ՌԴ, Ուկրաինայի և Թուրքիայի պատվիրակությունների միջև եռակողմ հանդիպումները Ստամբուլում նախատեսված է անցկացնել ուրբաթ՝ մայիսի 16-ին։ Այստեղ կհանդիպեն նաև ԱՄՆ, Թուրքիայի և Ուկրաինայի պատվիրակությունները, հաղորդում է ՌԻԱ-Նովոստին։
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի՝ ռուսական, ուկրաինական ու ամերիկյան պատվիրակությունների հետ ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցով հնարավոր քառակողմ հանդիպման մասին տեղեկություններ դեռ չկան։