հայ eng heb
armenia-israel.com armenia-israel.com





Նորություններ

30 05 2011
Իսրայել Չարնի. Իսրայելը սխալ է թույլ տվել՝ չճանաչելով Հայոց ցեղասպանությունը

Իսրայել Չարնի. Իսրայելը սխալ է թույլ տվել՝ չճանաչելով Հայոց ցեղասպանությունը30 մայիսի 2011 - 15:34 AMT

PanARMENIAN.Net - «Իսրայելը սխալ թույլ տվեց՝ չճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Ես բազմիցս եմ ասել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման տեսակետից Իսրայելի մշակութային կյանքում, մամուլում ու հասարակության մեջ, մենք հաղթել ենք»,-ասվում է հայտնի ցեղասպանագետ Իսրայել Չարնիի շնորհավորական ուղերձում, որն արժանացել է «Հայաստանի նախագահի 2010թ. պարգևին»: Նա նշել է, որ տեղեկություններ կան, որ Քնեսեթը մտադիր է լսումներ կազմակերպել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի վերաբերյալ: «Ընդհանուր առմամբ Քնեսեթն արդեն երրորդ անգամ է քվեարկություն կազմակերպում այդ հարցի շուրջ»,-ասել է ն՝ հավելելով, որ այդ քվեարկություններից յուրաքանչյուրը մեկ քայլ առաջ է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Նրա խոսքերով, ըստ իսրայելյան համակարգի, լսումների մասին առաջարկը պետք է քննարկվի Քնեսեթի պրոֆիլային հանձնաժողովում: «Ինչպես գիտեք, քաղաքականությունը դյուրին գործ չէ և մեր ընդդիմադիրներին նախկինում հաջողվում էր ձախողել Ցեղասպանության ճանաչման գործընթացը, սակայն, այս անգամ առաջարկությունն ուղղվել է կրթության հանձնաժողով»,-ասել է Չարնին: Այդ համատեքստում նա նշել է, որ հանձնաժողովում քվեարկությունը բաց է լինելու: Նա նշել է, որ նախկինում ինքն ւո իր գործընկերները հաջողության հույս չունեին, սակայն այսօր հաջողության հավանականությունը բավականին մեծ է:
Իսրայելի Քնեսեթը երրորդ անգամ քննարկման է դրել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Մայիսի 18-ին Քնեսեթի ընդլայնված նիստում տեղի է ունեցել քվերակություն հարցը կրթության հանձնաժողովի քննարկման հանձնելու վերաբերյալ: 20 մարդ «կողմ է» քվեարկել, «դեմ» քվեարկող չի եղել:
 
PanARMENIAN.Net

BACK