Skip to content

ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Օմանում

ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Օմանում


ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Օմանում` հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաեին: Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունները կկենտրոնանան միջուկային խնդիրների և պատժամիջոցների վերացման ուղղությամբ՝ ասել է խոսնակը: «Փաստ է, որ բռնաճնշողական պատժամիջոցները որևէ հիմք չունեն»,- ասել է դիվանագետը՝ հավելելով, որ Իրանի խաղաղ միջուկային ծրագրի վերաբերյալ որևէ մտահոգություն չկա։ Բաղաեին նշել է, որ վերջին մի քանի տասնամյակի ընթացքում Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները եղել են անհիմն, անօրինական և դաժան: Նա հավելել է՝ Մասկատում կկայանա փորձագիտական և տեխնիկական հանդիպում, ինչպես նաև Ուիթքոֆ-Արաղչի բարձր մակարդակի հանդիպում։

Միջազգային լրահոսը՝ տեսաշարում:



Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Հայտնի է դարձել Հռոմի պապի մահվան պատճառը

Հայտնի է դարձել Հռոմի պապի մահվան պատճառը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է կաթվածից և դրան հաջորդած սուր սրտային անբավարարությունից, նշված է 88-ամյա պոնտիֆիկոսի մահվան վկայականում։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, վատիկանյան բժիշկ Անդրեա

Ահա թե ինչու է աղմկում ընդդիմությունը. թեմայից դուրս փոխադարձ մեղադրանքներ՝ ՀՌՀ զեկույցի քննարկմանը

Ահա թե ինչու է աղմկում ընդդիմությունը. թեմայից դուրս փոխադարձ մեղադրանքներ՝ ՀՌՀ զեկույցի քննարկմանը

Խորհրդարանում փոխադարձ մեղադրանքների պակաս չի զգացվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության տարեկան հաղորդման քննարկմանը: Ելույթները գրեթե կապ չեն ունեցել հանձնաժողովի նախագահի զեկույցի հետ: