հայ eng heb
armenia-israel.com armenia-israel.com





Նորություններ

24 02 2013
Ֆրանսիայում հայերը եւ հրեաները հիշել են Մանուշյանի խմբին

Փետրվար 22, 2013 | 09:28


Փետրվարի 20-ին Ֆրանսիայում Դիմադրության շարժման հայ մասնակիցների եւ վետերանների ազգային ասոցիացիայի եւ «Բանակի իսրայելցի կապելլաններ» կազմակերպության նախաձեռնությամբ Փարիզի Բանակային սինագոգում տեղի է ունեցել Մանուշյանի խմբի մահապատժի 69-րդ տարելիցին նվիրված միջոցառում, հայտնում է «Nouvelles d`Arménie»-ն։

Բանակի հրեա գլխավոր կապելլան, սինագոգի րաբբի Խայիմ Կորսիի ողջույնի ջերմ խոսքերից հետո լեփ-լեցուն դահլիճում Ֆրանսիայում Դիմադրության շարժման հայ մասնակիցների եւ վետերանների ազգային ասոցիացիայի նախագահ Անտուան Բաղդիկյանը հիշեցրել է, որ մեծ րաբբի Կորսիի հետ հարգանքի տուրք մատուցելով Մանուշյանի խմբի հիշատակին, հրեաները եւ հայերը ստեղծում են  ճնշված եւ ցեղասպանության ենթարկված ժողովուրդների համերաշխության եւ եղբայրության մշակույթ։


Նա հիշել է Հայոց ցեղասպանության ականատես ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաունին, որը հայերի ամբողջական գյուղեր է փրկել։ Այդ հայտնի հրեան իր հուշերում գրել է Հայոց ցեղասպանության երեք կազմակերպիչներից մեկի՝  Թալեաթի արտահայտությունների մասին։ «Ինչու կորցնել այս ամբողջ հարստությունը, միեւնույն է, ոչ մի հայ չի մնա»։ Անտուան Բաղդիկյանը նշել է նաեւ այլ բազմաթիվ հարգարժան հրեաների։

Այնուհետեւ Մանուշյանի խմբից ողջ մնացած 95-ամյա Արսեն Չաքարյանը ներկայացրել է իր գիրք-ապացույցը, որտեղ պատմում է Դիմադրության շարժման այդ ցանցի մասնակիցների դյուցազներգությունը, այնտեղ դավաճանի ներթափանցման եւ իր 23 ընկերների մահապատժի մասին։


http://news.am/arm/news/141455.html




BACK