ԱԳՆ գլխավոր քարտուղարը մասնակցել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 9-րդ նախարարական հանդիպմանը

Participation of Secretary General of Ministry of Foreign Affairs in 9th Ministerial Meeting of Forum of Ancient Civilizations

Դեկտեմբերի 12-ին Աթենքում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 9-րդ նախարարական հանդիպմանը։ Հունաստանի նախագահությամբ կայացած հանդիպմանը մասնակցել են նաև Բոլիվիայի, Եգիպտոսի, Իտալիայի, Իրանի, Իրաքի Չինաստանի և Պերուի պատվիրակությունները։ Դիտորդի կարգավիճակով ներկա էին Մեքսիկան, Կիպրոսը և Հնդկաստանը։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Իր ելույթում ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը բարձր է գնահատել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի հարթակը՝ խաղաղության մշակույթի խթանման, միջմշակութային երկխոսության առաջմղման և մշակութային ժառանգության ոչնչացման, ինքնության խեղաթյուրման ու յուրացման դեմ պայքարում։ Ընդգծվել է նախորդ տարի Երևանում կայացած 8-րդ նախարարական համաժողովի և ընդունված Երևանի հռչակագրի կարևորությունը նշված ոլորտներում խնդիրների շեշտադրման ու Ֆորումի տեսանելիության բարձրացման հարցում։

Դավիթ Կարապետյանը ողջունել է 2025թ․ ընթացքում Ֆորումի մասնակիցների համատեղ նախաձեռնությունները և խրախուսել միջազգային կազմակերպություններում Ֆորումի բարեկամների խմբերի ձևավորումը և համատեղ նախաձեռնություններով հանդես գալը։

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը շեշտել է նաև ՀՀ կողմից գործադրվող ջանքերը Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954թ. Հաագայի կոնվենցիայի ամրապնդման ուղղությամբ` որպես օրինակ առանձնանշելով ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ նախաձեռնած մշակութային ժառանգության պաշտպանության նպատակով նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառման մասին բանաձևի ընդունումը։

Դավիթ Կարապետյանը ողջունել է Հնդկաստանի և Կիպրոսի՝ Ֆորումի նախարարական հանդիպմանն առաջին մասնակցությունը՝ վստահություն հայտնելով, որ նրանց անդամակցությունը կամրապնդի կառույցը։

Նախարարական հանդիպման արդյունքներով ընդունված Աթենքի հռչակագրում ամրագրվել են մշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության մասին կարևոր դրույթներ։  Հռչակագիրը հաստատել է Կիպրոսի անդամակցությունը Ֆորումին և ողջունել Հնդկաստանի մտադրությունը՝ ապագա անդամակցության վերաբերյալ։ Ֆորումի նախագահությունը ստանձնել է Իտալիան։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ararat Mirzoyan and Canada’s Foreign Minister discuss situation in Middle East

Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝

Work is being done to manage potential impacts of situation on Armenia: Security Council

Աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽ

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում փետրվարի 28-ին տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԽ-ից հայտնում են,

נתניהו מודה לארה”ב על הפעולה הצבאית נגד איראן

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար: «Շնորհակալ եմ մեր մեծ բարեկամին՝ նախագահ Թրամփին, իր պատմական առաջնորդության համար։ 47