հայ eng heb
armenia-israel.com armenia-israel.com





Նորություններ

01 06 2012
Մարկո Պոլոն Հայաստանում – Մագմա Չելենջի կին հետախույզները

TatevՇավուոտ տոնից առաջ էր: Այդ օրերին իմ անձնական աշխարհը պտտվում է մի մեծ ծրագրի շուրջ` կոլաժների վաճառք, որոնց թեման Առաջին պտուղներն են: Իմ մտքերը բավականին շատ տարված են առաջին պտուղների մասին թեմաներով: Որպես ավագ դուստր, որից հետո երկու որդիներ են ծնվել, ես այդ տեղի մասին շատ լավ գիտեմ և ինձ հարմար եմ զգում այդ դերում: Ինձ համար ավագ լինելը ամենևին էլ բեռ չէ, այլ կյանքի մի ձև, որն ես եմ հավանաբար ընտրել ինձ համար:
 

Ես գիտեմ երբեմն համարձակ, երբեմն էլ հիմար ընտրություն կատարելու և նոր արկածներից հաճույք ստանալու նրբություններն, որոնց դասակարգումը, սակայն, կարելի է տալ միայն հիմնվելով արդյունքների վրա: Սա իմ բնական կարիքն է, որը գրեթե միշտ հիմնված է այնպիսի ճանապարհի ընտրության վրա, որով դեռևս ոչ ոք չի անցել կամ առնվազն ոչ ոք մինչ այժմ դա ինձ նման չի արել: 
 
Երբ երեխա էի, մայրս ինձ քաջալերում էր և խորհուրդ տալիս քայլել և իմ սեփական ճանապարհը անցնել, նույնիսկ երբ արդյունքը կարող էր մի քիչ անհարմար լինել կամ երբ այլընտրանքը ավելի հեշտ և գրավիչ էր: «Միշտ կանգ առ և հարցրու ինքդ քեզ, թե դա քեզ հարմար է: Ես այս նախադասությանը շատ լուրջ վերաբերվեցի, նույնիսկ շատ ավելի լուրջ, քան ակնկալվում էր այդ խոսքն ասելիս: Իհարկե, միշտ չէ, որ հեշտ էր ընտրություն կատարել, բայց դա ոգևորիչ և միակ պատշաճ ձևն էր և շատ է ինձ համապատասխանում` ի տարբերություն այլ ուղիների:   

Ես գիտակցում եմ, որ ամուր կապ կա իմ և այն մարդկանց միջև, ովքեր քայլում են այլ ուղիներով, անձնական ուղիներ ունեցող այն մարդկանց նման, որոնց չեն շփոթեցնի շուրջբոլորը առկա բազմազանությունը և ովքեր համառորեն շարունակում են իրենց ուղին հարթել: Երբ ես նկատում են նման մեկին` ճամփորդության պոտենցիալ անդամին, ես միանում եմ նրան և հաճույք ստանում այս ճամփորդությունը նրա հետ կիսելուց:


Անցած տարի Մագմա Չելենջի կանանց հետ իմ հանդիպումը բնական և ամուր կապեր ստեղծեց: Դա այնպիսի ամուր կապ էր, որ անցած տարվա ընթացքում ավելի ու ավելի ուժեղ դարձավ: Խիզախ և նորարար կանայք նոր տարածքներ են ուսումնասիրում և ամեն տարի կազմակերպում արկածային մի ճամփորդություն այնպիսի մի ձևով, որ ոչ մի այլ կին նրանցից առաջ չի իրականացրել և ոչ այն ձևով, ինչպես որ նրանք են դա անում: 

ArmeniaԱյս տարի ընտրված ուղղությունը առավել կախարդական է. դա Մետաքսի ճանապարհն է Հայաստանում և մեկ այլ փոքր պետությունում, որի անունն է Լեռնային Ղարաբաղ: Երկիր, որի մասին գրեթե ոչ ոք տեղյակ չէ, ոչ ոք իրականում չի ճանաչում դրա գոյությունը, միայն հենց ինքը` պետությունը: Չնայած, երբեմն դա բավարար է:
Մեծ առավելություն է բացահայտել մի երկիր, որ այդքան հարուստ է բնական ռեսուրսներով, որտեղ մարդկային ռեսուրսները ևս գեղեցիկ են, մարդիկ, որոնց մասին մինչ այժմ միայն հայերը գիտեին:
.
Ուղևորությունը շարունակվում է Մետաքսի ճանապարհի երկայնքով` ձգվելով քաջ և արկածախնդիր առևտրականների և վաճառականների հետքերով, ովքեր լքեցին իրենց գյուղերը, երբեմն նույնիսկ մի քանի տարով, և փաստացի անհետացան: Նրանք թափառեցին ոլոր-մոլոր ճամփաներով, կուլ տալով ձյունոտ սարերի գագաթների, վայրի անտառների և հոսող գետերի դրամատիկ բնապատկերները: Սրանք դաժան ժամանակներ էին, և ճանապարհին նրանք ավազակների էին հանդիպում, շատ խելացի մանրավաճառների, բազմաթիվ այլ արկածների ու լուրջ վտանգների:

Նրանք, ովքեր հաջողությամբ ավարտեցին այս ճանապարհորդությունները, փառքով և մեդալներով հետ վերադարձան տուն, նստած երկսապատավոր ուղտերի վրա, բեռնված բազմաթիվ ապրանքներով, էկզոտիկ համեմունքներով, հիանալի մետաքսե գործվածքներով և այնպիսի պատմություններով, որոնք կարող էին ամբողջ գյուղին հավաքել և ստիպել բոլորին ուշադիր իրենց լսել: Նրանք, փաստացի, տեղեկությունների հաղորդման այդ ժամանակվա ցանցերն էին, որոնք փոքր գյուղը կապում էին սարերից այն կողմի գտնվող մեծ աշխարհի հետ:

Հայաստանով և Լեռնային Ղարաբաղով դեպի Մետաքսե ճանապարհ Մագմա-յի ուղևորությունը հիմնված է վերը նշված ուղու վրա: Այս տարի, պատմության մեջ առաջին անգամ Իսրայելի կանանց պատվիրակությունը կհասնի այնտեղ: 
Հնագույն ճանապարհների վրա հետախույզների թողած փոշին է, փաստացի, որ ոգեշնչում է այս կանանց:
Ցանկացած արկածախնդիր մեծ հաճույք կստանա անձամբ հետախույզ դառնալու բացառիկ հնարավորությունից` քայլելով այն ճանապարհներով, որտեղով երբեք ուրիշ կանայք չեն քայլել և նոր ուղի հարթել, որպեսզի այլ կանայք ևս հետևեն դրան:

Կար մի ժամանակ, երբ տղամարդիկ էին առնչվում առևտրի հետ և թափառում էին վտանգավոր ճամփաներով, որպեսզի կարողանան իրենց կանանց համար աշխարհի ծայրից հետաքրքիր գանձեր բերեն: Հայաստանի ճանապարհներին, այդ հին օրերի տղամարդ մանրավաճառների փոխարեն այսօր կարելի է տեսնել կին առևտրականների, ովքեր պատրաստում են իրենց սեփական ապրանքները նույն եղանակով, բայց շուրջը ապրող տարբեր մարդկանց համար: 

 Այս նոր կանայք իրենց ճանապարհորդության ընթացքում պատրաստվում են բացահայտել և հավաքել սերնդեսերունդ մորից աղջկան անցած հնագույն ավանդույթներն ու գիտելիքները, աշխարհից գրեթե վերացած արտադրության մեթոդները, ապրանքներով և իրական գանձերով բեռնված շուկաները:  
 Տեղի խոհանոցը առատ է ամենատարբեր բարիքներով: Այս հողը օրհնված է մեծ քանակությամբ ջրով և բարձրորակ հողի մրգերով, որոնք գերազանց հումք են հանդիսանում տնային պայմաններում պատրաստված պարզ և համեղ կերակուրների համար: Կերակուրները այս ճանապարհորդության ընթացքում պատրաստվում են Մագմա թիմի ղեկավարության` փորձառու կանանց կողմից, ովքեր ժամանում են նոր վայր, սովորում ճաշ պատրաստել` նախապես իրենց հետ բերելով խոհանոցային պարագաներ` բաց չթողնելով և ոչ մի մանրուք:
Տեղական ուտեստները հաճելի համ ու հոտ են հաղորդում և նկատելի է, որ այս կանայք հաճույք են ստանում ամեն անգամ տարբեր կանանց համար այս առիթը ստեղծելուց: 

Ամբողջ ճանապարհորդությունը կառուցված է տպավորիչ և զարմանալի փորձությունների վրա, ինչպիսիք են օրինակ կամավորական աշխատանքները տեղի համայնքների համար, վանքում գիշերելը և ճանապարհի պանդոկներ` քարավանատներ այցելելը, որտեղ առևտրականները և հետախույզներն են գիշերել` ճանապարհից հանգստանալու համար: 

Այս տարածքում գաղտնիք և կախարդանք կա, և ամբողջ ճանապարհորդությունը հիմնված է զարմանալի իրադարձությունների և փորձությունների վրա: Ես, իհարկե, չեմ բացահայտի ձեզ համար, թե ինչ է թաքցնում այս ճանապարհորդությունը: Խորհուրդ եմ տալիս անձամբ դա անել: Սակայն, կա մի փոքրիկ գաղտնիք, որ ես կարող եմ ձեզ ասել այս տարի. դա այն է, որ ես արտոնություն ունեի աջակցել խորհրդատվությամբ և փորձությունը հստակեցնելով: Ամբողջ փորձառու և ստեղծագործ թիմը շատ լավ աշխատեց` կազմելու այս ճանապարհորդության ծրագիրը, և քանի որ ես էլ էի մասնակցում այս ուղևորությանը, ես շատ եմ ուզում պատմել ձեզ դրա մասին և այն մասին, թե որքան բացառիկ, հուզիչ և զարմանալի փորձություն էր դա:    

Armenia_1Երաշխավորված է, որ այս հաջողակ կանանց խումբը, հնարավորություն ունենալով մասնակցել այս փորձությանը, տուն կվերադառնա մեծ նվերով:
Ամենագնաց մեքենայի մեջ գտնվող 4 կանանց ինտենսիվ փոխազդեցությունը 10 լարված օրերի ընթացքում և այս փոխազդեցությունների շուրջ հաստատված բոլոր փորձությունները ուղղակի հրաշալի են, և հանգամանքները չեն դադարում կրկին ու կրկին զարմացնել` նույնիսկ այն մարդկանց, ովքեր նախագծել են այս ծրագիրը: 
 
Այս ծրագրի հետևում կանգնած են կանանց համար դժվար ճամփորդությունների կազմակերպման բնագավառի ամենափորձառու մարդիկ` Իֆատ Յեգերը և Մենահեմ Աբադին, ովքեր արդեն մի քանի տարի է աշխատում են դաշտային ուղևորությունների բրենդային թեմաների (օրինակ` §Անապատի թագուհին¦, Սուբարու Դրայվ կամ Իսուզու Չելինջ) ստեղծման և ղեկավարման գործում: Յեգերն ու Աբադին հիմնել են Մագա ընկերությունը, որպեսզի ստեղծեն նոր ուղևորություններ միայն կանանց համար, ովքեր ունեն բարձր որակներ և նպատակներ: 

 Նրանց հետ մեկտեղ Մագմա ծարգրում կան շատ մարդիկ, ովքեր տարբեր ղեկավարման թիմեր են ներկայացնում, ինչպես օրինակ արտադրանքի ստեղծման թիմ, պահակախմբային թիմ, ուղեկցողների թիմ և բժշկական թիմ, ովքեր տարիներ շարունակ ակտիվ մարդկային ուժեր են եղել և ղեկավարել են §Անապատի Թագուհին¦: Այս մարդիկ շատ մեծ մասնագիտական փորձ են ձեռք բերել աշխատելով կազմակերպությունում և ստեղծելով նմանատիպ բարձրորակ դաշտային և տեղանքային ուղևորություններ: Նրանք, փաստորն, մի թիմ են, որն ի վիճակի է իրականացնել ցանկացած տեսակի երազանք, որ կարելի է պատկերացնել: 
Մագմա-յի ուղևորությունները այնպիսի արտադրանքի օրինակ են, որը կարող է բոցավառվել միայն այդ ուղևորությանը մասնակցողների կամ կազմակերպիչների կրակից: Մագմայի կրակը արագորեն և մեծ ուժով տարածվում է այն բոլորի միջև, ովքեր ստեղծում են այս հրաշալի և գեղեցիկ ծրագիրը:

Տասնմեկ օր տևած այս ուղևորությանը մասնակցած կանայք բաժանված են 4 կամ 5 կանանցից բաղկացած թիմերի և միասին նրանք պետք է հաղթահարեն տարբեր ֆիզիկական, կազմակերպչական և անձնական փորձություններ: Ճանապարհորդությունն ընթանում է մրցույթի տեսքով և հաղթող թիմը ¥որը ընտրվում է ուղևորությանը մասնակցող բոլոր կանանց որոշմամբ¤ ստանում է իրավունք` այս մեծ ճանապարհորդությանը անվճար մասնակցելու հնարավորություն տալ այլ կանաց:

Ներկայումս դեռևս ընթանում է ուղևորությունների համար գրանցումը:
Կարող եք դիմել omer@magma-challenge.com էլէկտրոնային հասցեով կամ 03-9796048 հեռախոսահամարով: Գրանցումը բաց է 24 և բարձր տարիքի, ինչպես նաև հավատացյալ և պահպանողական կանանց համար: ՄԱԳՄԱ տարածքում ուղևորության մասին մանրամասն տվյալներ կարող եք ստանալ ՄԱԿՕ ինտերնետ կայքում:

Խորհուրդ եմ տալիս ինքներդ ձեզ 10 օր ազատություն տալ և հրավիրում եմ ձեզ ձեր և ձեր շրջակա միջավայրի հետ դժվարին դիմակայության: Մեծ հնարավորություն կա, որ դուք կհասնեք աշխարհի ծայրը` ուղղակի բացահայտելու, որ իրական աշխարհը մշտապես ձեր ներսում է, ուր էլ որ գնաք:


Թարգմանության հեղինակ՝ Ամալյա Հարությունյան

http://karen-shavit.blogspot.com/2012/05/blog-post_15.html

 
 


BACK