հայ eng heb
armenia-israel.com armenia-israel.com





Նորություններ

22 06 2012
Քնեսետի նախագահ Ռիվլինն ասում է. «Ժամանակն է, որ մենք ճանաչենք մյուս ժողովուրդների ողբերգությունը»

Լուսանկարը՝ Իտցակ Հարարիի, Քնեսսետ

Քնեսետի լիագումար նիստը հավաքվեց՝ հատուկ քննարկելու Հայոց ցեղասպանության հարցը: Լսման սկզբում Քնեսեստի նախագահն ասաց, որ քննարկման թեման ոչ թե Թուրքիային արհամարհելն է, այլ այն, որ «մենք պարտավոր ենք մեր ձայնը բարձրացնել, երբ մյուս ժողովուրդներն էլ են գնտվում բնաջնջման վտանգի տակ»: Խորհրդարանի անդամներից մեկը՝ Էլդադը, ասաց. «Թուրքիան պետք է ընդունի իր պատասխանատվությունը գործած պատմական հանցանքի համար»: 

Հնարավո՞ր է արդյոք, որ Քնեսետը կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Քնեսետի լիագումար նիստը հավաքվեց այսօր՝ հունիսի 12-ին, հատուկ քննարկելու Հայոց ցեղասպանության հարցը: Քնեսետի նախագահ՝ Ռուվին (Ռուբի) Ռիվլինը ասաց, որ ժամանակն է, որպեսզի հրեա ժողովուրդը ճանաչի մյուս ժողովուրդների ողբերգությունը:

Քննարկման սկզբում արված իր հայտարարություններում Ռիվլինը բացատրեց, որ հրեա ժողովուրդը չի կարող անտեսել նման ողբերգությունը, քանի որ հայերից հետո հասավ «մեր հերթը»: Նախագահը նաև պարզաբանեց, որ «սա մեղադրանք չէ և ոչ էլ մարտահրավեր ներկայիս թուրքական կառավարությանը, բայց մենք պետք է մեր ձայնը լսելի դարձնենք, երբ մյուս ժողովուրդներն են գնտվում բնաջնջման վտանգի տակ»,-ասաց Ռիվլինը:

«Նրանք, ովքեր մտածել և ի կատար են ածել հրեաների հանդեպ Վերջնական Վճիռը, տպավորված էին այն գաղափարով, որ աշխարհը լուռ կմնար և երբեք ոչինչ չէր ասի, ինչպես որ եղավ Հայոց Ցեղասպանության ժամանակ և դրանից հետո: Անհնար է պատկերացնել, որ Քնեսետը կանտեսի սա», ավելացրեց Ռիվլինը: Այս խոսքերն ասվեցին Հայոց Ցեղասպանության տարելիցի օրակարգի առաջարկը քննարկելու ժամանակ: 

Առաջարկի նախաձեռնողներից մեկը՝ Քնեսսետի անդամ Արիե Էլդադը («Էհուդ Լյումի» կուսակցությունից) ասաց, որ Թուրքիան պետք է ճանաչի պատմական հանցագործության հանդեպ պարտականությունները: «Երբ կարդում ես Հայոց Ցեղասպանության մասին պատմող վկայությունները, թվում է, թե սա ուղղակի գլխավոր փորձն է այն ամենի, ինչ տեղի ունեցավ մեզ հետ 25 տարի անց»,-ասաց Էլդադը և շեշտեց, որ քննարկում չի առաջարկվում, քանզի Թուրքիայի հետ հարաբերությունները լարված են:

Մերեց կուսակցության նախագահ Զեհավա Գալ-Օնը, ով Էլդադի հետ նույնպես այս քննարկման առաջարկի նախաձեռնող էր, ասաց, որ այս Ցեղասպանությունը կոծկվեց երկար տարիներ՝ շնորհիվ երկրի արտաքին քաղաքականության: Գալ-Օնը ասաց, որ այս քննարկման անցկացման ժամանակահատվածը կարող է խնդրահարույց լինել Թուրքիայի հետ ներկայիս հարաբերությունների պատճառով: «Մենք պետք է վերջ դնենք Թուրքիայի հետ ճգնաժամային հարաբերություններին, և Իսրայելը բավականին ուժեղ է՝ ներողություն խնդրելու քաղաքացիների սպանության համար: Սա միայն Ցեղասպանության ճանաչման հարցը չէ, այլ նաև ներողություն խնդրելու»,-ասաց Գալ-Օնը:

Քնեսետի անդամ Գալ-Օնը շեշտեց, որ սա մարտահրավեր չէ թուրքերին: «Սա մեր առաջնային բարոյական պարտավորությունն է որպես հրեա ժողովուրդ զգացմունքայնություն ցուցաբերել ուրիշների դժբախտության հանդեպ»,- ասաց Գալ-Օնը իր ելույթի ժամանակ: Քնեսետի անդամ Դով Հանին (Հադաշ կուսակցությունից) նույնպես խոսեց և նույնիսկ մեջբերում արեց Հիտլերի խոսքերից, ով այն հարցին, թե արդյոք նա չի վախենում հրեաների բնաջնջման թեմայի հանդեպ աշխարհի արձագանքից, պատասխանեց «իսկ ով է հիմա հիշում հայերին...»: 
 

http://news.nana10.co.il/Article/?ArticleID=903301&pid=54


 


BACK