հայ eng heb
armenia-israel.com armenia-israel.com





Նորություններ

07 07 2012
Հայազգի Ազգերի Առաքյալների հիշատակին

Ի պատիվ Յադ Վաշեմի կողմից Ազգերի Առաքյալներ ճանաչված հայերի, «Իսրայելական բանակի քահանաներ» ԻԲՔ ֆրանսիական կազմակերպությունը և Հայ վետերանների ու դիմադրության շարժման մասնակիցների ազգային ասոցիացիան (ՀՎԴՄԱԱ), առաջին անգամ կազմակերպում են համատեղ արարողություն՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան աջակցությամբ: Ինչպես հաղորդում է News.am-ը, հղում կատարելով Nouvelles d’Armenie-ին, արարողությունը տեղի կունենա 2012 թվականի հուլիսի 5-ին Փարիզում գտնվող Հոլոքոստի հուշատախտակի շենքի դիմաց:

Արարողությանը ակնկալվում է Ալֆրեդ Ֆրանսուա Բերկջյանի ներկայությունը, ով Էլիս և Երվանդ Բերկջյանների որդին է, որոնք ճանաչվել են Ազգերի Առաքյալներ՝ Կոլոմբից եկած Գոլդհամեր ընտանիքին թաքցնելու համար: Անձամբ Ալֆրեդ-Ֆրանսուան ևս հիշատակվում է Ֆրանսիայի Առաքյալների գրքում՝ ցուցաբերած հերոսության համար, չնայած որ այդ ժամանակ նա ընդամենը 10 տարեկան էր: Արարողության ժամանակ կնշվեն հայ համայնքի 25 առաքյալների անունները և կներկայացվեն հանգամանքները, որոնց ժամանակ նրանք քաջություն են դրսևորել: Այս արարողությունը հանդիսանում է ԻԲՔ-ի և ՀՎԴՄԱԱ-ի համատեղ աշխատանքի մի մասը:
Ակնկալվում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանի, Ֆրանսիայում Իսրայելի դեսպան Յոսսի Գալի, կրոնական և ռազմական գործիչների մասնակցությունը:

http://news.am/arm/



BACK