հայ eng heb
armenia-israel.com armenia-israel.com





Նորություններ

12 10 2012
Հիվանդության պատճառով 93 տարեկան հասակում կյանքից հեռացավ Երուսաղեմի Հայոց Պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը

 
Նկարում ՝ Վեհփառ Հայրապետը հանդիսավորությամբ  Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի համաձայն Հանրապետության բարձրագույն «Ս.Մեսրոպ Մաշտոց» շքանշանով է պարգևատրում Երուսաղեմի Հայոց Պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանին՝ գահակալության 20, քահանայության 70, և ծննդյան 91-ամյակի կապակցությամբ : 23.03.10թ.
 
 
Այսօր առավոտյան ժամը 9:50 րոպեին ծանր հիվանդության պատճառով 93 տարեկան հասակում կյանքից հեռացավ Երուսաղեմի Հայոց Պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը:  Իսրայելահայերի Նաիրի միության անունից ցավակցում ենք Հոգևոր Հովվի ընտանիքին ու հարազատներին:
  
     Ստորև ներկայացնում ենք Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի տրամադրած
կենսագրական տվյալներն արևմտահայերեն տարբերակով՝
 
ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ ԹՈՐԳՈՄ ՊԱՏՐԻԱՐՔ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
 
     Ամենապատիւ Թորգոմ Պատրիարք Մանուկեանը ծընած է Իրաք, Պաղտատէն մէկ ժամ հեռւ Պաքուպա գիւաքաղաքին մօտ հաստատուած եւ Վանէն տարագրուած հայ գաղթակայանին մէջ, 16 Փետրուար 1919-իՆ: Իր Հայրը՝ Իվանը,ծնած է Հայաստան,Դիլիջան, եւ մայրը Նարկիզ Վարդանեանը, Աղբակ (Վան)։ Բազմանդամ ընտանիքի զա­ւակն է (վեց եղբայրներ եւ մէկ քոյր՝ Անդրանիկ, Համազասպ, Աւետիս, Սուրէն, Խաչիկ, Վարդան եւ Ծովիկ)։ Աւետիսը, շրջանաւարտ ըլլալով Պաղտատի Ս. Թարգմանչաց նախակրթարանէն, 1931 Նոյեմբեր 1-ին կ՚ըն–դունուի աշակերտ Երուսաղէմի ժառանգաւորաց Վարժա­րանի։ 1936 Օգոստոս 2-ին, իր դասընկերներով, Սարկաւագ կր ձեռնադրուի Թորգոմ Պատրիարք Գուշակեանի ձեռամբ։ 1939 Յուլիս 23-ին կուսակրօն Աբեղայ կը ձեռնադրուի ձե­ռամբ Մեսրոպ Պատրիարք Նշանեանի եւ կը վերակոչուի Թորգոմ Աբեղայ։ 1939-1946 Յուլիս 10 Թորգոմ Աբեղայ Մանուկեան, որպէս անդամ Սրբոց Յակոբեանց Միաբանութեան, կը ծա­ռայէ՝ զանազան պաշտօններ ստանձնելով։ Ուսուցիչ է Սըրբոց Թարգմանչաց Վարժարանի, իսկ ժառանգաւորաց Վար­ժարանի մէջ՝ դասախօս եւ Մարզանքի ուսուցիչ, Տպարանի Տեսուչ, «Սիոն» պաշտօնաթերթի խմբագրութեան անդամ, Ժառանգաւորաց Վարժարանի Փոխ տեսուչ։ Վարդապետական Աստիճան կը ստանայ 1946 Մայիս 16-ին, Սրբոց Յակոբեանց Տաճարին մէջ, ձեռամբ Կիւրեղ Պատրիարք Իսրայէլեանի։ Միացեալ ՆաՀանգաց Արեւելեան Թեմի Առաջնորդ Տիրան Եպս. Ներսոյեանի հրաւէրով Նիւ-Եորք կը ժամանէ 1946 Յուլիս 26-ին եւ կը նչանակուի Հոգեւոր Հովիւ Ֆիլատելֆիոյ Ս. Երրորդութիւն Եկեղեցւոյ։ Նոյն ատեն եղած է Այցելու Հովիւ Ռիչմընտ Վիրճինիայի եւ Ուաչինկթըն Մայ­րաքաղաքի Հայ Համայնքներուն։ Ան երկու շրջանով անդամ ընտրուած է Թեմական Խորհուրդին (1947-1954): 1951 Նոյեմբերին կը նշանակուի Թեմակալ Առաջնոր­դի Փոխանորդ եւ կը փոխադրուի Նիւ-Եորք։ Ան կը ստանձնէ կառուցուելիք Ս. Վարդան Մայր Տաճարի, Մշակութային Կեդրոնի յանձնախումբի, Յարաբերութեանց Գրասենեակի վարիչի պաչտօնը, ինչպէս նաեւ՝ Լոնկ Այլընտի Սրբոց Նահատակաց եկեղեցւոյ համայնքին կազմակերպման եւ այցե­լու հովիւի պարտականութիւնները։ 1955-ին Երուսաղէմ կը վերադառնայ։ Պաշտօններ կը ստանձնէ իբրեւ Միաբանական ժողովի Ատենապետ,Դիւա­նապետ, Տեսուչ եւ ուսուցիչ Երուսաղէմի ժառանգաւորաց Վարժարանի եւ Ընծայարանի, ուսուցիչ Թարդմանչաց երկ­րորդական Վարժարանի։ 1960-ին Թորգոմ Վարդապետ, վերադառնալով Միա­ցեալ Նահանգներ, կբ հետեւի Գէյմպրիճ Մասաչուսէցի Եպիսկոպոսական Աստուածաբանական Վարժարանի դասըն­թացքներուն։ 1962-ին կ՚ընտրուի Առաջնորդ Գալիֆորնիոյ թեմին։ Իր առաջնորդութեան չորս տարիներուն զարկ տուած է թե­մի համայնքներու կրօնական, մշակութային եւ տնտեսական աշխատանքներուն։ 1962-ին, առաջին անգամ ըլլալով, կայցելէ Ս. էջմիա­ծին՝ մասնակցելու համար Ազգային Եկեղեցական Ժողովին եւ, իբրեւ Թեմակալ Առաջնորդ, Եպիսկոպոս կ՚օծուի Հոկ­տեմբեր 14-ին, Ամենայն Հայոց Վազգէն Ա. ՎեՀ. Կաթողիկո­սի ձեռամբ։ Թորգոմ Եպիսկոպոս Հիւսիսային Ամերիկայի Արեւե­լեան Թեմի Առաջնորդ կ՚ընտրուի 1966-ի Ապրիլ 30-ին եւ կը պաշտօնավարէ 24 տարի՝ հինգ անգամ վերընտրուելով։ 1990-ի Փետրուար 1-ին կը վախճանի Երուսաղէմի Պատրիարք Եղիշէ Արք. Տէրտէրեան, որու Թաղման Կարգէն յետոյ, Փետրուար 9-ին, Սրբոց Յակոբեանց Միաբանութեան Ընդհանուր ժողովը Պատրիարքական Տեղապահ կըրնտրէ Թորգոմ Արք. Մանուկեանը:

     Պատրիարքի ընտրութիւնը կը կատարուի Մարտ 22-իՆ: Ընտրութեան Իսրայէլեան եւ Յորդանանեան պետական ճանաչումը ստանալէն յետոյ, Հոկ­տեմբեր 27-ին Սրբոց Յակոբեանց Մայր Տաճարին մէջ տեղի կունենայ Գահակալութեան արարողութիւնը: Ամենայն Հայոց Վազգէն Ա. Վեհափառ Կաթողիկոսի վախճանումէն յետոյ (1994 Օգոստոս 19) Թորգոմ Պատ­րիարքը կ՚ընտրուի Կաթողիկոսութեան Տեղապահ (Օգոստոս 25) մինչեւ Ամենայն Հայոց Գարեգին Ա. ՎեՀ. Կաթողիկոսի րնտրութիւնը եւ գահակալութիւնը (5 Ապրիլ, 1995): Թորգոմ Պատրիարքի պատանութեան օրերէն երգի, երաժշտութեան եւ գրականութեան հանդէպ ունեցած՜ սէրը, քաջալերանքովը իր ուսուցիչներուն (մանաւանդ՝ ՇաՀան Ռ. Պէրպէրեանի եւ Յակոբ Օշականաի) ղինք կը մղեն ժրաջան գործունէութեան; Ան ունի հետեւեալ արդիւնքը։ Երգչախումբեր կը կազմակերպէ եւ համերգներ կը ներկայացնէ Պաղտատի մէջ (1946), Ֆիլատելֆիա եւ Նիւ– Եորք ( 1948-1951), Երուսաղէմ եւ Ամման ( 1957-1959): Միա­ցեալ Նահանգաց Արեւելեան Թեմին մէջ եւ Թեմին Առաջ­նորդ Տիրան Արք. Ներսոյեանի թելադրութեամբ՝ 1947-ին կը կազմակերպէ «Դպրաց Դասերու Ընկերակցութիւնը», կը հրատարակէ ձայնագրութեամբ «Պատարագի Մէջ Սարկա­ւագի Ուղեցոյցը», «Սարկաւագ» ձայնապնակր ել ձայներիզր ( 1960), «Ձեռաց Պատարագամատոյցը» ( 1963) (Հայերէն եւ Անգլերէն տառադարձութեամբ ու թարգմանութեամբ՝ Կոմիտասեան եւ Եկմալեան մայր եղանակով), «Արեւագալի Ժամերգութիւն (Վարդան Սարգսեանի դաշնաւորումով) (1957), «Պաշտօն Հանգստեան» (1963), «Բացատրական Սարկաւագի Ուղեցոյցի»( 1985), «50 Երգեր ՇաՀան Ռ. Պէրպէրեանի ( 1983), «Կոմիտասի Հանճարը» ( 1985), «Կոմիտասի Հանճարը» (Հայերէն-Անգլերէն) (1987),« Հայ Եկեղեցւոյ Կորուստր Եղեռնին»( 1972), «Յարութեան Ճաշու Շարա­կաններ (Վ. Սարգսեան) եւ Ութր ձայներու Սկսուածք» ( 1964), «Արարողութիւնք Ս. Յակոբի Եւ Ս. Տեղեաց Մէջ» (1995, Ս. էջմիածին), «Շաբաթական Թափօրի Երգեր» (1994), «Անկարելի Սէր» (Հայերէն-Անգլերէն), (2001), «Վանքի Օրեր» ( 1972), «Վանքի Օրեր» (Հայերէն եւ Անգլե­րէն )(թարգմանութիւն՝՝ Ա. Քէշիշեանի)(2001), «Օրագրու­թիւն Սարկաւագի եւ Քառասունք Թորգոմ Աբեդայի» (Կ. Պոլիս, 2001), «Օրագրութիւն, Քառասունք, Ուսուցիչ եւ Ականջդ Տուր Ինծի» (Երուսաղէմ, 2001), «Խումբին Հետ» (1957),« Հայ Ուխտաւոր (1957): Թորգոմ Պատրիարք Մանուկեանը կատարած՜ է նաեւ Անգլերէնէ Հայերէն թարգմանութիւններ.– «Հոգեբանական Եօթր Դիմանկարներ» ( Երուսաղէմ, 1994), «Հոգեբանական Եօթը Դիմանկարներ (Արեւելահայերէն, Ս. էջմիածին, 1995), Անգլերէն ՝Քերթողութիւն՝«Վերելք» ( 1994), Շէյքսպիրի «Սօնէթներ» (1996), «Արձագանգուն Մեղեդի» (1999): Թորգոմ Պատրիարքը եղած է անդամ «Միացեալ Նա­Հանգաց Եկեղեցեաց Ազգային Խորհուրդի Վարչական Մարմընի», «Կրօնքը Ամերիկեան Կեանքին Մէջ Կազմակեր­պութեան», «Խղճմտանքի Կոչ Հիմնարկութեան» եւ «Ամե­րիկայի Սուրբ Գրոց Ընկերութեան Վարչական Մարմիննե­րուն»։ Թորգոմ Պատրիարքին Պատւոյ շքանշաններ կը տըրւին՝ ա) 1983-ին Նիւ-Եորքի ճէնըրըլ Թէօլօճիքըլ Սէմինարիին կողմէ «Աստուածաբանութեան Տօքթօրի» աստիճա­նով։ բ)1986 Յուլիսին, Ամերիկայի Ազատութեան Արձանի 100 ամեակին առիթով, Նիւ-Եորքի քաղաքապետ էտուըրտ Քաջի գնահատանքով։ զ)Հոկտեմբերին, էլլիս Այլընտի եւ Ազատութեան Ար­ձանի Հիմնարկութեան կողմէ՝ ի գնահատութիւն իր արդիւ­նաւոր առաջնորդութեան եւ գործունէութեան։ 1990 Յունուար 28-ին, իր ՔաՀանայական ձեռնադ­րութեան 50 ամեակի եւ ծննդեան 70 ամեակին առիթով, «Կրօնքը Ամերիկեան կեանքին մեջ կազմակերպութեան» կողմէ Թորգոմ Մանուկեան Պատրիարքր կ՚րնտրուի որպէս «Տարուան Մարդր» ել իրեն կր յանձնուի «Տքր. Ըրլ Փլէզրնթ Մրցանակր»։ 2001-ին Ամենայն Հայոց Գարեգին Բ.ՎեՀ. Կաթողիկոսր, Ս. էշմիածնի մէջ 1700 ամեակի տօնակատարութեանց, ընթացքին, «Ս. Գրիգոր Լուսաւորիչ» շքանչան կր շնորհԷ Թորգոմ Մանուկեան Պատրիարքին։
 
 
23.03.10թ. - ինՎեհփառ Հայրապետը հանդիսավորությամբ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի համաձայն Հանրապետության բարձրագույն «Ս.Մեսրոպ Մաշտոց» շքանշանով է պարգևատրում Երուսաղեմի Հայոց Պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանին՝ գահակալության 20, քահանայության 70, և ծննդյան 91-ամյակի կապակցությամբ :
 
2010թ.-ի նոյեմբերի  15-18 Երուսաղեմում, Պատրիարքարանի դահլիճում տեղի ունեցավ Սրբոց Հակոբյանց թվով 19-րդ Միաբանական Ընդհանուր Ժողովն, որի ժամանակ ներկայացվեց 2010 թվականի հաշվետվությունը: Միաբանական Ընդհանուր Ժողովի ատենապետ էր ընտրվել Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը: 
 
Ներկայացվել էր Պատրիարք Հոր խնդրանքը նոր ընտրություններ նշանակելու հետ կապված: 2011թ.-ին  գարնանը կանոնադրական փոփոխությունները կատարվեցին, բայց որոշվեց հետաձգել նոր պատրիարքի ընտրությունները:

Պատրիարքի հիվանդության պատճառով ժամանակավորապես նրա պարտականությունները կատարում էր լուսարարապետ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը: Այժմ ըստ կանոնադրության ընտրվելու է նոր Տեղապահ,  որի հիմնական պարտականությունն է լինելու նոր պատրիարքի ընտրությունների կազմակերպումը:

 


 
 
 
 
 

BACK