Կիևից հայտնել են, որ ռուսական ուժերն օդային հարվածներ են հասցրել Ուկրաինային: Դնեպրոպետրովսկի շրջանում բնակելի շենքեր և քաղաքացիական այլ կառույցներ են վնասվել:
Հրդեհ է բռնկվել Սումիում, վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում. չնայած ԱԹՍ-ների հարձակումներին՝ տուժածներ չկան նաև Կիևի շրջանում: Ուկրաինայի զինված ուժերի տվյալով՝ ռուսական կողմն ավելի քան 100 անօդաչու թռչող սարք է արձակել, 62-ը խոցվել է, 29-ը՝ ընկել՝ չհասնելով նշանակետին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ մեղադրել է Ուկրաինային՝ Ռոստովի և Բելգորոդի մարզերի ուղղությամբ 3 ԱԹՍ արձակելու համար: