Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Բելգիայի վարչապետ Բարտ դը Վեվերի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա համագործակցության օրակարգային հարցեր՝ ընդգծելով քաղաքական և տնտեսական հարաբերությունների հետևողական զարգացման ու խորացման կարևորությունը։
Այս համատեքստում երկու երկրների վարչապետները կարևորել են բարձր մակարդակի ակտիվ շփումների և շարունակական երկխոսության պահպանումը:
Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ամրապնդման քայլերը։ Բելգիայի վարչապետ Բարտ դը Վեվերը վերահաստատել է իր երկրի աջակցությունը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գործընթացին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։
ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել սոցցանցի իր էջերում՝ կից գրելով․
«Կառուցողական հանդիպում ունեցա Բելգիայի վարչապետ Բարտ դը Վեվերի հետ»։