דילוג לתוכן

Էրդողանը Զելենսկուն հորդորել է բաց չթողնել խաղաղ բանակցություններ սկսելու հնարավորությունը

Էրդողանը Զելենսկուն հորդորել է բաց չթողնել խաղաղ բանակցություններ սկսելու հնարավորությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Անդրադառնալով հրադադարին՝ Էդրողանը հայտարարել է, որ չի կարելի բաց թողնել խաղաղ բանակցություններ սկսելու հնարավորությունը։

«Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ կրակի համընդգրկուն դադարեցումը անհրաժեշտ պայմաններ կստեղծի խաղաղ բանակցությունների մեկնարկի համար, և որ չի կարելի բաց թողնել ստեղծված հնարավորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Էրդողանը «չափազանց կարևոր» է համարել ՌԴ և Ուկրաինայի ցանկությունը՝ վերսկսել ուղիղ բանակցությունները։ Նա նաև պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել բանակցային գործընթացին և առաջարկել է ուկրաինական և ռուսական բանակցություններին ընդունել Թուրքիայում։ Կողմերը նաև քննարկել են թուրք-ուկրաինական երկկողմ հարաբերությունները։

Ի պատասխան Էրդողանի հորդորի՝ Զելենսկին հիշեցրել է խաղաղապահների մասին և Պուտինի հետ ուղիղ բանակցելու պատրաստակամություն հայտնել։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

כתיבת תגובה

עוד כתבות

Լիահույս եմ, որ Ձեր աստվածահաճո առաքելությունն իր նպաստը կբերի ողջ աշխարհում խաղաղության հաստատմանը. Փաշինյանը՝  Հռոմի պապին

Լիահույս եմ, որ Ձեր աստվածահաճո առաքելությունն իր նպաստը կբերի ողջ աշխարհում խաղաղության հաստատմանը. Փաշինյանը՝ Հռոմի պապին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լեո XIV-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ ընտրվելու առիթով: Շնորհավորական ուղերձում նշված է. «Ձերդ Սրբություն, Ջերմորեն շնորհավորում եմ

2024-ին Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթում քննվել է 2289 քրեական վարույթ. Արթուր Նահապետյան

2024-ին Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթում քննվել է 2289 քրեական վարույթ. Արթուր Նահապետյան

Խորհրդարանը քննարկում էՀայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն կոմիտեի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը: Հիմնական զեկուցող, Հակակոռուպցիոն կոմիտեինախագահ Արթուր Նահապետյանի խոսքով՝ 2024-ին հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթում քննվել է

Լիբիայում կրակոցներ են հնչել․ սպանվել է նախագահական խորհրդի անվտանգության ծառայության ղեկավարը

Լիբիայում կրակոցներ են հնչել․ սպանվել է նախագահական խորհրդի անվտանգության ծառայության ղեկավարը

Տրիպոլիում սպանվել է Լիբիայի նախագահական խորհրդի անվտանգության ծառայության ղեկավար Աբդել Ղանի ալ-Քիքլին, իսկ քաղաքի մի քանի շրջաններում կրակոցներ են լսվել, գրում է Al Wasat-ը։ Լիբիական