דילוג לתוכן

Արշակ Չոպանյանի հիշատակին նվիրված հուշատախտակի բացում Փարիզի 9-րդ շրջանում

Արշակ Չոպանյանի հիշատակին նվիրված հուշատախտակի բացում Փարիզի 9-րդ շրջանում
Մայիսի 14-ին Փարիզի 9-րդ շրջանի Ժան-Բատիստ Սայ 9 հասցեում բացվեց հուշատախտակ՝ նվիրված հայազգի մտավորական, Ֆրանսիայում Արմենոֆիլ շարժման առաջամարտիկ, բանաստեղծ և գրաքննադատ Արշակ Չոպանյանի հիշատակին։ Երկար տարիներ Փարիզի պատմական այս թաղամասում է ապրել Արշակ Չոպանյանը։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետ Դելֆին Բյուրկլին, Հիշատակի և վետերանների հարցերով Փարիզի փոխքաղաքապետ Լորանս Պատրիսը, Արշակ Չոպանյանի անվան ինստիտուտի նախագահ Ժան Սիրապյանը։
Արարողությանը ներկա էին նաև Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Անրի Կյունին, Փարիզի քաղաքային խորհրդի անդամ, Հիշատակի և վետերանների հարցերով պատվիրակ Ալեքսի Գովցյանը, ֆրանսահայ անվանի գիտնական Կլոդ Մութաֆյանը, հայկական մի շարք ասոցիացիաների և հայ համայնքի ներկայացուցիչներ։
Իր ելույթում Հայաստանի դեսպանը նշեց, որ Արշակ Չոպանյանի անվան հուշատախտակը բացվում է Փարիզի պատմական հայկական թաղամասում, որն իր կենսունակությամբ 1920-ական թվականներից ի վեր կարևոր դերակատարություն է ունեցել հայ մտավորականների նոր սերնդի ձևավորման գործում, որոնց թվում է եղել Արշակ Չոպանյանը։
Դեսպան Խաչատրյանը երախտագիտություն հայտնեց հայազգի մտավորականի հիշատակի հավերժացմանն ուղղված նախաձեռնության համար, որը նաև խորհրդանշական տուրք է հայ-ֆրանսիական բարեկամությանը: Դեսպանն ընդգծեց Արշակ Չոպանյանի կարևոր դերակատարությունը 19-րդ դարի վերջին` Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող ջարդերից հետո Ֆրանսիայում Արմենոֆիլ շարժման մեկնարկի գործում, որին հարում էին ֆրանսիական մտավորական և քաղաքական էլիտայի այնպիսի ականավոր ներկայացուցիչներ, ինչպիսիք էին՝ Անատոլ Ֆրանսը, Ժան Ժորեսը, Ռոմեն Ռոլանը, Շառլ Պեգին, Ժորժ Կլեմանսոն և այլք։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

כתיבת תגובה

עוד כתבות

Տեղի է ունեցել Հանրային խորհրդի երկրորդ նիստը՝ նվիրված պետական գնումների հիմնախնդիրներին

Տեղի է ունեցել Հանրային խորհրդի երկրորդ նիստը՝ նվիրված պետական գնումների հիմնախնդիրներին

Տեղի է ունեցել Հանրային խորհրդի երկրորդ նիստը՝ նվիրված պետական գնումների հիմնախնդիրներին։ Մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ

Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են երկարաձգել հրադադարի ռեժիմը մինչև մայիսի 18-ը

Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են երկարաձգել հրադադարի ռեժիմը մինչև մայիսի 18-ը

Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են երկարաձգել հրադադարի ռեժիմը մինչև մայիսի 18-ը: Այդ մասին հայտարարել է Պակիստանի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը: Նրա խոսքով՝

Կիևի հիմնական նպատակը հրադադարն է. Զելենսկի

Կիևի հիմնական նպատակը հրադադարն է. Զելենսկի

Անկարայում Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումից հետո Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ ուկրաինական պատվիրակությանն ուղարկում է Ստամբուլ, այն կգլխավորի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը: Նա հավելել է,