հայ eng heb
armenia-israel.com armenia-israel.com





Նորություններ

25 06 2013
Իսրայելահայերի Պետախ Տիկվայի «Նաիրի» միության նամակը Եվրոպական հեռարձակողների միությանը

 Լուսանկարում  հանրաճանաչ «Դորիանս» ռոք խումբն է:
Այն վերցված է Եվրոտեսիլի պաշտոնական կայքից:
 
Այն ինչ տեղի ունեցավ մայիսի 19 - ին ուղղակի շոկ էր Իսրայելի հայկական համայքի համար: Եվրատեսիլի մրցույթների ժամանակ տեղի հայերը մեծ խանդավառությամբ էին մասնակցում քվեարկություններին՝ յուրաքանչյուր ընտանիք ուղարկելով բազմաթիվ, եթե ոչ հարյուր SMS հաղորդագրություն, ու ի զարմանս մեզ՝ այս տարի Իսրայելը Հայաստանին ձայն չտվեց. այն դեպքում երբ 2006թ.- ին օրինակ, Հայաստանը 8 միավոր ստացավ Իսրայելից, 2007-ին՝ 5 միավոր և 2008-ին՝ 8 միավոր: Ադրբեջանը նույն տարվա մրցույթին Իսրայելից ստացավ ընդամենը 3 միավոր: 2009-ին Իսրայելը 8 միավոր տվեց Հայաստանին, 6 միավոր՝ Ադրբեջանին, իսկ 2010-ին հայ երգչուհի Եվա Ռիվասն իր «Ծիրանի կորիզ» երգով ստացավ 12 միավոր, Ադրբեջանն ընդամենը՝ 6 միավոր: 
 
Մեր միությունը մի քանի օրերի ընթացքում փորձեց կապ հաստատել Եվրատեսիլի Իսրայելյան կազմակերպիչների հետ, բայց ապարդյուն: Հեռախոսահամարն,  որ փոխանցվել էր մեզ Երկրի Հեռուստատեսության ազգային գործակալությունն, չէր պատասխանում և մենք որոշեցինք ավելի հեռու գնալ և զանգահարեցինք Եվրոպական հեռարձակողների միություն, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Շվեցարիայի Ժնև քաղաքում  և զրուցեցինք Եվրատեսիլ երգի մրցույթի  գործադիր տնօրենի օգնական Ստեֆանի Քաֆլիշի հետ: Ներկայացրեցինք ողջ եղելությունն և տիկին Քաֆլիշի խնդրանքով անգլերեն լեզվով նամակ ուղարկեցինք մրցույթի տնորինությանը:

Իսրայելի հայկական համայնքի պատմության մեջ առաջին անգամ «Նաիրի» միության հիմնադիր կազմն որոշեց չլռել և տեր կանգնել հայերի քվեարկությանը:
 
Ստորև ներկայացնում ենք նամակի բնօրինակն ու հայերեն թարգմանությունը:
 
Ներբեռնել  բնօրինակն անգլերեն
 
Ներբեռնել  հայերեն թարգմանությունը
 
WWW.NAIRI.DO.AM 
 

 


BACK