հայ eng heb
armenia-israel.com armenia-israel.com





Նորություններ

26 12 2012
Մեկ օր Հայաստանի կյանքում. Զարմանալի բնապատկերներ


Կովկասյան տարածաշրջանում՝ ծովի մակարդակից 4000-ից 400 մետր բարձրություն ունեցող լեռներով շրջապատված և բնապատկերներով հարուստ տարածքում ընկած է Հայաստանը, տարածքային առումով համեմատաբար փոքր, բայց շատ հարուստ երկիր:

Հայ ժողովուրդը մի ժամանակ հսկայական կայսրություն ուներ, սակայն իր պատմության ընթացքում կորցրեց իր դիրքերն և հայտնվեց այլ կայսրությունների լծի տակ, որոնցից վերջիններն՝ Օսմանյան կայսրությունն ու Խորհրդային միությունն էին:
Չնայած ռեժիմում տեղի ունեցած բազմաթիվ փոփոխություններին, հայ ժողովուրդը միշտ կարողացել է պահպանել իր ինքնությունն ու իրական մշակույթը: 90-ականների սկզբին ձեռք բերված ազատությունն այսօր ծաղկում է ապրում, և երկիրը ներդրումներ է կատարում զբոսաշրջության բնագավառում:


Թարգմանեց Անգլերենից Հայերեն - Ամալյա Հարությունյանը

http://www.baba-mail.co.il/content.aspx?emailid=19407&source=share&sourcemember=861542



BACK