ԱՄՆ ֆինանսների նախարարը մանրամասներ է հայտնել Ուկրաինայի հետ նոր գործարքի բովանդակությունից

ԱՄՆ ֆինանսների նախարարը մանրամասներ է հայտնել Ուկրաինայի հետ նոր գործարքի բովանդակությունից


Ուկրաինան և ԱՄՆ-ն համաձայնության են եկել հազվագյուտ մետաղների համատեղ մշակման գործարքի շուրջ, այն կստորագրեն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը՝ Fox News հեռուստաալիքի հետ հարցազրույցում:

Նրա խոսքով՝ գործարքն ամբողջությամբ պատրաստ է, և Ուկրաինայի կառավարությունն արդեն հավանություն է տվել դրան։ Բեսենտը նշել է, որ պայմանագրում ամրագրված են հազվագյուտ մետաղների, նավթի և գազի արդյունահանման ու տեղափոխման հետ կապված հարցեր: Փաստաթղթում անդրադարձ է կատարվում նաև Ուկրաինայի ենթակառուցվածքների զարգացմանը՝ արդյունահանումից ստացված գումարի դիմաց։

Ըստ ամերիկացի պաշտոնյայի՝ համաձայնագիրն արձանագրում է նաև կոռուպցիայի դեմ պայքարի նոր եղանակներ՝ բացառելով դրա ազդեցությունը տվյալ համագործակցության մեջ: 



ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Հնդկաստանն ու Եվրամիությունը ազատ առևտրի համաձայնագիր կստորագրեն

Հնդկաստանն ու Եվրամիությունը ազատ առևտրի համաձայնագիր կստորագրեն

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել են ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու իրենց հանձնառության մասին: Մոդին հայտարարել է, որ բանակցային