ԱԺ հանձնաժողովը քննարկել է ԵՄ ճգնաժամային կառավարման գործողությունները

ועדת NA דנה בהסכמה הקשורה להשתתפותה של ארמניה בפעולות ניהול משברים של האיחוד האירופי

ԱԺ հանձնաժողովը քննարկել է ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում ՀՀ մասնակցությանն առնչվող համաձայնագիրը

ԱԺ պատգամավորների 1/4-ի նախաձեռնությամբ նոյեմբերի 28-ին հրավիրվելու է ԱԺ արտահերթ նիստ: Օրակարգում ««ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում ՀՀ մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծն է:

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հիմնական զեկուցող, ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը պարզաբանեց՝ համաձայնագիրը հնարավորություն է ստեղծում ճգնաժամերի կառավարման ոլորտում լավագույնս օգտագործել ԵՄ փորձն ու գիտելիքները, միաժամանակ հիշեցրեց, որ վերջին շրջանում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև գործընկերության օրակարգը համալրվել է անվտանգային և պաշտպանական ոլորտի համագործակցությամբ:

«Հայաստանի մասնակցությունը ԵՄ առաքելություններին հնարավորություն կընձեռի կողմերի համապատասխան գերատեսչությունների միջև փոխգործակցության հաստատման և կամ խորացման համար, ինչը կդյուրինացնի հետագա համագործակցությունը տարբեր նախաձեռնությունների շրջանակներում: Համաձայնագիրը ԵՄ-ի հետ կդառնա իրավական այն շրջանակը, որը կկանոնակարգի այդ համագործակցությունը»,- ասաց նախարարի տեղակալը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորված հարցի հրատապությունը, ինչո՞ւ նախագիծը չի ներառվել ԱԺ հերթական նիստերի օրակարգում:

Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը պարզաբանեց՝ դեկտեմբերի 2-ին Բրյուսելում տեղի է ունենալու Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստը, և որ թե՛ ԵՄ գործընկերները, թե՛ ՀՀ գործադիրի գործընկերները խնդրել են հնարավորության դեպքում համաձայնագիրը քննարկել և համապատասխան որոշումը կայացնել մինչև դեկտեմբերի 2-ը:

Պատգամավոր Արմեն Գևորգյանը հետաքրքրվեց՝ ճգնաժամային կառավարման ո՞ր իրավիճակների մասին է խոսքը, լինելու է քաղաքացիակա՞ն առաքելություն, թե՞ ռազմական գործողությունների մասնակցող առաքելություն:

Արմեն Եղոյանն արձագանքեց. «Կուզենայի հենց շատ ուղիղ ասել՝ կարող է լինել հենց ռազմական, հենց զինված ստորաբաժանման մասնակցություն, ինչպես մենք ունեցել ենք այլ առաքելությունների շրջանակում: Դրանից պետք է ոչ թե վախենալ, այլ ներկայացնել որպես ձեռքբերում և՛ քաղաքական իմաստով, և՛ ռազմական ուսուցման իմաստով: Այսինքն՝ մենք պետք է ուրախանանք, որ մենք ոչ միայն օգնություն ենք խնդրում ԵՄ-ից իրենց առաքելության, քաղաքական աջակցության տեսքով, այլև մենք էլ ենք մեր կողմից աջակցում իրենց առաքելություններին այլ տեղերում, որ սա միակողմանի ճանապարհ չէ, որ մենք ուզում ենք, ուզում ենք ու ոչինչ չենք տալիս»,- ասաց նա՝ միաժամանակ հիշեցնելով, որ երբ ՀՀ-ին է անհրաժեշտ եղել օգնություն, այդ պետություններն իրենց ծախսով եկել օգնում են:

«Արդեն չորրորդ տարին է լրանում ԵՄ դիտորդական առաքելության: Միլիոնավոր դոլարներ են ծախսում մեր խնդրանքով մեր պետության տարածքում տեղակայված առաքելության վրա: Բացի ԵՄ-ից՝ էլի պետություններ են միացել: Այսինքն՝ մեր նեղ օրին իրենք հասել են, մեզ աջակցել են: Հիմա ի՞նչ վատ բան կա, որ որևէ այլ առաքելության որևէ այլ տեղ ԵՄ մանդատով, բնականաբար, տեղակայման պետության համաձայնությամբ, մենք մեր աջակցությունը ցուցաբերենք: Կարծում եմ՝ սա միայն լավ բանի մասին է խոսում»,- ասաց նա:

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ararat Mirzoyan and Canada’s Foreign Minister discuss situation in Middle East

Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝

Work is being done to manage potential impacts of situation on Armenia: Security Council

Աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽ

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում փետրվարի 28-ին տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԽ-ից հայտնում են,

נתניהו מודה לארה”ב על הפעולה הצבאית נגד איראן

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար: «Շնորհակալ եմ մեր մեծ բարեկամին՝ նախագահ Թրամփին, իր պատմական առաջնորդության համար։ 47