հայ eng heb
armenia-israel.com armenia-israel.com





Նորություններ

24 01 2013
Հունիսի 4 -ին առաջին անգամ Իսրայելյան «Արկիյա» ավիաընկերությունը կիրականացնի ուղիղ չվերթ Թել-Ավիվ - Երևան ուղղությամբ

Հունիսի 4 -ին առաջին անգամ Իսրայելյան «Արկիյա» ավիաընկերությունը կիրականացնի ուղիղ չվերթ Թել-Ավիվ - Երևան ուղղությամբ: Այս մասին մեզ տեղեկացրեցին այս գործակալության գրասենյակից: Չնայած թռիչքի բացման մասին դեռ պաշտոնապես չի հայտարարվել, բայց արդեն իսկ վաճառվում են տոմսեր շատ մատչելի գներով - մեկ անձը 540$, որն իրոք հնարավորություն է տալիս ավելի շատ հայերի այցելել Հայաստան: Շաբաթական լինելու է մեկ թռիչք՝ յուրաքանչյուր երեքշաբթի կեսգիշերին, և չորեքշաբթի վաղ առավոտյան ինքնաթիռը կվերադառնա Թել-Ավիվ:
 
«Արկիյա» -ն մտադիր է տուր-փաթեթներ վաճառել ու ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ բերել Հայաստան:
 
Իրոք իսրայելահայերի համար շատ ուրախալի է Հայ-Հրեական գործարար հարաբերությունների ամրապնդման փաստն ու միանգամից երկու փոխադրողների առկայությունն առողջ մրցակցային դաշտ կստեղծի ու անշուշտ կնվազեն տոմսերի գներն, որն ավելի կխթանի ինչու չե նաև գործարար կապերի ամրապնդմանը:
 
Այժմ հայկական ազգային փոխադրող «Արմավիան» ունի շաբաթական մեկ թռիչք, իսկ մարտից արդեն Իսրայելում տոմսեր չեն վաճառվում: Երկրի զբոսաշրջությամբ զբաղվող կազմակերպությունների հաղորդմամբ դեռ տեղեկություններ չկան, սակայն չվացուցակներն «Արմավիան» խոստացել է թարմացնել:
 
Լրացուցիչ տեցեկություններ ստանալու համար հաճախկի այցելեք մեր կայք.........
 
«Նաիրի» - Պետախ Տիկվայի Իսրայելահայերի միություն
 
 
 

BACK