հայ eng heb
armenia-israel.com armenia-israel.com





Նորություններ

27 08 2012
Հայոց ցեղասպանությունը «Մեծ ճանաչում ունի Իսրայելում»

Armenia - Israel's Public Diplomacy and Diaspora Affairs Minister Yuli-Yoel Edelstein lays a wreathe at the Armenian genocide memorial in Yerevan, 24Aug2012.Աղբյուրը: Radio Free Europe, Radio Liberty, Armenian service

Օսմանյան Թուրքիայում 1915 թվականին տեղի ունեցած հայերի մասսայական կոտորածներն ու արտաքսումները Իսրայելում ճանաչվում են որպես ցեղասպանություն, ասաց Իսրայելի կառավարության նախարարը ուրբաթ օրը Երևանում ցեղասպանության հուշահամալիր կատարած այցի ժամանակ: Սփյուռքի և հանրային կապերի նախարար Յուլի-Իոել Էդելշտեյնը զուգահեռներ անցկացրեց հրեական Հոլոքոստի և Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած 1.5 միլիոն հայերի կոտորածների միջև, որը պատմաբաններից շատերը համարում են 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: «Ճիշտ եք, երբ ասում եք, որ պետական մակարդակով չկա օրենք, որը կընդուներ Հայոց ցեղասպանությունը»,-«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Էդելշտեյնը, «բայց կարծում եմ, որ քանի որ հայերի ու հրեաների միջեւ շատ ընդհանուր պատմական դրվագներ կան, Իսրայելում չեք գտնի որևէ մեկին, ով կհերքեր հայերի ցեղասպանությունը, կասեր, թե դա հորինվածք է»:

«Ուստի, ցավոք սրտի, մեր ժողովուրդների միջև այդ հարցում շատ ընդհանրություններ ու փոխըմբռնման եզրեր կան»,-ասաց նա: Վկայակոչելով Թուրքիայի հետ Իսրայելի հարաբերությունների մարտավարական էությունը, մեկը մյուսին փոխարինած իսրայելական կառավարությունները դիմադրում էին երկրի ներսում Հայոց ցեղասպանության ճանաչման կոչերին: Իսրայելի Արտգործնախարարությունը պաշտոնապես հաստատել է այս դիրքորշումը հարցի վերաբերյալ անցած դեկտեմբերին Իսրայելի խորհրդարանական հանձնաժողովի կողմից կազմակերպված լսումների ժամանակ:

Հայոց ցեղասպանության ճանաչմանը աջակցություն ցուցաբերելու խնդիրը Իսրայելի խորհրդարանում՝ Քնեսետում, հասունացել է դեռևս 2010 թվականից: Որոշ դիտորդներ դա կապում են Թուրքիայի հետ Իսրայելի վատ հարաբերությունների հետ. Թուրքիան կտրականապես ժխտում է ցեղասպանության փաստը:


Armenia - Culture Hasmik Poghosyan (L) and Israel's Diaspora Affairs Minister Yuli-Yoel Edelstein hold a press conference after signing a memorandum of cooperation in Yerevan, 24Aug2012.xArmenia - Culture Hasmik Poghosyan (L) and Israel's Diaspora Affairs Minister Yuli-Yoel Edelstein hold a press conference after signing a memorandum of cooperation in Yerevan, 24Aug2012.Իսրայելի բնապահպանության նախարար Գիլադ Էրդանը՝ վարչապետ Բենյամին Նեթանյաուի մտերիմ դաշնակիցը, հրապայնականորեն կոչ արեց հրեական պետությանը հունիսին կայանալիք Քնեսետի հետագա քննարկումների ժամանակ «պաշտոնապես ճանաչել հայ ժողովրդի դեմ իրականացված հոլոքոստը»: Էրդանը խոստովանեց, որ Իսրայելի կառավարությունը դեռ չի փոխել իր քաղաքականությունը: Էդելշտեյնը, ով նաև Նեթանյաուի Լիկուդ կուսակցության անդամ է, ծաղկեպսակ դրեց Երևանի Ծիծեռնակաբերդ ցեղասպանության հուշահամալիրի մոտ. չորս ամսվա ընթացքում Իսրայելի կառավարությունից Հայաստան են այցելում արդեն երկրորդ անգամ: Ապրիլին գյուղատնտեսության նախարար Օրիտ Նոկդն էր այցելել Երևան և հարգանքի տուրք մատուցել եղեռնի զոհերի հիշատակին: Էդելշտեյնը Հայաստան էր ժամանել՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ այցելելու Հայաստանի հրեական համայնքի գործունեության 20-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Նա նաև առանձնազրույց ունեցավ Պողոսյանի հետ: «Երբ հարցը վերաբերում է մշակութային համագործակցությանը, երկու ներգրավված կողմերն էլ շահում են»,-ասաց Էդելշտեյնը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը: «Այդ պատճառով ես հույս ունեմ, որ սա ուղղակի այցելություն չէ, այլ հավանաբար, նաև մեր երկրների միջև մշակութային կապերի ամրապնդման հնարավորություն»:

«Ես համոզված եմ, որ նման հանդիպումներն ու կապերը շարունակական կլինեն և կնպաստեն, որպեսզի մենք լավ, նորմալ հարաբերություններից կարողանանք ստեղծել ավելի խորը հարաբերություններ՝ օգտագործելով ողջ պոտենցիալը»,-ավելացրեց Ուկրաինայում ծնված նախարարը:


http://www.azatutyun.am/content/article/24687314.html

 


BACK