հայ eng heb
armenia-israel.com armenia-israel.com





Նորություններ

06 03 2012
Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամի նոր նախաձեռնությունը

The_International_Raoul_Wallenberg_Foundation

 

                                      Հարգելի պարոնայք,



       Պատիվ ունենք դիմելու Ձեզ Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամի՝ համաշխարհային ճանաչում ունեցող հասարակական մի կազմակերպության կողմից, որի հիմնական առաքելությունն է ուսումնասիրել և հրապարակել Ռաուլ Վալլենբերգի ու նրա նման հերոսների թողած ժառանգությունը:
 
       Ավելի ուշ մենք հատուկ բաժին բացեցինք Հայաստանի, նրա պատմության և մշակութային արժեքների մասին, որի շրջանակներում մենք մանրակրկիտ ուսումնասիրություն ենք անցկացնում՝ լույս սփռելու այն հայ փրկիչների վրա, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բնակվելով ողջ Եվրոպայի տարծքում վտանգի ենթարկեցին իրենց կյանքը՝ փրկելու համար այն մարդկանց, ովքեր հետապնդվում էին նացիստների կողմից: Մինչ այժմ 21 հայ կանայք և տղամարդիկ են պաշտոնապես ճանաչվել որպես Ազգերի Առաքյալներ:
 
       Միևնույն ժամանակ, մեր ամուր միջդավանական  ֆոնին զուգահեռ մենք  նախադրյալներ ենք ստեղծում, որոնք կնպաստեն ոչ միայն Հայաստան և Թուրքիա պետությունների, այլ նաև նրանց ժողովուրդների միջև հարաբերությունների կարգավորմանը:  
 
       Այս շրջանակներում է, որ մենք դիմում ենք Ձեզ՝ խնդրելով Ձեր հարգարժան ընթերցողներին որոշակի գաղափարին աջակցություն ցուցաբերելու գործում:
 
       Մեր մտահաղացումն է յուրօրինակ «Գրական մրցույթ» անցկացնել Հայաստանում և Թուրքիայում: Մի կողմից մենք ուղի ենք հարթում ակադեմիական շրջանակների և միջնակարգ դպրոցի աշակերտների համար: Մյուս կողմից մենք դիմում ենք հեղինակավոր թերթերին և մյուս  զանգվածային լրատվամիջոցներին՝ նրանց հետ համախմբվելու և մրցույթը նրանց ընթերցողներին և լսարաններին առաջարկելու համար:    
       Գրական աշխատության թեման պետք է առնչվի հաշտեցմանը: Հնարավոր վերնագրեր կարող են լինել՝ «Հայաստանը և Թուրքիան փոխըմբռնման և հարգանքի կամուրջներ են կառուցում, ուղի հարթելով համատեղ ապագայի համար» կամ «Հայ երիտասարդները բաց սահմանների և ընդհանուր բարգավաճման ապագան են պատկերացնում» կամ «Հայ երիտասարդների դերը հարևանների հետ նորմալ հարաբերությունների հաստատման գործում»: Իհարկե, թուրք ուսանողներն և ընթերցողներն իրենց տեսանկյունից նմանատիպ թեմաներով աշխատանքներ կգրեն:
 
           Մեր գաղափարն է թույլ տալ Ձեզ որպես կազմակերպիչներ մրցույթի ժամանակ Ձեր սեփական կանոնները սահմանել, այդ թվում գրական աշխատանքի ձևաչափը, ժյուրիի կազմը և այլն: Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամն իր հերթին հատուկ դիպլոմներ և գումարային մրցանակներ կառաջարկի հաղթող մասնակիցների համար:
          Մենք մեծապես երախտապարտ կլինենք Ձեզ, եթե Ձեր հեղինակավոր լրատավական գործակալությունները աջակցություն ցուցաբերեն այս նախագծին՝ խրախուսելով ընթերցողներին ու լսարանին մասնակցել դրան:  
          Ակնկալում ենք Ձեր անգնահատելի աջակցությունն և կանխավ շնորհակալ ենք Ձեզանից Մեր կողմից էլ պատրաստ ենք՝ լրացուցիչ տեղեկությունների կարիք ունենալու դեպքում, մշտապես գտնվել Ձեր տրամադրության տակ:



Հարգանքներով,

Էդուարդո Էռնեկյան                                      Բարուխ Տենենբաում
Նախագահ                                                       Հիմնադիր  
                                                       



 


BACK