հայ eng heb
armenia-israel.com armenia-israel.com





Նորություններ

20 04 2011
Հիշատակման երեկո և գիտաժողով – Ապրիլ 28-ին

The Hebrew University of jerusalem

Հումանիտար Ֆակուլտետ

Ասիական և աֆրիկյան ուսումնասիրությունների ինստիտուտ

Հայկական Հետազոտությունների կենտրոն

 

14.04.2011

Ապրիլ ամսին ամբողջ աշխարհի հայերը հիշատակելու են թուրքական իշխանությունների կողմից 20-րդ դարի սկզբին իրականացված Ցեղասպանության 96-րդ տարելիցը: Ըստ տարբեր գնահատականների մեկ միլիոնից մեկ ու կես միլիոն հայեր են կոտորվել կազմակերպված սպանությունների ժամանակ և ստիպողական երթերի միջոցով տեղահանվել իրենց պատմական հայրենիքից և հետո Օսմանյան կայսրության տարածքից դեպի սիրիական անապատ: 

Նրանք, ովքեր փրկվեցին, դարձան գաղթականներ, սփռվելով ամբողջ աշխարհով մեկ, նրանից մի քանիսն էլ միացան Երուսաղեմի հին հայկական համայնքին: Հզոր հայկական մշակութային ավանդույթը սարսափելի հարված ստացավ, բայց շարունակում է ծաղկել ամբողջ աշխարհի հին և նոր հայկական համայնքներում և Հայաստանի Հանրապետությունում:  

Շատ երկրներ ճանաչեցին Ցեղասպանությունը` 20-րդ դարի առաջին կազմակերպված վայրագությունները,  հրեական Հոլոքոստից երեք տասնամյակ առաջ: Ցավոք, Իսրայելի պետությունը դեռևս այդ երկրների թվում չէ:

Երուսաղեմի Եբրայական Համալսարանի հայկական ուսումնասիրությունների կենտրոնը հարգելու է այդ նահատակված հայերի և ոչնչացված բնակավայրերի, քաղաքների և գյուղերի հիշատակը: Հիշատակման Երեկոյի և Գիտաժողովի ժամանակ, որը տեղի կունենա հինգշաբթի օրը, 2011 թ. ապրիլի 28-ին, երեկոյան 6.30-ին: Գիտաժողովը տեղի կունենա Բեիտ Մեիրսդորֆ Ֆեքլթի ակումբում, սենյակ 502, Սբ. Սկոպուսի համալսարանի տարածքում: Սա ամենամյա իրադարձություն է:     

Գիտաժողովն անցկացվում է Համալսարանի Հայկական Հետազոտությունների կենտրոնի և Երուսաղեմի հայկական համայնքի կողմից, որին կմասնակցի նաև Երուսաղեմում Հայաստանի Հանրապետության Պատվավոր Հյուպատոսը: Գլխավոր բանախոսները լինելու են պրոֆեսոր Իսրայել Չարնին, որն խոսելու է «Ժողովուրդների Ցեղասպանության հուշարձանը համայն մարդկության համար է» թեմայով և պրոֆեսոր Էլիահու Դ. Ռիխտերը Եբրայերենի Համալսարանի բժշկական դպրոցից, որն դասախոսություն կկարդա «Հիշողությունից դեպի կանխարգելում. բժշկի հեռանկարը» թեմայով:   

Ծրագիրում ընդգրկված են հատվածներ նաև հայկական մշակութային ժառանգությունից. ներառյալ հայկական պոեզիան և երաժշտությունը:

 Մանրամասների և տեղեկությունների համար զանգել պարոն Յոավ Լոեֆֆին, բջջ. (052) 267-3939:

Եբրայերենի համալսարանի հայկական ուսումնասիրությունների մասին իմանալու համար կապնվել պրոֆեսոր Միքաել Ստոնի հետ հետևյալ էլէկտրոնային հասցեով michael.stone.e@me.com կամ զանգահարել Ասիական և աֆրիկյան ուսումնասիրությունների ինստիտուտ հետևյալ հեռախոսահամարով (02) 588-1220:

 


BACK