ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է ներառական մոտեցումը ՊԳԿ-ի երկրի ծրագրի իրականացման գործում

Deputy Foreign Minister of Armenia Robert Abisoghomonyan participated in discussion of UN FAO Country Programming Framework for 2026-2030
Հունվարի 30-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը բացման խոսքով հանդես է եկել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ)՝ Հայաստանի 2026-2030թթ. Երկրի ծրագրային շրջանակի լրամշակված նախագծի քննարկմանը նվիրված հանդիպմանը:
ԱԳՆ-ից հայտնում են՝ իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ողջունել է հանդիպմանը մասնակցող ՀՀ ոլորտային գերատեսչությունների, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ կարևորելով ներառական մոտեցումը և բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերի մեկտեղումը՝ Շրջանակի ներքո նախատեսված ծրագրերի արդյունավետությունն ու  իրագործելիությունն ապահովելու նպատակով:
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը բարձր է գնահատել Հայաստանում ՊԳԿ-ի գործունեությունը՝ ուղղված կայուն գյուղատնտեսական համակարգերի զարգացմանը, պարենային անվտանգության ամրապնդմանը և գյուղական համայնքների կենսապահովման բարելավմանը:
Deputy Foreign Minister of Armenia Robert Abisoghomonyan participated in discussion of UN FAO Country Programming Framework for 2026-2030
SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ararat Mirzoyan and Canada’s Foreign Minister discuss situation in Middle East

Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝

Work is being done to manage potential impacts of situation on Armenia: Security Council

Աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽ

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում փետրվարի 28-ին տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԽ-ից հայտնում են,

נתניהו מודה לארה”ב על הפעולה הצבאית נגד איראן

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար: «Շնորհակալ եմ մեր մեծ բարեկամին՝ նախագահ Թրամփին, իր պատմական առաջնորդության համար։ 47