ներդրումն են կատարել Հայաստանի կյանքի տարբեր ոլորտներում` գիտություն, մշակույթ, արտադրություն», - նշեց Ադելինա Լիվշիցը` ավելացնելով, որ հրեական համայնքի ներկայացուցիչների թվում իրականում կան շատ մարդիկ, ովքեր հայտնի են Հայաստանում, և «մենք չենք ցանկանա, որ այդ մարդկանց ճակատագիրը մոռացության մատնվի»:

Մի քանի տարի առաջ ավելի քան հազար հինգ հարյուր օրինակով լույս էր տեսել «Հայաստանի հրեաները. Միջնադար» գիրքը: Գիրքը հրատարակվել էր Եղեգնաձորում տեղի ունեցած սիմպոզիումի փաստաթղթերի հիման վրա: Այնտեղ հայտնաբերվել էր միջնադարյան հրեական գերեզմանոց, և հրեա ու հայ գիտնականները համատեղ ջանքերով վերականգնեցին այն: «Հայաստանի ներկայիս հրեաները այդ հրեաների սերունդները չեն: Այսօրվա հրեաները աշկենազի հրեաներ են, ովքեր հայտնվել են այստեղ այս կամ այն ձևով. կանայք ամուսնացել են այստեղ, մյուներն էլ նրանց սերունդներն են: Ասում եմ կանայք, որովհետև հրեական համայնքի մեծ մասը կանայք են>, - նկատեց Լիվշիցը:

Ադելինա Լիվշիցի խոսքերով Հայաստանի կառավարությունը և Մշակույթի նախարարությունը աջակցում են համայնքին ծրագրերի մեծ մասի իրականացման գործում. «Նրանք գումար են հատկացրել համայնքի հայտնի ներկայացուցիչների մասին պատմող գրքի հրատարակման համար, բայց մենք ուզում ենք այդ գումարն ավելացնել հովանավորի օգնությամբ, որպեսզի գիրքը ավելի մեծ ծավալով տպագրվի»:  



http://news.am/eng/news/74165.html



BACK