հայ eng heb
armenia-israel.com armenia-israel.com





Նորություններ

29 11 2011
Հայ և Հրեական համայնքների ներկայացուցիչների հանդիպումը

The meeting of representatives of the Armenian and Jewish communities


Նոյեմբերի 22-ին «Ռուսաստանի հայերի և հրեաների միության» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Մոսկվայի հայ և հրեա համայնքների ներկայացուցիչների հանդիպումը, որի ժամանակ քննարկվեց օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց Ցեղասպանության հարցը: Հանդիպումը կազմակերպվել էր «Օռ-Ցիոն» միջազգային սիոնիստական կազմակերպության աջակցությամբ, որը նաև հանդիսանում է Ռուսաստանի հայերի և հրեաների միության հիմնադրման նախաձեռնողներից մեկը:

Հանդիպման ժամանակ ցուցադրվեցին տեսանյութեր և լուսանկարներ՝ հայերի Ցեղասպանության մասին արխիվային կադրերով, քննարկվեցին բոլոր հուզող հարցերը՝  միջազգային հանրության և հատկապես Իսրայելի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման հետ կապված :

Իսրայելի կողմից վերջերս մտցվել էր Քնեսետի օրակարգ, բայց հետաձգվել երկար ժամանակով Քնեսետի հանձնաժողովի նախագահ Ալեքս Միլլերի կողմից: Հատկանշական է, որ միջոցառման ժամանակ հայտարարություն հնչեց այն մասին, որ «Օռ-Ցիոն» շարժումը, որը հանդիսանում է ամենամեծ սիոնիստական շարժումը ԱՊՀ երկրներում, Լեվի Շեպտովիցկիի և Էլիզզեռ Ֆրիդլյանդի գլխավորությամբ, պաշտոնապես ճանաչում է Հայոց Ցեղասպանության փաստը և ծրագրում է 2012 թվականի ապրիլի 24-ին մասնակցել մարդկության դեմ կատարված այս սարսափելի հանցագործության զոհերի հիշատակման միջոցառումներին:
Հանդիպման մասնակիցները նշեցին, որ հրեական հասարակությունը չի ժխտում Ցեղասպանության փաստը և ընդհանուր առմամբ հայ և հրեական հարաբերությունների ջերմացումը բարենպաստ կլինի երկու կողմերի համար: Հիշեցնենք, որ թուրքական կայսրության կողմից 1915թ. Հայոց Ցեղասպանության իրականացման փաստի պաշտոնական ճանաչումը:

http://www.7kanal.com/news.php3?id=285699


BACK