հայ eng heb
armenia-israel.com armenia-israel.com





Նորություններ

01 02 2012
Նամակ Քնեսսետին

Jewish Community of ArmeniaՔնեսետի հարգարժան պատգամավորներ

Հոլոքոստի զոհերի հիշատակման միջազգային օրը մենք՝ Հայաստանի հրեական համայնքի անդամներս և Երևանում Հոլոքոստի ու Հայոց Ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ հավաքվածներս, գլուխ ենք խոնարհում ողբերգության կրակի մոտ, անմեղ զոհվածների առաջ:
«Մենք հիշում ենք»: - Հենց դա է գրված մեր հուշարձանի վրա: Հոլոքոստի դասերը չի կարելի անցյալում թողնել, ինչպես և չի կարելի մոռացության տալ Հայոց Ցեղասպանության՝ այդ անմարդկային ատելության և չարի բացառիկ արտահայտման դասերը:
Մենք կոչ ենք անում Ձեզ՝ հարգելի պատգամավորներ, ակտիվացնել ջանքերը Օսմանյան Թուրքիայում հայերի Ցեղասպանության ճանաչման համար, որը կօգնի վերականգնել պատմական արդարությունը այն ազգի հանդեպ, որի ճակատագիրը այդքան նման է հրեա ժողովրդի ճակատագրին:
Դա ամբողջ աշխարհին կապացուցի Իսրայել պետության ուժը, իմաստությունն և անկախությունը:
Այս տարին հայտարարվել է Հոլոքոստի զոհ դարձած երեխաների հիշատակման տարի: Բոլոր ազգերի երեխաները պետք է ապրեն առանց սպառնալիքների աշխարհում՝ պահպանելով բոլոր ցեղասպանությունների անմեղ զոհերի մասին հիշատակը:
Մենք պատասխանատու ենք նրանց առաջ` բոլոր կայացրած որոշումների համար:
Մենք միավորում ենք մեր ձայները Իսրայելի և հրեա ժողովրդի ձայնի հետ, որն ասում է «Այլևս երբեք»:

Հայաստանի հրեական համայնքի նախագաh
Ռիմա Վարժապետյան (Ֆելլեր)

27.01.2012 ք. Երևան



 Многоуважаемые депутаты Кнессета!



В Mеждународный день памяти жертв Холокоста мы ,члены Еврейской Общины Армении и  все собравшиеся в Ереване у памятника жертвам Холокоста и Геноцида армян,склоняем свои головы перед безвинно погибшими в огне Катастрофы.
Мы помним! Именно это написано на нашем памятникe.
Уроки Холокоста нельзя оставить в прошлом так же ,как нельзя придать забвению и уроки  Геноцид армян-этого беспрецедентного проявления зла и нечеловеческой ненависти.
Мы призываем вас,уважаемые депутаты,активизировать усилия по признанию Геноцида армян в Османской Турции,что поможет восстановить историческую справедливость в отношении народа,судьба которого так схожа с судьбой еврейского народа.
Это еще более докажет всему миру силу ,мудрость и независимость государства Израиль.
Этот год объявлен годом памяти детей – жертв Холокоста.Дети всех народов должны жить в мире без угроз,сохраняя память о безвинных жертвах всех геноцидов
Мы ответственны перед ними за все принимаемые  решения.
Мы присоединяем свои голоса к голосу Израиля и еврейского народа
кто говорит – » Никогда больше!».

Председатель Еврейской Общины Армении
Римма Варжапетян(Феллер)
27.01.2012 г.Ереван


BACK