דילוג לתוכן

2024-ին քրեական վարույթների թիվը աճել է, 4.9 տոկոսով աճել է նաև քննիչների միջին ծանրաբեռնվածությունը. ՔԿ նախագահ

2024-ին քրեական վարույթների թիվը աճել է, 4.9 տոկոսով աճել է նաև քննիչների միջին ծանրաբեռնվածությունը. ՔԿ նախագահ

2024 թվականին քննվել է 207.132 քրեական վարույթ նախորդ տարվա 184.018-ի դիմաց, այսինքն՝ քրեական վարույթների թիվն աճել է 23.114-ով կամ 12.5 տոկոսով: 207.132 քրեական վարույթից 140.001-ը փոխանցվել են 2023 թվականից: Այդ մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ ներկայացնելով 2024 թվականի գործունեության մասին հաշվետվությունը:

«Վարույթի աճին զուգընթաց աճել է նաև քննիչների միջին ծանրաբեռնվածությունը: 2024 թվականի ընթացքում 1 քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 319 քրեական վարույթ՝ 2023 թվականի 304-ի դիմաց: Այսինքն՝ քննիչի միջին ծանրաբեռնվածությունն աճել է 15 վարույթով կամ 4.9 տոկոսով»,- ասաց նա:

2024-ին քննված 85.341 քրեական վարույթից ավարտվել են 37.947-ը, 297-ն ուղարկվել են այլ նախաքննական մարմին, 6815-ը միացվել են, իսկ 18.144-ը՝ պասիվացվել: 8-ով վերացվել են մաս անջատելու մասին որոշումները, իսկ 22.130 քրեական վարույթ մնացել է անավարտ նախորդ տարվա 14.483-ի դիմաց: Այսինքն՝ մնացորդ քրեական վարույթներն աճել են 7647-ով կամ 52.7 տոկոսով:

2024-ին քննված 85.341 քրեական վարույթից լուծվել է 63.211 քրեական վարույթի ընթացքը նախորդ տարվա 63.257-ի դիմաց, այսինքն՝ լուծվել է քրեական վարույթների թիվը, նվազել է 46-ով կամ 0.07 տոկոսով: Արտադրողականությունը կազմել է 74.1 տոկոս, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ թիվը եղել է 81.4 տոկոս, այսինքն՝ արտադրողականությունը ևս նվազել է 7.3 տոկոսով:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

כתיבת תגובה

עוד כתבות

Աննա Պետրոսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ

Աննա Պետրոսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ ընտրվեցԱննա Պետրոսյանը: Պատգամավորների քվեարկության համաձայն՝ Աննա Պետրոսյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 60 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0: Հիշեցնենք, որ Աննա Պետրոսյանի