Skip to content

Արարատ Միրզոյանը և ՄԹ պետքարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

ארארט מירזויאן ומזכיר המדינה בבריטניה דנו בסוגיות אזוריות
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Դեյվիդ Լամմիի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հարցեր։
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է երկու երկրների միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի վերջնականացման ուղղությամբ գործադրված ջանքերը և համաձայնեցված տեքստով ստորագրման՝ ՀՀ առաջարկը։
Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Դեյվիդ Լամմիին համաձայնագրի հնարավորիս սեղմ ժամկետներում կնքման և տարածաշրջանում խաղաղության հաստաման հարցում ՄԹ կողմից արտահայտված հստակ դիրքորոշման համար։
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին զինադադարի խախտումների վերաբերյալ Ադրբեջանից հնչող կեղծ մեղադրանքների առնչությամբ նախարար Միրզոյանը վկայակոչել է ՀՀ կողմից ներկայացված՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու առաջարկը, որի վերաբերյալ չի ստացվել ադրբեջանական կողմի դրական արձագանքը։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ կողմից ներկայացված այս և մյուս՝ մասնավորապես հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ առաջարկները կարող են լուրջ հիմք լինել փոխվստահության ձևավորման և կայունության ապահովման համար։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՄԹ պետքարտուղար Դեյվիդ Լամմին մտքեր են փոխանակել միջազգային հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ։
Մասնավորապես, նախարար Միրզոյանը ներկայացրել է COP17 համաժողովը Հայաստանում անցկացնելու ուղղությամբ իրականացվող նախապատրաստական աշխատանքներն՝ ընդգծելով այս ուղղությամբ ՄԹ հետ սերտ համագործակցության կարևորությունը։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

 

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ինչպես է կարգավորվելու Գյումրու կառավարման խնդիրը. համայնքի ղեկավարի ընտրության կարգը

Ինչպես է կարգավորվելու Գյումրու կառավարման խնդիրը. համայնքի ղեկավարի ընտրության կարգը

Գյումրիում ավարտված ավագանու ընտրությունները դեռևս չեն տվել գլխավոր հարցի պատասխանը՝ ո՞ր քաղաքական ուժը կամ քաղաքական ի՞նչ դաշինք է ղեկավարելու քաղաքը: Որևէ քաղաքական ուժի չի հաջողվել

Հայտնի է կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող ընկերությունը

Հայտնի է կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող ընկերությունը

Մարտի 31-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի» շրջանակում ընտրության փուլի

Մարին Լը Պենը կարող է զրկվել 2027-ի ընտրություններին մասնակցելու իրավունքից

Մարին Լը Պենը կարող է զրկվել 2027-ի ընտրություններին մասնակցելու իրավունքից

Ֆրանսիական ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենը, ինչպես նաև այս կուսակցությունից Եվրախորհրդարանի ութ պատգամավոր և 12 օգնական մեղավոր են ճանաչվել