ՌԴ պատվիրակությունն ուկրաինականին կսպասի մայիսի 16-ին՝ առավոտյան 10։00-ին, և նրանք պետք է ներկայանան հանդիպմանը, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
Նա տեղեկացրել է, որ ռուսական կողմը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ արդյունավետ հանդիպում է ունեցել, որի ժամանակ ներկայացրել է Մոսկվայի դիրքորոշումը։
ՌԴ նախագահի օգնականի խոսքով՝ ՌԴ պատվիրակությունը Ստամբուլ է ժամանել՝ Ուկրաինայի հետ երկկողմ ուղիղ, առանց նախապայմանների բանակցությունների անցկացման համար։