Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են երկարաձգել հրադադարի ռեժիմը մինչև մայիսի 18-ը: Այդ մասին հայտարարել է Պակիստանի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը:
Նրա խոսքով՝ պայմանավորվածությունը ձեռք է բերվել մայիսի 14-ին երկու երկրի ռազմական գործողությունների հրամանատարների նոր հեռախոսազրույցի ժամանակ:
Հնդկաստանի և Պակիստանի հարաբերությունները սրվել են ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամու և Քաշմիր շրջանում ունեցած ահաբեկչությունից հետո: Կողմերը պայմանավորվել էին հրադադար հաստատել մայիսի 10-ից: