հայ eng heb
armenia-israel.com armenia-israel.com





Նորություններ

13 07 2015
Օպերային հայտնի երգչուհի Սիվան Ռոթեմ. «Շատ էի ցանկանում ելույթ ունենալ Երեւանում»

Famous Israeli soprano Sivan Rotem

Իսրայելցի օպերային երգչուհի Սիվան Ռոթեմը ծնվել է Արգենտինայում, բայց իր ստեղծագործական կյանքի ընթացքում բազմիցս շրջագայել է աշխարհի տարբեր երկրներում եւ ելույթ ունեցել բազմաթիվ բեմերում։ Սիվանը բավականին մեծ ճանաչում ունեցող երգչուհի է Իսրայելում եւ իր արժանավոր տեղն ունի օպերային արվեստում։

Famous Israeli soprano Sivan Rotem

 

Այս տարի Սիվան Ռոթեմը հրավիրված էր Հայաստան՝ ելույթ ունենալու հունիսի 30-ին Իսրայելի անկախության 67-րդ հոբելյարի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը։ Երգչուհին ներկայացրել է մի քանի ստեղծագործություն, այդ թվում՝ իսպաներեն երգեր։

 

NEWS.am STYLE –ի հետ զրույցում Սիվանը կիսվել է իր տպավորություններով եւ խոսել Երեւանի մասին, ուր նա այցելել է ընդամենը մի քան օրով։

Famous Israeli soprano Sivan Rotem

«Գեղեցիկ եւ էկզոտիկ քաղաք է։ Երեւանը շատ եմ հավանել՝ հատկապես մարդկանց։ Այստեղ մարդիկ շատ բարի են։ Անգամ անգլերեն չիմանալով՝ չեն մերժում եւ ժպտադեմ օգնում են»։ Երգչուհու խոսքով՝ նա ծանոթ է հայկական մշակույթին եւ երաժշտությանը, քանի որ Իսրայելում շատ հայեր կան։ «Շատ կցանկանայի ելույթ ունենալ Երեւանի ավելի մեծ բեմերում։ Ես նաեւ եղել եմ օպերայում եւ հուսով եմ, որ ինձ կհաջողվի մեծ համերգ տալ այստեղ»,- նշել է երգչուհին։

Famous Israeli soprano Sivan Rotem

 

Ի դեպ, սա երգչուհու առաջին այց չէ Հարավային Կովկաս։ Պարզվում է, Սիվան Ռոթեմը վրացական արմատներ ունի. 

 

«Հայրս ծնվել է Թբիլիսիում։ Ես բախտ եմ ունեցել ելույթ ունենալ Վրաստանի ազգային օպերային նվագախմբի հետ»։ 

 

Famous Israeli soprano Sivan Rotem

Մեզ հետ զրույցում Ռոտեմը նաեւ նշել է, որ արվեստի մեջ շատ կարեւոր է համագործակցել այլազգի երգիչ-երգչուհիների հետ։ «Կարծում եմ՝ շատ կարեւոր է իմ ներկայացրած ավանդական, ֆոլկ երաժշտության, տանգոյի եւ նման այլ երգերի միջոցով հանդիսատեսին բերել օպերային երաժշտության աշխարհ»,- ավելացրել է նա։

NEWS.am STYLE


http://style.news.am/arm/news/23425/operayin-haytni-ergchuhi-sivan-rotem-shat-ei-cankanum-eluyt-unenal-erevanum.html






BACK