Ադրբեջանցի դատախազների և դատավորների նկատմամբ պետք է պատժամիջոցներ սահմանել․ Միրիամ Լեքսման

Եվրախորհրդարանում տեղի է ունեցել «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները» խորագրով քննարկում։

Քննարկման նախաձեռնողներից Սլովիակիան ներկայացնող Միրիամ Լեքսմանը հայտարարել է, որ Բաքվում ավելի քան 20 քաղաքական պատանդներն անմարդկային պայմաններում են և նրանց նկատմամբ կեղծ դատավարություններ են իրականացվում, որոնք կարող են հանգեցնել նրանց ցմահ ազատազրկման:

«Սա է Ալիևի ռեժիմի իրական դեմքը, որը ճնշում է սեփական քաղաքացիներին և արհամարհում է միջազգային պարտավորությունները։ Մինչ ԵՄ-ն ռազմավարական գործընկերություն է վարում, Բաքվի ռեժիմը շարունակում է սպառնալ իր հարևաններին և ձախողել տարածաշրջանային խաղաղությանն ուղղված ջանքերը»,- նշել է Եվրախորհրդարանի պատգամավորը՝ շեշտելով, որ ներկա աշխարհաքաղաքական միջավայրում ԵՄ-ն պետք է պաշտպանի իր արժեքները, հատկապես իր հարևանությամբ:

«Փոխարենը մենք հաճոյանում ենք կեղեքողին և Ալիևի գործողությունները պարգևատրում առևտրի ծավալների մեծացմամբ։ Դասեր չե՞նք քաղել։ Ժամանակն է դադարել երազել ռազմավարական գործընկերության մասին, առերեսվել իրականությանը և գործել մեր արժեքներին և սկզբունքներին համապատասխան: Մենք պետք է շտապ քայլեր ձեռնարկենք, հասցեագրենք բողոքները, անդրադառնանք մարդու հիմնարար իրավունքների ակնհայտ խախտումներին և հավաստիանանք, որ պատանդներն անհապաղ և անվերապահորեն ազատ կարձակվեն»,- նշել է Լեքսմանը։

Եվրախորհրդարանի պատգամավորն կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Բաքվում պահվող հայերի կեղծ դատավարություններում ներգրավված ադրբեջանցի դատախազների և դատավորների նկատմամբ։

«Մենք պետք է համոզվենք, որ Ադրբեջանի հետ հետագա ցանկացած համագործակցություն հիմնված լինի բոլոր պահվող անձանց ազատ արձակման և խաղաղության համաձայնագրի կնքելու Բաքվի պատրաստակամության վրա»,- եզրափակել է պատգամավորը։

 

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

 

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Prime Minister arrives in Georgia on a working visit

Մեկնարկեց աշխատանքային այցս Վրաստան. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին: Մարտի 4-ին տեղի է

Armenia, Omani Foreign Ministers discuss situation in Middle East

Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարներն ընդգծել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը խաղաղ միջոցներով հանգուցալուծելու անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ: Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում