հայ eng heb
armenia-israel.com armenia-israel.com





Նորություններ

15 12 2011
Սուրբ Ծնունդին նախապատրաստվելիս

PREPARING FOR CHRISTMAS

 

13 դեկտեմբերի, 2011

 

Զբոսաշրջության նախարար Ստաս Միսեժնիկովը երեկ` դեկտեմբերի 12-ին, ողջունեց Երուսաղեմում հավաքված Իսրայելի քրիստոնեական համայնքի ղեկավարներին, դեսպաններին, տարբեր կրոնական դավանանքների անդամներին, ինչպես նաև Իսրայելի զբոսաշրջության և ուխտագնացության բնագավառի ներկայացուցիչներին և շնորհավորհեց գալիք Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: «Իսրայելի քրիստոնեական համայնքը իր բազմաթիվ դավանանքներով ամբողջ աշխարհի հարյուր միլիոնավոր հավատացյալների հետ միասին ներկայացնում է ներգնա զբոսաշրջության առանցքային կետերից մեկը, կամուրջ խաղաղության և Սուրբ Երկրի ուխտագնացությունների աջակցության համար»,- նշեղ նախարարը: Համաձայն զբոսաշրջության նախարարության վիճակագրության, 2011-ի առաջին կեսին 1.6 մլն զբոսաշրջիկ է այցելել Իսրայել, որոնց 60 տոկոսը քրիստոնյաներ են եղել: Զբոսաշրջության նախարարությունը սպասում է մոտ 90.000 զբոսաշրջիկների այցի Սուրբ Ծննդյան տոներին, որոնց 1/3-ը ուխտավորներ, ովքեր այցելելու են սուրբ վայրեր և մասնակցելու են Բեթղեհեմում և Նազարեթում Սուրբ Պատարագի մեծամասշտաբ հանրային տոնակատարություններին:

Ministry of tourism


BACK