հայ eng heb
armenia-israel.com armenia-israel.com





Նորություններ

25 01 2013
Հունվարի 18-ին Բետղեհեմում իսրայելահայերը նշեցին Սուրբ Ծնունդը

 
Բետղեհեմի կենտրոնական հրապարակը(Պաղեստին)
 
 
Ավանդաբար Սուրբ Ծնունդն Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը նշում է հին տոմարով այսինքն Հունվարի 18-ին: Արարողություններ անշուշտ ամցկացվում են նաև Երուսաղեմում, բայց գլխավոր ծիսակատարությունները կատարվում են Պաղեստինի Բետղեհեմ քաղաքում: Յուրաքանչյուր տարի Պատրիարքարանը տրամադրում է անվճար ավտոբուսներ հայ հավատացյալներին երկրի տարբեր շրջաններից Բետղեհեմ հասցնելու համար:
 
 
 
Հայ սկաուտները Պատրիարքարանի թափորն ուղեկցում են դեպի
Սուրբ Ծննդյան տաճար
 
Հայերը քաղաքի հրապարակում սպասում են մինչև կժամանաի Հայոց Պատրիարքարանի թափորն, որին դիմավորում են հայ սկաուտները:
Հայերը քաղաքի հրապարակում սպասում են մինչև կժամանաի Հայոց Պատրիարքարանի թափորն, որին դիմավորում են հայ սկաուտները:

Անվտանգության բացառիկ միջոցառումներ են ոչ միայն Իսրայելյան, այլև Պաղեստինյան ոստիկանները ձեռնարկում, չնայած դրա անհրաժեշտությունն երբևէ չի զգացվել:

 
Բետղեհեմի հայաշատ հրապարակն ու արաբ ոստիկանները
 
Այս տարի հայկական թափորը գլխավորում էր Պատրիարքի տեղապահ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանն, որին քաղաքի մոտ դիմավորեցին ոչ միայն հայ սկաուտներն, այլև Պաղեստինյան կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ ու քաղաքապետը: Վանքի սրահում ավանդաբար ընդունելություն և հյուրասիրություն է տեղի ունենում, որի ժամանակ արաբ պաշտոնյաները շնորհավորում են հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ:
 
Կեսժամյա դադարից հետո սկսվում են եկեղեցական հիմնական արարողություններն ու կեսգիշերին հայերի թիվը Սուրբ Ծննդյան վանքում կրկնապատկվում է:
 

 Հայ հավատացյալները Սուրբ Ծննդյան վանքում
 
Ողջ գիշեր շարունակվում են արարողությունները Սրբ. Ծննդյան տաճարում իսկ առավոտյան արդեն հայ հոգևորականները հավատացյալների հետ միասին մեկնում  են Երուսաղեմում:
 
Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի և Իսրայելահայերի կոմպոզիտորների միության անդամ Նուբար Ասլանյանին լուսանկարները մեզ տրամադրելու համար:
 
 “Nairi” – Union of Armenians in Israel in Petah Tiqwa

BACK