Թուրքիայում նախատեսված են ռուս-ուկրաինական բանակցությունները: Դրանց ընդառաջ՝ Անկարայում հանդիպել են Էրդողանն ու Զելենսկին: Թուրքիայի նախագահը հայտարարել է հրադադարի և խաղաղության բանակցությունների անհրաժեշտության մասին: ԱՄՆ պետքարտուղարն էլ Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո համոզմունք է հայտնել, որ Եվրոպան եւս վճռական դեր է խաղում Մոսկվա-Կիև բանակցությունների հարցում: Մինչդեռ, ըստ ռուսական կողմի՝ եվրոպական մի շարք երկրներ չեն կարող հավակնել բանակցությունների սեղանի շուրջ ներկայությանը, քանի դեռ լիովին աջակցում են Կիևին:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։