հայ eng heb
armenia-israel.com armenia-israel.com





Նորություններ

04 05 2011
Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամը պատվում է Անցյալ և Ներկա Փրկիչներին

Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամը պատվում է Անցյալ և Ներկա ՓրկիչներինՀիշատակի արարողության հայտարարություն:
Ռաուլ Վալլենբերգի անվան Միջազգային Հիմնադրամը, Կազա Արգենտինա են Իսրայել Տիերրա Սանտան և Թել Ավիվի համալսարանի իսպանախոս ընկերները 2011-ի մայիսի 6-ին ներկայացնում են հատուկ ծրագիր՝ ի պատիվ Յոմ Հաշոայի հիշատակման:

Ծրագիրը սկսվելու է միջազգային ճանաչում ունեցող լրագրող Էնրիկե Ցիմերմանի դասախոսությամբ և ֆիլմ-հարցազրույց Խուանիտո-յի ներկայացմամբ:  

Խուանիտո-ն պատմում է Դոկտոր Զալման Շիֆերի և նրա եղբայր Խուանիտոյի ուշագրավ պատմության մասին, որը Ռաուլ Վալենբերգի անվան Միջազգային Հիմնադրամը ուսումնասիրել և փաստագրել է 2010թ.-ին: 1942-ին Բելգիայում Զալմանին ապաստան տվեցին Լուիս և Յոսեֆ Մատերնեների տանը, ովքեր արդեն մի իսպանացի տղա ունեին` Խուանիտոն, ով փախել էր Իսպանիայի քաղաքացիական պատերազմից և ապրում էր նրանց տանը:
Ֆիլմ-հարցազրույցը պատմում է այս երկու պատահական եղբայրների պատմության մասին և թե ինչպես այս փորձությունը ընդմիշտ փոխեց նրանց կյանքը: 

Կարճատև դադարից հետո տեղի կունենա Սանդրա Սամուելին պատվելու հատուկ արարողությունը:


Սանդրա Սամուելը փրկեց երկամյա Մոշե Հոլցբերգի կյանքը 2008-ի նոյեմբերին Մումբայիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման ժամանակ: Սանդրան աշխատում էր րաբբի Գավրիել Հոլցբերգի և նրա կնոջ՝ Ռիվկայի մոտ, Մումբայի Չաբատ Տանը սկսած 2003-ից՝ լինելով Մոշեի դայակը նրա ծնված օրվանից: 2008-ի նոյեմբերի 26-ին Սանդրան անհավանական խիզախություն ցուցաբերեց՝ փրկելով Մոշեի կյանքը, քանի դեռ նրա ծնողների կյանքը խլած ահաբեկիչը դեռևս գտնվում էր շենքում:
Դաննի Ռայները՝ Ռաուլ Վալլենբերգի անվան  Միջազգային Հիմնադրամի փոխնախագահն, հատուկ շքանշան է շնորհելու Սանդրա Սամուելին:

Ուրբաթ, 6 մայիսի, 10.30
Թել Ավիվ համալսարան, Բար Շիրա լսարան

Գեորգե Վայս փողոց

 

http://www.raoulwallenberg.net/news/peace-road-events-remembrance-ceremony/

 


BACK