հայ eng heb
armenia-israel.com armenia-israel.com





Նորություններ

25 04 2013
Նամակ Քնեսետին

The letter to Knesset

 

Քնեսետի հարգելի պատգամավորներ

Հայաստանի Հրեական համայնքի անունից շնորհավորում ենք Իսրայել պետությանը` խորհրդարանական  ընտրություների կապակցությամբ: Ցանկանում ենք առողջություն, բարեկեցություն և հաջողություններ: Վստահ ենք, որ Դուք կներդնեք բոլոր ուժերը` արդարացնելու համար ընտրողների վստահությունը:

Դիմում ենք Ձեզ` խնդրելով քննարկել խաղաղ հայ բնակչության ոչնչացման փաստը Օսմանյան կայսրությունում 1915թ. և ճանաչել այդ չարագույժ հանցագործությունն որպես Եղեռն (Ցեղասպանություն):

Նման չարագործությունները, լինելով հանցագործություն մարդկության նկատմամբ, չունեն վաղեմության ժամկետ և չպետք է մոռացության մատնվեն այն հույսով, որ երբեք չեն կրկնվի:

Մենք անհանգստացած ենք ահաբեկիչների բարբարոսությամբ, հակասեմիթական երևույթների աճով, ինչպես նաև, ի ցավ մեզ, վերջերս հաճախակի դարձած Հոլոքստի անամոթ մերժմամբ: Անկեղծորեն խնդրում ենք միացնել Ձեր ձայնը Հայոց Եղեռնը (Ցեղասպանությունը) ճանաչած և դատապարտած աշխարհի ավելի քան քսան երկրների ձայնին: Հասունացել է հայ ժողովրդի նկատմամբ մարդկային կարեկցություն արտահայտելու անհրաժեշտությունը:

Տվյալ քայլը քաղաքակիրթ հրեական պետության վեհության և անկախության համոզիչ ապացույցը կլինի, որի ժողովուրդը սերունդների նկատմամբ ազնիվ լինելու իրավունքին արժանի է:

 

Խորին հարգանքով`

Ռիմա Վարժապետյան (Ֆելլեր)

Հայաստանի Հրեական Համայնքի նախագահ

Եվրասիական Հրեական Կոնգրեսի Գլխավոր Խորհրդի անդամ

Եվրոպական Հրեական խորհրդարանի պատգամավոր

 

 


http://jewish.am/?page_id=36

 


 

 

 

 


BACK