Անահիտ Ավանեսյանն այցելել է Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն, քննարկել ենթակառուցվածքների բարելավման ծրագրերը

Անահիտ Ավանեսյանն այցելել է Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն, քննարկել ենթակառուցվածքների բարելավման ծրագրերը


Այսօր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ ԱՆ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։

Նախարարի հետ շրջայցին մասնակցել է ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ ծանոթանալով կենտրոնի ընթացիկ գործունեությանը և զարգացման հեռանկարներին։

Այցի ընթացքում քննարկվել են կենտրոնի ենթակառուցվածքների բարելավման ծրագրերը։ Մասնավորապես, նախատեսվում է իրականացնել Այրվածքաբանության մասնաշենքի ամբողջական վերանորոգում, ինչպես նաև Մաշկաբանության մասնաշենքում նոր բաժանմունքների ստեղծում և համալրում։

Այս նախաձեռնություններն ուղղված են հանրապետությունում այրվածքաբանական և մաշկաբանական ծառայությունների որակի բարձրացմանը և հասանելիության ընդլայնմանը։



ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Հնդկաստանն ու Եվրամիությունը ազատ առևտրի համաձայնագիր կստորագրեն

Հնդկաստանն ու Եվրամիությունը ազատ առևտրի համաձայնագիր կստորագրեն

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել են ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու իրենց հանձնառության մասին: Մոդին հայտարարել է, որ բանակցային