հայ eng heb
armenia-israel.com armenia-israel.com





Նորություններ

18 08 2012
Իսրայելի տեղեկատվության նախարարը հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Yuli Edelstein Աղբյուրը:  ARMENPRESS

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 23-ին Հայաստան կժամանի Իսրայելի տեղեկատվության նախարար Յուլի Էդելշտեյնի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով IzRus պորտալը, նույն օրը իսրայելական մշակութային պատվիրակությունը, որի կազմում կլինեն երգիչներ Վլադի Բլայբերգը և Միխայիլ Բրիկմանը, կմասնակցի Հայաստանում հրեական համայնքի 20-ամյակի կապակցությամբ կազմակերպվելիք համերգին:

Օգոստոսի 24-ին Իսրայելի տեղեկատվության նախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակին: Սպասվում է, որ Հայաստանի մշակույթի և Իսրայելի տեղեկատվության նախարարությունների միջև կստորագրվի 2013 թվականի երկկողմ աշխատանքային ծրագրի համաձայնագիր մշակութային բնագավառում համագործակցության նպատակով:


http://armenpress.am/eng/news/690620/israeli-minister-of-information-to-pay-tribute-of-respect-to-the-victims-of-the-armenian-genocide.html


BACK