հայ eng heb
armenia-israel.com armenia-israel.com





Նորություններ

26 05 2013
Երուսաղեմի միություններն ու կուսակցությունները շարունակելու են համատեղ աշխատանքը



Նկարում՝ Երուսաղեմի Դաշնակցական, Ռամկավար կուսակցությունների և   «Բարեսիրաց» միության  ներկայացուցիչներն Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի միաբան Կորյուն վարդապետ Բաղդասարյանի մասնակցությամբ


ՈՒրբաթ օրը՝ մայիսի 23 - ին Երուսաղեմի ՀոմենԸնդմէնի ակումբում տեցի ունեցավ Ապրիլյան միջոցառումների հանձնախմբի ամփոփիչ նիստը:
 
Ամիսներ առաջ Երուսաղեմում գործող ավանդական երկու կուսակցության ղեկավարներն, «Բարեսիրաց» միության մասնակցությամբ ու Երուսաղեմի Հայոց Պտրիարքարանի աջակցությամբ ստեղծեցին Ապրիլյան միջոցառումների հանձնախումբն, որի գլխավոր նպատակը՝ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված արարողությունների կազմակերպումն ու ըստ հավուր պատշաճի անցկացնումն էր:



Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի միաբան
Կորյուն վարդապետ Բաղդասարյանը քննարկման ժամանակ


Կուսակցականները քննարկեցին ու ամփոփեցին կատարված աշխատանքն, ինչպես նաև ներկայացրեցին հաշվետվություն ծախսային մասով: Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի միաբան Կորյուն վարդապետ Բաղդասարյանն առաջին անգամն էր մասնակցում այս հանձնախմբի աշխատանքներին ու երկու առաջարկությամբ հանդես եկավ. Նախ առաջարկեց չլուծարել այս հանձնաժողովն ու շարունակել աշխատանքները մայիսյան հաղթանակները համայնքում տոնելու համար: Նաև առաջարկեց ստեղծել Հայոց Ցեղասպանության Հարյուրամյակին նվիրված միջոցառումների առանձին հանձնաժով՝ Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի գլխավորությամբ:

Առաջարկությունները միաձայն ընդունվեցին ու արձանագրություն կազմվեց: Որոշվեց հավաքվել ու ավելի մանրամասն քննարկել առաջիկա աշխատանքները:


WWW.NAIRI.DO.AM 


 

BACK