Բարձր ենք գնահատում Սաուդյան Արաբիայի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանն աջակցող դիրքորոշումը. Միրզոյան

פגישה של שר החוץ של ארמניה עם משלחת של קבוצת הידידות ארמניה-ערב הסעודית

Նոյեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խմբի պատվիրակությանը, որը գլխավորում էր խմբի ղեկավար Ալի բին Մուհամմադ ալ Շահրանին։

Նախարար Միրզոյանն իր խոսքում նշել է. «Ուղիղ երկու տարի առաջ՝ 2023 թվականի նոյեմբերին էր, երբ մենք դիվանագիտական հարաբերություններ հաստատեցինք Սաուդյան Արաբիայի Թագավորության հետ, և դա զուտ ֆորմալ հարաբերությունների հաստատում չէր. մենք հիմք դրեցինք ջերմ հարաբերությունների»: Ողջունելով այցը՝ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է համագործակցության ներուժի առավելագույն իրագործումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով:

Ալի բին Մուհամմադ ալ Շահրանին շնորհակալություն է հայտնել Սաուդյան Արաբիայից Հայաստան այս առաջին պաշտոնական այցի ընթացքում ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար՝ վստահություն հայտնելով, որ այն իր ներդրումը կունենա երկու երկրների միջև համագործակցության և բարեկամության զարգացման գործում:

Զրուցակիցներն ընդգծել են կոնկրետ ծրագրերի իրականացման հարցում երկուստեք առկա հետաքրքրությունն, այդ թվում՝ մարդկանց միջև շփումների ու զբոսաշրջության, գործարար կապերի խթանման, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Նախարար Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում Սաուդյան Արաբիայի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանն աջակցող դիրքորոշումը:

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ararat Mirzoyan and Canada’s Foreign Minister discuss situation in Middle East

Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝

Work is being done to manage potential impacts of situation on Armenia: Security Council

Աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽ

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում փետրվարի 28-ին տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԽ-ից հայտնում են,

נתניהו מודה לארה”ב על הפעולה הצבאית נגד איראן

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար: «Շնորհակալ եմ մեր մեծ բարեկամին՝ նախագահ Թրամփին, իր պատմական առաջնորդության համար։ 47