Ունեցել են իղձ՝ Հայաստանը դարձնելու Միութենական պետության մաս, ունեցել են իղձ՝ Հայաստանը դարձնելու ծայրագավառ, և մենք մինչև այս պահը խլել ենք այդ իղձը նրանցից: Այդ մասին Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազի հաղորդման վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության քննադատություններին:
«Մենք խլել ենք ոմանց՝ Հայաստանը ծայրագավառ դարձնելու իղձը: Թույլ չենք տալու դա: Ոչ մի կերպ թույլ չենք տալու դա, դրա համար էլ մենք տեսնում ենք այս ամեն ինչը, ու դրա համար էլ Ռոբերտ Քոչարյանը մեղադրում է, թե Հայաստանն է պատերազմը սկսել»,- ասաց նա: