հայ eng heb
armenia-israel.com armenia-israel.com





Նորություններ

13 08 2012
Հայֆայի Սբ. Եղիա Եկեղեցին Վերագտնում է իր Վաղեմի Գեղեցկութիւնն ու Թարմութիւնը

 
         Հայֆայի Սբ. Եղիա եկեղեցի
 
    Հուլիս 9, 2012թ-ին Հայֆայի Սբ. Եղիա եկեղեցում սկսուեցին արտաքին վերանորոգական աշխատանքները ձեռամբ եկեղեցւոյ հոգեւոր հովիւ Տ. Տիրայր Քհն. Յովակիմեանի եւ նուիրատւութեամբ մի շարք եկեղեցասէր հայորդիների:
 
 

Նորոգւում են եկեղեցու ճակատային մասը աստիճաններով հանդերձ, ինչպէս նաեւ աջ եւ ձախ կողմի պատերը ամբողջութեամբ: Առաջին նուիրատւութիւնը այս տարուայ մէջ եղել է Հունուար ամսին եւ երկու օդափոխիչ համակարգ է տեղադրուել եկեղեցու ներսում: Մայիս ամսին Եկեղեցու Խորանի ներքնամասում տեղադրուել է մի գեղեցիկ խաչ-խճանկար:
 
 

Միեւնոյն ժամանակ եկեղեցու կենտրոնում տեղադրուել է հնաոճ բիւրեղապակեայ մի ջահ: Ամբողջութեամբ փոխուել են նաեւ եկեղեցու աստիճանների բազրիկները: Խաչը, ջահն ու բազրիկները նոյնպէս նուիրատւութիւններ են:
 
 

Այն անձինք ովքեր իրենց լուման են ներդրել Հայֆայի հայ եկեղեցու բարեզարդման համար, չեն ցանկանում որպէսզի հրապարակուի իրենց անունները, որպէսզի իրենց վարձքը երկնքից լինի: Սբ. Եղիա հայոց եկեղեցին միակ հայկական շինութիւնն է Հայֆայի մէջ եւ գրեթէ 1 դար շարունակ ծառայել եւ ծառայում է Հայֆայի հայ համայնքին իր հոգեւոր եւ ազգային գործունէութեամբ: Այն պատկանում է Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեանը:
 
www.Nairi.do.am
 

BACK