հայ eng heb
armenia-israel.com armenia-israel.com





Նորություններ

25 12 2011
Նախադեպ դառնալու ճանապարհին: Իսրայելի Քնեսսետի կրթության հանձնաժողովը նախատեսում է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը

Թարմացվել է 20:02 12/25/2011

Նադավ Պերրի


Իսրայելի Քնեսսետի կրթության հանձնաժողովը նախատեսում է անդրադառնալ այդ նուրբ հարցին և ճանաչել Հայոց Ցեղասպանությունն, որն իրականացրել են թուրքերը գրեթե մեկ դար առաջ: Դեռևս հայտնի չէ, թե արդյոք ինչ բառեր են օգտագործվելու. Հոլոքոստ թե Աղետ, բայց սպասվում է հարցի աննախադեպ ճանաչում: Վարչապետի գրասենյակը խնդրել է Քնեսսետի խոսնակին լսումների ժամանակ թույլ չտալ սադրանքներ ընդդեմ Թուրքիայի:

Հնարավոր են արդյոք  հարաբերությունների հետագա վատթարացում Թուրքիայի հետ.  Ինչպես սպասվում է Քնեսսետի կրթության հանձնաժողովը՝ վաղը (երկուշաբթի), կորոշի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Գրեթե մեկ դար առաջ թուրքերի կողմից հայերին պատճառած այս ողբերգությունը տասնյակ տարիներ շարունակ շատ զգայուն հարց է Թուրքիայի իշխանությունների համար:

 Դեռևս պարզ չէ, թե ինչ ճշգրիտ ձևակերպում կօգտագործվի՝ Հոլոքոստ, Աղետ և այլն: Շնորհիվ զգայուն հիմնահարցի, Քնեսսետի նախագահ Ռուվեն Ռիվլինը, ակնկալվում է, որ կմասնակցի վաղվա նիստին: Վարչապետի գրասենյակում մտահոգություն կա այս զգայուն քննարկման շուրջ: Վարչապետի գրասենյակի ազգային անվտանգության խորհրդի ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել պարոն Ռիվլինի հետ:

Պարոն Ամիդռոռը խնդրել է  պարզաբանել, թե ինչպիսի ընթացք կունենա քննարկումն և խնդրել է Քնեսսետի նախագահին  չքննարկել այլ հարցեր և թույլ չտալ սադրանքներ: Այս նախագծի նախաձեռնությունը պատկանում է  Քնեսսետի պատգամավորներ՝ Զահավա Գալ-Օնին(«Մեռեց») և Արիե Էլդադին(«Ազգային միաբանություն»): Վերջին տարիներին եղել են բազմաթիվ առաջարկներ հարցը Քնեսսետում քննարկելու հետ կապված, բայց դրանք մերժվել կամ հետաձգվել են:   
Այժմ թվում է, թե աննախադեպ այս որոշումը կայացվելու է:

 http://news.nana10.co.il/Article/?ArticleID=855171



BACK