Ադրբեջանական ընկերությունը նավթի հետախուզման արտոնագրեր է ստացել Իսրայելում

חברת אזרבייג’ני מקבלת רישיונות לחקר נפט בישראל

Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերությունը (SOCAR) Իսրայելում հետախուզական աշխատանքներ իրականացնելու արտոնագրեր է ստացել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը՝ X-ի իր միկրոբլոգում։

«Իսրայել գործնական այցի շրջանակներում մենք SOCAR-ի նախագահ Ռովշան Նաջաֆի հետ մասնակցեցինք Իսրայելի բացառիկ տնտեսական գոտու «I/6 բլոկի» հետախուզման արտոնագրերի տրամադրման արարողությանը։ Այս լիցենզիաները ռազմավարական նշանակություն ունեն SOCAR-ի միջազգային դիրքի ամրապնդման և նորարարական պրակտիկաների կիրառման համար»,- նշել է Ջաբարովը։

Իսրայել այցի շրջանակում Ջաբարովը հանդիպել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի և էներգետիկայի նախարար Էլի Քոհենի հետ: Կողմերը քննարկել են ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների հիմնական ուղղությունները և տնտեսական համագործակցության հարցեր։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

I think it is not dangerous for TRIPP, Simonyan on developments in Middle East and Iran

Կարծում եմ, որ TRIPP-ի համար դա վտանգավոր չէ. Սիմոնյանը՝ Մերձավոր Արևելքում կատարվող իրադարձությունների մասին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք Մերձավոր Արևելքում և Իրանի շուրջ կատարվող իրադարձությունները վտանգավոր չե՞ն TRIPP նախագծի համար։ Սիմոնյանը կարծիք հայտնեց՝