հայ eng heb
armenia-israel.com armenia-israel.com





Նորություններ

12 02 2012
Երուսաղեմի Հայկական եկեղեցու պատրիարքը ծանր վիճակում է

Jerusalem Patriarch in Grave HealthԵրուսաղեմ

Հայկական առաքելական եկեղեցու երուսաղեմյան պատրիարք Թորգոմ Մանուկյանը հունվարի 19-ին կաթվածից եւ թոքաբորբի բարդացումից հետո հիվանդանոց է տեղափոխվել: Այս մասին հայտնում է պատրիարքարանը, գրում է «Asbarez» - ը:
Պատրիարքը հունվարի 19-ին «Հադասա էյն Քերեմ» հիվանդանոց է տեղափոխվել համարյա անգիտակից վիճակում:
93-ամյա հոգեւոր առաջնորդի սիրտը հանկարծակի կանգ է առել, եւ թեպետ բժիշկները կարողացել են նրան արագ վերակենդանացնել, սակայն դեռեւս նրանք չեն կարողանում նրան գիտակցության բերել:
Արքեպիսկոպոսը նաեւ Պարկինսոնի հիվանդությամբ եւ հիպերտոնիայով է տառապում: Ներկայումս բժիշկները շարունակում են նրա թոքերի բուժումը:

Երուսաղեմի պատրիարքարանի Սուրբ Սինոդը հունվարի 30-ին հավաքվել է եւ արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանին նշանակել պատրիարքի տեղապահ` ամենօրյա գործերը կառավարելու համար:
 
http://news.am/arm/news/92445.html
 

 

BACK